«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8688 բայտ ,  1 տարի առաջ
 
1181 թվականի ամռանը Սալադինի պալատական կառավարիչ Քարա Քուշը առաջնորդում է իր ուժերին՝ Եմենի Զաբիդ քաղաքում Թուրան շահի նախկին տեղակալ Մաջդ ադ-Դինին ձերբակալելու, ով այդ ժամանակ Կահիրեի իր կալվածքում զվարճանում էր Իմադ ադ-Դինի հետ։ Սալադինի մտերիմները մեղադրում էին Մաջդ ադ-Դինին Զաբիդի եկամուտները յուրացնելու մեջ, սակայն Սալադինը հավատում էր, որ այդ հայտարարությունների համար փաստացի ապացույցներ չկան։ Նա հրամայել է ազատ արձակել Մաջդ ադ-Դինին 80,000 դինարի դիմաց։ Դեռ ավելին՝ նա հավելյալ գումար պետք է վճարեր Սալադինի եղբայրներ ալ-Ադիլին և Թաջ ալ-Մուլուք Բուրիին։ Մաջդ ադ-Դինի հակասական ձերբակալությունը ավելի մեծ դժգոհության մի մասն էր, որը կապված էր Եմենի Թուրան շահի հեռանալու հետ։ Չնայած նրա տեղակալները շարունակում էին այդ նահանգից եկամուտ ուղարկել Սալադինին՝ կենտրոնական իշխանությունը բացակայում էր, որն էլ պայքար է առաջացրել [[Ադեն|Ադենից]] Իզզ ադ-Դին Օսմանի և Զաբիդից Հիթթանի միջև։ Ալ-Ադիլին ուղղված նամակում Սալադինը գրել է․ «Եմենը հարստության տուն է․․․ Մենք գրավեցինք այն, սակայն մինչ օրս որևէ օգուտ չենք ստացել։ Եղել են միայն մեծաքանակ ծախսեր․․․ և ակնկալիքներ, որոնք վերջում իրականություն չդարձան»<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=158–59}}</ref>։
 
===Միջագետքի մի շարք քաղաքների նվաճում===
[[File:Ayyubid wall cyark 2.jpg|thumb|right|Isometric [[3D Scanner|laser scan]] data image of the Bab al-Barqiyya Gate in the 12th century [[Ayyubid]] Wall. This fortified gate was constructed with interlocking volumes that surrounded the entrant in such a way as to provide greater security and control than typical city wall gates.]]
 
1181 թվականի հունիսի սկզբներին մահացել է Սաիֆ ադ-Դինը, և նրա եղբայր Իզզ ադ-Դինը ժառանգել է Մոսուլի առաջնորդությունը<ref name="Lyons149">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=149}}</ref>։ Դեկտեմբերի 4-ին Հալեպում մահացել է Զանգիների ժառանգորդ աս-Սալիհը։ Նախքան մահանալը նա ստիպել է իր գլխավոր սպաներին հավատարմության երդում տալ Իզզ ադ-Դինին, քանզի նա միակ Զանգի ղեկավարն էր, ով ուժեր այնքան, որ կարող էր հակադրվել Սալադինին։ Իզզ ադ-Դինին Հալեպում ողջունել են մեծ ոգևորությամբ, սակայն Հալեպի և Մոսուլի ղեկավարությունը չափից շատ լարվածություն էր ստեղծում նրա համար։ Արդյունքում նա շուտով Հալեպը հանձնել է իր եղբորը՝ Իմադ ադ-Դին Զանգիին՝ դրա փոխարեն ստանալով [[Սինջար (Իրաք)|Սինջարը]]։ Սալադինը որևէ կերպ չի ընդդիմացել այս փոխանակմանը՝ փորձելով պահպանել Զանգիների հետ նախկինում կնքած հաշտությունը<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|pp=164–65}}</ref>։
 
1182 թվական մայիսի 11-ին Սալադինը եգիպտական Այյուբյանների զորքի կեսը վերցրած դուրս է եկել Կահիրեից և ուղևորվել Սիրիա։ Մեկնելու նախորդ երեկոյան Սալադինը իր ուղեկիցների հետ նստած է եղել և նրա որդիներից մեկի ուսուցիչը մեջբերել է բանաստեղծությունից մի տող․ «վայելիր [[Նաջդ|Նաջդի]] աստղածաղկի բույրը, քանզի այս երեկոյից հետո այն այլևս չի լինելու»։ Սալադինը սա համարել է վատ նախանշան և դրանից հետո այլևս չի տեսել Եգիպտոսը<ref name="Lyons149" />։ Իմանալով, որ խաչակրաց ուժերը կուտակվել են առաջնագծում նրան կանգնեցնելու համար, նա ընտրել է անապատով անցնող ճանապարհը՝ [[Սինայի թերակղզի|Սինայի թերակղզուց]] [[Ակաբա]] Ակաբայի ծոցով։ Դիմադրության չհանդիպելով՝ Սալադինը գրավել է Մոնրեալը, մինչդեռ Բալդուինի ուժերը դիտորդի կարգավիճակում էին և ոչ էլ փորձել են միջամտել<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=167}}</ref>։ Նա հունիսին հասել է Դամասկոս և իմացել, որ Ֆարուք շահը հարձակվել է [[Գալիլեա (Իսրայել)|Գալիլեայի]] վրա, գրավել Դաբուրիան և Հաբիս Ջալդեկը, որը կարևոր նշանակություն ուներ խաչակիրների համար։ Հուլիսին Սալադինը ուղարկել է Ֆարուք շահին՝ հարձակվելու Քաուքաբ ալ-Հավայի վրա։ Ավելի ուշ՝ օգոստոսին, Այյուբյանները թե՛ ծովով, թե՛ ցամաքով հարձակվել են [[Բեյ­րութ|Բեյրութի]] վրա․ Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի Բեքաայի հովիտ։ Այս հարձակումը անհաջոդության էր մատնվում, ուստի Սալադինը որոշել է թողնել այս գործողությունը և կենտրոնանալ [[Միջագետք|Միջագետքի]] վրա<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|pp=168–69}}</ref>։
 
