«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ [[Երկիր]] մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը [[Ռուսաստանի Դաշնություն]]ն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն [[Ասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
 
Եվրոպան, հատկապես [[Անտիկ Հունաստան]]ը, համարվում է [[Արևմտյան քաղաքակրթություն|Արևմտյան քաղաքակրթության]] բնօրրանը<ref>{{harvnb|Lewis|Wigen|1997|page=226}}</ref><ref>{{cite book|author=Kim Covert|title=Ancient Greece: Birthplace of Democracy|url=https://books.google.com/books?id=KVMYJNvUiYkC&pg=PP5|year=2011|publisher=Capstone|isbn=978-1-4296-6831-6|page=5|quote=Ancient Greece is often called the cradle of western civilization. ... Ideas from literature and science also have their roots in ancient Greece.}}</ref><ref name="Duchesne2011">{{cite book|author=Ricardo Duchesne|title=The Uniqueness of Western Civilization|url=https://books.google.com/books?id=pWmDPzPo0XAC&pg=PA297|year=2011|publisher=Brill|isbn=978-90-04-19248-5|page=297|quote=The list of books which have celebrated Greece as the "cradle" of the West is endless; two more examples are Charles Freeman's The Greek Achievement: The Foundation of the Western World (1999) and Bruce Thornton's Greek Ways: How the Greeks Created Western Civilization (2000)}}</ref>։ 476 թվականին [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] կործանումը և [[Ժողովուրդների մեծ գաղթ]]ը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ով, որի մեկնարկը տվել էին [[Իսպանիա]]ն և [[Պորտուգալիա]]ն, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում, եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում [[Ամերիկա]] աշխարհամասում, [[Աֆրիկա]]յում, [[Օվկիանիա]]յում և [[Ասիա]]յի մեծ մասում։
 
== Անվանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրոպա» էջից