«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6754 բայտ ,  1 տարի առաջ
 
1180 թվականի գարնանը մինչ Սալադինը Ցֆատում էր և նախապատրաստվում էր արշավանք սկսել Երուսաղեմի թագավորության դեմ, Բալդուին թագավորը սուրհանդակներ է ուղարկել նրա մոտ և հաշտություն խնդրել։ Շարունակական երաշտի և բերքի պակասի պատճառով Սալադինը ստիպված է եղել զինադադար կնքել։ [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի]] կոմս [[Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)|Ռայմոնդը]] չի ընդունել զինադադարը, սակայն երբ մայիսին Այյուբյանները արշավանք են կատարել նրա տիրույթներ, իսկ Սալադինի նավատորմը հայտվել է Տարտուսի նավահանգստում, նա համաձայնվել է<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|pp=160–61}}</ref>։
 
==Ներքին գործեր ==
1180 թվականի հունիսին Սալադինը ընդունելություն է կազմակերպել Հասանքեյֆի Արթուքիդ էմիր Նուր ադ-Դին Մուհամմադի համար Գյոքսուում, որին, ըստ Իմադ ադ-Դինի, վերջինս ներկայացել է իր եղբոր Աբու Բաքրի հետ՝ բերելով շուրջ 100,000 դինար արժեցող նվերներ։ Սրա նպատակն էր ամրապնդլե Արթուքիդների հետ դաշինքը և տպավորություն գործել [[Միջագետք|Միջագետքի]] և [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] մյուս էմիրների վրա։ Նախկինում Սալադինը առաջարկել է միջնորդ հանդիսանալ Նուր ադ-Դինի և [[Իկոնիայի սուլթանություն|Ռումի սելջուկյան]] սուլթան Քըլըչ Արսլան II-ի միջև, ովքեր հակամարտության մեջ էին մտել։ Վերջինս պահանջել է Նուր ադ-Դինից վերադարձնել այն տիրույթները, որոնք իբրև օժիտ էր ստացել իր դստեր հետ ամուսնանալու համար, սակայն շուտով տեղեկացել է, որ իր դուստրը օգտագործել են սելջուկյան տիրույթների ձեռքբերման նպատակով։ Նուր ադ-Դինը դիմել է Սալադինին՝ խնդրելով միջնորդ հանդիսանալ, սակայն Արսլանը հրաժարվել է<ref name="LY4">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=148}}</ref>։
 
Այն բանից հետո, երբ Նուր ադ-Դինն ու Սալադինը հանդիպել են Գյոքսուում, սելջուկ էմիր Իհթիյար ադ-Դին ալ-Հասանը հաստատել է Արսլանի համաձայնությունը, որից հետո կողմերը հասել են համաձայնության։ Ավելի ուշ Սալադինը զայրացել է, երբ նամակ է ստացել Արսլանից, որտեղ մեղադրում էր Նուր ադ-Դինին իր դստերը շահագործելու համար։ Սալադինը սպառնացել է հարձակվել Մալաթիա քաղաքի վրա՝ ասելով, որ «երկու օրվա ճանապարհ է ինձ համար և ես չեմ իջնի ձիուցս մինչև քաղաք հասնելը»։ Սպառնալիքից զգաստանալով՝ սելջուկները բանակցությունների են գնացել։ Սալադինը հասկանում էր, որ Արսլանը պաշտպանում է իր դստերը, սակայն Նուր ադ-Դինն էլ ժամանակին ապաստան էր տվել իրեն, ուստի նա չէր ցանկանում կոտրել վերջինիս վստահությունը։ Համաձայնության են եկել, որ Արսլանի դուստրը մեկ տարով հեռանալու է, իսկ եթե Նուր ադ-Դինը չենթարկվեց, ապա Սալադինը կդադարի աջակցել նրան<ref name="LY4" />։
 
Ֆարուք շահին թողնելով Սիրիայի ղեկավարությունը՝ Սալադինը 1181 թվականի սկզբին վերադարձել է Կահիրե։ Ըստ Աբու Շամայի նա մտադրվել է [[Ռամադան|Ռամադանն]] անցկացնել Եգիպտոսում, այնուհետև ամռանը [[հաջ]] կատարել [[Մեքքա]]։ Անհայտ պատճառներով, սակայն, նա փոխել է իր ծրագրերը և հունիս ամսին սկսել զննել [[Նեղոս|Նեղոսի]] ափամերձ շրջանները։ Բեդվինները կրկին սկսել են անհանգստացնել Սալադինին․ նա վերցրել է նրանց [[Ֆեոդ|ֆեոդների]] երկու երրորդը, որպեսզի այն օգտագործի որպես փոխհատուցում [[Ֆայում|Ֆայումի]] ֆեոդալների համար։ Բեդվինները մեղադրվել են նաև խաչակիրների հետ առևտրով զբաղվելու համար, արդյունքում նրանց հացահատիկը բռնագրավվել է, և նրանք ստիպված են եղել գաղթել արևմուտք։ Ավելի ուշ Այյուբյան ռազմանավերը շարժվել են բեդվինների ծովահենների վրա, ովքեր կողոպտում էին Թանիս լճի ափերը<ref name="LJ156">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=156}}</ref>։
 
1181 թվականի ամռանը Սալադինի պալատական կառավարիչ Քարա Քուշը առաջնորդում է իր ուժերին՝ Եմենի Զաբիդ քաղաքում Թուրան շահի նախկին տեղակալ Մաջդ ադ-Դինին ձերբակալելու, ով այդ ժամանակ Կահիրեի իր կալվածքում զվարճանում էր Իմադ ադ-Դինի հետ։ Սալադինի մտերիմները մեղադրում էին Մաջդ ադ-Դինին Զաբիդի եկամուտները յուրացնելու մեջ, սակայն Սալադինը հավատում էր, որ այդ հայտարարությունների համար փաստացի ապացույցներ չկան։ Նա հրամայել է ազատ արձակել Մաջդ ադ-Դինին 80,000 դինարի դիմաց։ Դեռ ավելին՝ նա հավելյալ գումար պետք է վճարեր Սալադինի եղբայրներ ալ-Ադիլին և Թաջ ալ-Մուլուք Բուրիին։ Մաջդ ադ-Դինի հակասական ձերբակալությունը ավելի մեծ դժգոհության մի մասն էր, որը կապված էր Եմենի Թուրան շահի հեռանալու հետ։ Չնայած նրա տեղակալները շարունակում էին այդ նահանգից եկամուտ ուղարկել Սալադինին՝ կենտրոնական իշխանությունը բացակայում էր, որն էլ պայքար է առաջացրել [[Ադեն|Ադենից]] Իզզ ադ-Դին Օսմանի և Զաբիդից Հիթթանի միջև։ Ալ-Ադիլին ուղղված նամակում Սալադինը գրել է․ «Եմենը հարստության տուն է․․․ Մենք գրավեցինք այն, սակայն մինչ օրս որևէ օգուտ չենք ստացել։ Եղել են միայն մեծաքանակ ծախսեր․․․ և ակնկալիքներ, որոնք վերջում իրականություն չդարձան»<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=158–59}}</ref>։
 
==Մահ==