«Էդվարդ Ջրբաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
}}
 
'''Էդվարդ Մկրտչի Ջրբաշյան''' ([[սեպտեմբերի 24]], [[1923]], [[Երևան]] - [[օգոստոսի 10]], [[1999]], Երևան), [[հայ]] գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ([[1965]]), [[պրոֆեսոր]] ([[1967]]), ՀԽՍՀ ԳԱ [[ակադեմիկոս]] ([[1982]]), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ ([[1956]])։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ի գրականության տեսության բաժինը և [[ԵՊՀ]] գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1946]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1923]] թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։[[Երևան]]ում։ [[1941]] թվականին ավարտել է [[Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց|Երևանի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոց]]ը։ Ռուսթավելու անվան հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է սովետական բանակ: Սովորել է Բաքվի հրամանատարական դպրոցում, ապա հրամանատարական կազմի կատարելագործման անդրկովկասյան դասընթացներում ([[Թբիլիսի]]): [[1943]]-[[1944]] թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, եղել է այն զորքերի մեջ, որոնք [[1944]] թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցան Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով: Զորացրվելուց հետո [[1945]] թվականին ընդունվել և [[1950]] թվականին ավարտել է [[ԵՊՀ]] [[բանասիրություն|բանասիրության]] ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։
 
[[1954]] թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ»), [[1965]] թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Թումանյանի պոեմները»)։ [[1967]] թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ [[1974]] թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, [[1982]] թվականից՝ ակադեմիկոս։
 
[[1950]]-[[1972]] թվականներին դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում։ [[1972]]-[[1985]] թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը, [[1982]] թվականից՝ գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը։
 
[[1953]]-[[1954]] թվականներին եղել է [[Գրական թերթ (շաբաթաթերթ)|«Գրական թերթի»]] գլխավոր խմբագրի տեղակալ, [[1961]]-[[1962]] թվականներին խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը։ [[1967]] թվականին հիմնադրել է [[Բանբեր Երևանի համալսարանի|«Բանբեր Երևանի համալսարանի»]] [[հանդես]]ը, որի հիմնադիր խմբագիրն է եղել մինչև [[1977]] թվականը։
 
[[1966]]-[[1970]] թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ։ [[1977]] թվականից մինչև մահը եղել է գրականության ինստիտուտի տնօրեն։
 
Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ [[մենագրություն]]ների, հարյուրավոր [[հոդված]]ների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Թումանյանի պոեզիան» ([[Մոսկվա]], [[1969]]), «Պոետիկան և գրականության զարգացումը» (Երևան, [[1985]]) գրքերը։ Նրա խմբագրությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով լույս է տեսել [[Վահան Տերյան]]ի «Բանաստեղծություններ. լիակատար ժողովածու» գիրքը (Երևան, [[1985]]
 
Վախճանվել է [[1999]] թվականին՝ Երևանում[[Երևան]]ում<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref>։
 
== Աշխատություններ ==