«Էլիֆ Շաֆաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն: փաստերի ավելացում
No edit summary
Տող 15.
 
== Կենսագրություն ==
=== ՎերնագրիՎաղ տեքստտարիներ ===
Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին դիվանագետների ընտանիքում<ref>[http://www.elifsafak.us/ Էլիֆ Շաֆաքի անձնական կայքը]</ref>: Հայրը փիլիսոփա էր: Ծնողների [[ամուսնալուծություն]]ից հետո վերադարձել է [[Անկարա]] (Թուրքիա) և ապրել է մոր և տատիկի հետ<ref>{{cite news |url=http://www.turkishculture.org/literature/literature/turkish-authors/elif-safak-258.htm |work=Turkish Cultural Foundation |title=Portrait of Elif Şafak |first=Andrew |last=Finkel |date= |accessdate=2010-12-10}}</ref>։ Նա նշել է, որ ոչ լիարժեք ընտանիքում ապրելը բազմաթիվ պատճառներով բարդ է եղել նրա համար, սակայն առանց [[հայրիշխանություն|հայրիշխանությ]]ան ապրելը իր վրա դրական ազդեցություն է թողել: Ապրել է [[Իսպանիա]]յում և [[Հորդանան]]ում, իսկ ավելի ուշ տեղափոխվել [[Թուրքիա]]։ Էլիֆ Շաֆաքը մեծացել է առանց հոր, իսկ իր խորթ եղբայրների հետ առաջին անգամ հանդիպել է երբ քսան տարեկան էր դառնում: Պատանեկան տարիներն անցկացրել է [[Օման]]ում և [[Մադրիդ]]ում։ Մինչև [[Միացյալ Թագավորություն]]ում հաստատվելը՝ ապրել է Թուրքիայում: Ավարտել է [[Անկարա]]յի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է [[ԱՄՆ]]-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև [[Միչիգանի համալսարան]]ում և [[Արիզոնայի համալսարան]]ի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։ Շաֆաքն ունի երկու երեխա և ներկայումս ապրում է [[Լոնդոն]]ումում՝ «սրտում պահելով Ստամբուլը»<ref>{{cite news|last1=Kate|first1=Kellaway|title=Elif Shafak: ‘When women are divided it is the male status quo that benefits’|url=https://www.theguardian.com/books/2017/feb/05/elif-shafak-turkey-three-daughters-of-eve-interview|accessdate=4 May 2018|publisher=The Guardian New Review|date=2017-05-02|ref=6}}</ref>:
 
2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։