«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 105.
 
Իմամ Ալի առ-Ռիդան ասել է, որ ում որ փոխանցվում են սպառազինությունները, նրանց էլ փոխանցվում է գիտելիքը, այսպիսով՝ գիտելիքը (իմամաթ) սպառազինությունից երբեք չի անջատվում<ref name="Kulayni" />։
 
==Պատմություն==
[[File:Ghazan et Öldjeïtu.jpg|thumb|right|upright=1.15|Գազանը և նրա եղբայր Օլժայթուն հանդուրժող են եղել միայն իլսմական տարբեր սեկտաների նկատմամբ՝ ի տարբերություն Չինգիզ խանի ավանդույթների։]]
 
Պատմաբանները վիճում են շիա իսլամի ծագման շուրջ․ արևմտյան շատ գիտնականներ պնդում են, որ շիականությունը սկսվել է որպես քաղաքական ուղղություն և ոչ թե որպես կրոնական շարժում<ref>See: Lapidus p. 47, Holt p. 72</ref><ref name="franc23">Francis Robinson, ''Atlas of the Islamic World'', p. 23.</ref>։ Այլ գիտնականներ չեն համաձայնվում՝ համարելով, որ կրոնի ու քաղաքականության տարանջատման այս գաղափարը արևմտյան [[Անախրոնիզմ|անախրոնիզմի]] արդյունք է<ref>Jafri, S.H. Mohammad. "The Origin and Early Development of Shi'a Islam,", Oxford University Press, 2002, p. 6, {{ISBN|978-0-19-579387-1}}</ref>։ Քերբելայի ճակատամարտից (680 թվական) հետո շիական տարբեր խմբեր տարածվել են իսլամական աշխարհում, արդյունքում ստեղծվել են շիական առաջնորդությամբ կամ բնակչությամբ տարբեր ազգություններ։
 
* Իդրիսներ (788-985)՝ ներկայիս [[Մարոկկո|Մարոկկոյի]] տարածքում զեյդիական դինաստիա։
* Ուքայլիներ (990-1096)՝ շիա արաբական դինաստիա, որի տարբեր ճյուղերը ղեկավարել են [[Ջեզիրե|ալ-Ջեզիրեի]] տարբեր հատվածներում, հյուսիսային Սիրիայում և Իրաքում։
* Բույիդներ (934-1055)՝ իր հզորության գագաթնակետին զբաղեցրել է ներկայիս Իրաքի և Իրանի բավականին տարածքներ։
*[[Իլխանություն]] (1256-1335)՝ մոնղոլական խանությունը, որը ստեղծվել է 13-րդ դարում Պարսկաստանում և համարվել է Մոնղոլական կայսրության մասը։ Իլխանությունը հիմնվել է 1219-1124 թվականներին Խորեզմի կայսրությունում Չինգիզ խանի արշավանքների արդյունքում։ Հիմնադիրը Չինգիզ խանի թոռ [[Հուլավու|Հուլաղուն]] է։ Այս խանությունը ստեղծվել է ներկայիս Իրանի, Իրաքի, [[Պակիստան|Պակիստանի]], [[Հայաստան|Հայաստանի]], [[Աֆղանստան|Աֆղանստանի]], [[Թուրքմենստան|Թուրքմենստանի]], [[Վրաստան|Վրաստանի]] և Թուրքիայի տարածքներում։ Սկզբնական շրջանում Իլխանությունում տարածված են եղել տարբեր կրոններ։ Ավելի ուշ Իլխանության ղեկավարները՝ սկսաշ 1295 թվականին Գազանի ժամանակներից, ընդունել են իսլամը, իսկ Գազանի եղբայր Օլժայթուն խթանել է շիա իսլամի տարածումը։
* Նայուբաթ խանը ընդունել է իսլամը Մեծ Մոնղոլների խանության հրամանատար Բայրամ խանի որդի Աբդուլ Ռահիմ Խան-ի-Խանայի առաջնորդությամբ։
* Բահմանիս (1347-1527)՝ [[Դեկանի սարահարթ|Դեկանի սարահարթում]]՝ Հնդկաստանի հյուսիսում, շիա մուսուլմանական պետություն, որը համարվում է միջնադարյան հնդկական խոշոր թագավորություններից մեկը<ref>{{cite web
|url=http://orbat.com/site/cimh/kings_master/kings/ibrahimII_adil_shahi/5_provinces.html
|title=The Five Kingdoms of the Bahmani Sultanate
|publisher=orbat.com
|accessdate=2007-01-05
|deadurl=yes
|archiveurl=https://web.archive.org/web/20070223071144/http://orbat.com/site/cimh/kings_master/kings/ibrahimII_adil_shahi/5_provinces.html
|archivedate=23 February 2007
|df=dmy-all
}}</ref>։ Բահմանների սուլթանությունը Հարավային [[Հնդկաստան|Հնդկաստանում]] առաջին անկախ Իսլամական թագավորությունն է եղել<ref name="Ansari">[http://www.iranica.com/newsite/home/index.isc Ansari, N.H. "Bahmanid Dynasty"] {{webarchive|url=https://web.archive.org/web/20061019004703/http://www.iranica.com/newsite/home/index.isc |date=19 October 2006 }} ''Encyclopædia Iranica''</ref>։
 
==Հյուսիսային Աֆրիկա==