«Դավիթ Անհաղթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
սխալ էր գրած)
չ 62.89.22.132 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 14.
 
=== Առանձնահատկություններ ===
Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում ենէ երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։
 
Արիստոտելի, Պլատոնի, [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացու]] և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։