«Ճգնավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Ճգնավորություն''', կրոնական մղումով հասարակությունից, ընտանիքից և ընդհանրապես մարդկանցից հեռանալը, ճգնակեցությունը (ասկետիզմ) ամայի և անմարդաբնակ վայրում։ Հատուկ է եղել հինարևելյան կրոններին ([[բրահմայականություն]], [[բուդդայականություն]], [[հուդայականություն]] և այլն)։ [[Քրիստոնեություն|Քրիստոնեության]] մեջ երևան է եկել 3-րդ դարում (Եգիպտոսի անապատներում), կրոնական ջերմեռանդությունից բացի եղել նաև հռոմեական հալածանքներից փախուստի միջոց։ Առաջին քրիստոնյա ճգնավորները (նշանավոր են [[Պողոս Թեբեացի]]ն և [[Անտոնիոս Մեծ]]ը) ինքնազրկմամբ և մարմնական տառապանքով ձգտել են բարոյական մաքրության՝ կարծելով, թե իրենց օրինակով մարդկությունը կձերբազատվի սոցիալական անհավասարության չարիքից։ 4-րդ դարում ճգնավորությունը տարածում է ստացել նաև [[Պաղեստին]]ում, [[Կապադովկիա]]յում, [[Հայաստան]]ում, ավելի ուշ՝ [[Եվրոպա]]յում ([[Գալիա]], [[Իսպանիա]], [[Իտալիա]])։ Պաշտոնական եկեղեցին խրախուսել է ճգնավորությունը՝ միաժամանակ ձգտելով անհատ ճգնավորներին համախմբել եկեղեցու իրավասության տակ գտնվող մենաստաններում։ Միջին դարերում ճգնավորությունը աստիճանաբար կուլ է գնացել վանականությանը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=95}}
{{Անավարտ}}