«Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ավելացվել է նոր վերնագրային հատված։
Տող 146.
 
ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենն է Կորյուն Խաչատուրյանը<ref>{{Cite news|url=|title=COAF-ի նոր տնօրենը Կորյուն Խաչատուրյանն է|last=Մեդիամաքս|first=|date=Հունվարի 16, 2019|work=|access-date=https://www.mediamax.am/am/news/society/31881/|via=}}</ref>։ Հիմնադրամն ունի 45 հաստիքային աշխատող և շուրջ 200 պայմանագրային աշխատակիցներ Հայաստանի գյուղերում<ref>{{Cite web|url=https://www.charitynavigator.org/index.cfm?bay=search.summary&orgid=10944|title=Children of Armenia Fund|last=|first=|date=September 1, 2018|website=Charity Navigator|publisher=|accessdate=}}</ref>։
 
== Ազդեցություն ==
ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերի 44 գյուղական համայնքներում՝ անուղղակիորեն ազդեցություն ունենալով շուրջ 75 000 բնակչի կյանքի վրա։ Հիմնադրամը համագործակցում է նաև համայնքային պատասխանատուների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարզելու քաղաքացիների խնդիրները, մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն հենց այդ կարիքների բավարարմանը։
 
2004 թվականից ի վեր հիմնադրամը շուրջ 100 ենթակառուցվածքային բարեկարգում է իրականացրել․ հիմնանորոգել է դպրոցներ, առողջապահական կենտրոններ, գյուղական նշանակության կարևորագույն այլ հաստատություններ՝ մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, հանրային տարածքներ տեղի երիտասարդների և ընտանիքների համար։
 
Անբարեկարգ ճանապարհները և խմելու ջրի խնդիրները գրեթե բոլոր գյուղերում նույնն են։ Մինչ օրս համայնքային համագործակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը մաքուր ջրի հարց է լուծել ավելի քան 18,000 գյուղացիների համար<ref>{{Cite news|url=|title=Children of Armenia Fund: Supporting Underserved Communities|last=Azure Azure|first=Patricia Abaroa|date=2016|work=|access-date=https://www.azureazure.com/philanthropy/children-of-armenia-fund-supporting-underserved-communities-in-armenia|via=}}</ref>։
 
Առանցքում պահելով երեխայի զարգացումը՝ ՔՈԱՖ-ն իր աշխատանքներում ընդգրկում է ընտանիքները, դպրոցները, բուժաշխատողներին և համայնքն ընդհանրապես<ref>{{Cite news|url=|title=ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր ծրագրերը|last=Հայաստանի հանրային ՀԸ, «Հրապարակում» հաղորդաշար,|first=Արմենուհի Մինասյան|date=Ապրիլի 8, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=9dKer8W2Voc&t=|via=}}</ref>։
 
2011 թ․-ից ի վետ անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագրի շրջանավարտ է 400 պատանի, աայժմ ծրագրին  մասնակցում է ևս 9 գյուղի 148 աշակերտ։ Արտադասարանային 50 խմբակների մասնակցում է 973 երեխա, իսկ ամառային դպրոցներին ամեն տարի ներգրավվում է շուրջ 500 երեխա։
 
[[Մասնագիտական կողմնորոշում]] է անցել 2121 ավագ դպրոցական՝ սկսած 2013 թվականից։ Աշակերտական խորհուրդներն աշխատում են 19 դպրոցների 307 սաների հետ։
 
Վերջին 4 տարում Հայաստանի բուհերի 91 ուսանողներ ամբողջական և մասնակի կրթաթոշակներ են ստացել՝ իրենց ուսումը բուհերում շարունակելու համար։ Այս ծրագիրն իրագործվում է [[Էյչ-Էս-Բի-Սի|«'''Էյչ-Էս-Բի-Սի'''» բանկի]] հետ համագործակցությամբ։  
 
ՔՈԱՖ-ի շահառու 17 դպրոց «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցի անդամ են։ 2009 թվականից ի վեր 2481 աշակերտ մասնակցել է «Առողջ ապրելակերպ» խմբակին։
 
Տարրական դպրոցի 2203 աշակերտ տաք սնունդ է ստանում ու լվանում ատամները ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված [[Ճաշարան|ճաշարաններում]] և ատամնակայաններում։
 
2008 թվականից ի վեր 12,490 կին կրծքի և վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտություն է անցել։ Ամեն տարի ավելի քան 700 երեխա անվճար ատամնաբուժական ծառայություն է ստանում<ref>{{Cite news|url=|title=Հայացք Ամերիկա․ Ստելլա Գրիգորյան|last=«Ամերիկայի ձայն»,|first=Աշոտ Պողոսյան|date=Նոյեմբերի 25, 2016|work=|access-date=https://www.amerikayidzayn.com/a/3611443.html|via=}}</ref>։
 
2011 թվականից սկսած՝ ավելի քան 600 երեխա ներգրավված է եղել մանկան զարգացման կենտրոնի և մանկան զարգացման անկյունների աշխատանքներում։ 8 գյուղի 87 երեխա երեխա ընդգրկված է  «Հուզական ակումբում»։ Շուրջ 150 հոգի մասնակցել է թատերական թերապիայի ծրագրին 2012 թ․-ից։ Միայն 2018 թվականին ավելի քան 3500 երեխա խմբային զարգացման միջոցառումների է ներգրավվել։
 
973 երեխա և մեծահասակ է օգտվել անհատական հոգեբանական ծառայություններից։ 704 ծնող և 348 ուսուցիչ է մասնակցել հոգեբանների վարած սեմինարներին։
 
Համայնքների սոցիալական աշխատողները շարունակաբար աջակցում են 270 [[Ընտանիք|ընտանիքների]]․ 104  դեպք արդեն իսկ հանգուցալուծվել է ։
 
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրերից օգտվում են շրջակա 13 համայնքների 739 երեխաներ և 130 մեծահասակներ։
 
== Ծանոթագրություններ ==