«Օպերետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 6192578 խմբագրումը, որի հեղինակն է՝ Van.se (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 18.
 
== Հայկական օպերետ ==
[[Պատկեր:Composer Dikran Tchouhadjian.jpg|մինի|[[Տիգրան ՉուհաճյանՉուխաջյան]]]]
Հայկական առաջին օպերետներն ու երաժշտական կոմեդիաները՝ «Արիֆի խարդախությունր» (1872), «Քյոսե Բեհյա» (1874), «Լեբլեբիջի Հորհոր աղա» (1876) պատկանում են Տ․ ՉուհաճյանիՉուխաճյանի գրչին։ Դրանք երեքն էլ իրենց ստեղծման իսկ տարիներից սկսած բեմադրվել են Կ․ Պոլսում և այլուր։
 
[[20-րդ դար]]ում սկզբին [[Անդրկովկաս]]ի հայաշատ վայրերում օպերետի ժանրի մասսայականացմանը նպաստել է Հ․ Ոսկանյանի ղեկավարած թատերախմբի գործունեությունը, որը ներկայացրել է ՉուհաճյանիՉուխաճյանի «Լեբլեբիջի», Դ․ Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլ օպերետներ։
 
[[Հայաստան]]ում օպերետի ժանրի զարգացման կարևոր խթան էր [[1924]]-[[1925]] թվականներին [[Լենինական]]ում օպերա-օպերետային խմբի և, հատկապես, [[1942]] թվականին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծումը։ Առաջին իսկ տարիներին թատրոնը թարգմանական մի քանի օպերետների բեմադրմանը զուգընթաց ձեռնամուխ է եղել ազգային խաղացանկի ստեղծմանը։
 
=== Խորհրդահայ առաջին օպերետների բեմադրություններ ===
Տ․ ՉուհաճյանիՉուխաճյանի «Լեբլեբիջի»-ին (բեմականացում 1943, նոր անվամբ «Կարինե») հաջորդել են խորհրդահայ առաջին օպերետների բեմադրությունները։ Այս ժանրում բեղմնավոր աշխատել է Ա․ Այվազյանը, որը հեղինակ է «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ․ Պարոնյանի, բեմ․ 1945), «Աշուղ Մուրադ» (բեմ․ 1945), «Երջանիկ օր» (բեմ․ 1945), «Սեր աստղերի տակ» (բեմ․ 1969), «Քաջ Նազար» (ըստ Դ․ Դեմիրճյանի) օերետների։
 
Ազգային երաժշտական կոմեդիաների և օպերետերի ստեղծման գործում հետագա հաջողությունները կապված են Վ․ Տիգրանյանի («Մեծ հարսանիք», «Շիրակ՝ իմ սեր»), Ս․ Ջրբաշյանի («Երազիկ», «Չարլեի մորաքույրը», «Ծաղիկների աշխարհում», «Ես, հարսնացուս և ․․․», «Մարսեցի փեսացուն»), Վ․ Կոտոյանի («Փեսացուներ», «Սիրո հովիտ», «Սոֆիկի սխալը» և այլն) ստեղծագործության հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օպերետ» էջից