[[Հառան|Հառանի]] (Խառան) էմիր Գյոքբորին հրավիրել է Սալադինին գրավել [[Ջեզիրե|Ջեզիրեի]] շրջանը, որը Միջագետքի հյուսիսային շրջանն էր։ Նա համաձայնվել է, ուստի նրա և Զանգիների միջև կնքված զինադադարը պաշտոնապես ավարտվել է 1182 թվականի սեպտեմբերին<ref name="LP9">{{Harvnb|Lane-Poole|1906|pp=169–70}}</ref>։ Ջեզիրե գնալուց առաջ տարածաշրջանի Զանգի ղեկավարների միջև հակասությունները աճել են՝ պայմանավորված Մոսուլին հարգանքի տուրք չմատուցելով<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=164}}</ref>։ Մինչ Եփրատն անցնելը Սալադինը երեք օր շարունակ պաշարել է Հալեպը, որը զինադադարի ավարտի ազդանշան էր<ref name="LP9" />։
 
Երբ Սալադինը հասել է Բիրա, նրան է միացել Գյոքբորին և Հիսն Քայֆայից Նուր ադ-Դինը․ միացյալ ուժերը մեկը մյուսի հետևից գրավել են Ջեզիրեի քաղաքները։ Առաջինն ընկել է [[Եդեսիա|Եդեսիան]], ապա Սուրուչը, [[Ալ-Ռակկա|ալ-Ռակկան]], Քերքեսինը և [[Մծբին|Մծբինը]]<ref name="LP9" />։ Ռակկան կարևոր խաչմերուկ էր և գտնվում էր Քութբ ադ-Դին Ինալի ձեռքին, ով, 1176 թվականին պարտվելով, [[Մանբիջ|Մանբիջը]] հանձնել էր Սալադինին։ Տեսնելով Սալադինի հսկայական զորքը՝ նա չի դիմադրել և համաձայնվել է ենթարկվել միայն մեկ պայմանով, որ իր սեփականությունն իրեն է մնալու։ Սալադինը տեղի բնակչությանը զարմացրել է, երբ հրամայել է վերացնել մի շարք հարկատեսակներ և նույնիսկ մաքրել դրանց մասին հիշատակումները գանձարանի գրանցամատյաններից՝ հայտարարելով, որ «ամենաթշվառ ղեկավարները նրանք են, ում քսակները գեր են, իսկ մարդիկ՝ նիհար»։ Ռակկայից հետո Սալադինը գրավել է ալ-Ֆուդայնը, ալ-Հուսայնը, Մաքսիմը, Դուրայնը, Արաբան և Խաբուրը, որոնք բոլորն էլ հավատարմության երդում են տվել նրան<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=176}}</ref>։
 
Սալադինը շարունակել է իր ճանապարհը՝ գրավելու Մծբինը, որը որևէ դիմադրություն ցույց չի տվել։ Չնայած Մծբինը մեծ կարևորություն չուներ՝ այն գտնվում էր Մարդինի և Մոսուլի միջև ռազմավարական կարևոր դիրք ուներ և Դիարբեքիրի մոտակայքում էր գտնվում<ref name="LY8">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=177}}</ref>։ Այս հաղթական արշավի ժամանակ Սալադինին տեղեկացրել են, որ խաչակիրները հարձակումներ են գործում Դամասկոսի գյուղերի վրա։ Սալադինը պատասխանել է․ «Թողեք նրանց․․․ մինչ նրանք գրավում են գյուղեր, մենք գրավում ենք քաղաքներ․ երբ մենք վերադառնանք, մենք ավելի մեծ ուժ կունենանք նրանց դեմ կռվելու համար»<ref name="LP9" />։ Միևնույն ժամանակ Հալեպում քաղաքի Զանգի էմիրը հարձակվել է Սալադինի տիրույթների հյուսիսային և արևելյան շրջանների քաղաքների վրա՝ Բալիս, Մանբիջ, Սարուջ, Բուզաա, ալ-Քարզայն։ Նա նույնիսկ ավերել է իր միջնաբերդը Ազազում՝ այսպիսով փորձելով թույլ չտալ, որ Այյուբյանները գրավելու դեպքում որևէ կերպ այն օգտագործել կարողանան<ref name="LY8" />։
 
==Մահ==