«Եղիա Չուբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
No edit summary
Տող 10.
| ազգություն = հայ
}}
'''Եղիա Չուբար''' ('''Եղիա Չուբարյան''', ծածկանունները՝ ''Սպարտակ'', ''Թոփթեցի'', {{ԱԾ}}), [[հայ]] [[լրագրող]], կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1918]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թոփթի]]ում (այժմ [[Ռուսաստան]]ի [[Ռոստովի մարզ]]ում)։ Ավարտել է [[Բաքու|Բաքվի]] 3-րդ գիմնազիան։ [[1918]] թվականին աշխատել է Թիֆլիսում և Բաքվում։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել [[Քութայիս]]: Բանտից փախել և [[1919]] թվականին հասել է [[Երևան]], որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սպարտակ» կազմակերպության հիմնադրմանը։ [[1919]] թվականին արտաքսվել է [[Հայաստան]]ից։ [[1920]] թվականին աշխատել է [[Նոր Նախիջևան]]ում, եղել է [[«Բանվորի կռիվ» թերթ]]ի խմբագիր։ Նույն թվին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում։
 
Հիշյալ թերթերից բացի Եղիա Չուբարը [[1921]] - [[1936]] թվականին խմբագրել է [[Գրական թերթ|«Գրական թերթ»]] (Երևան), «Երևան» ([[Փարիզ]]), «Խարիբկիթ» ([[Դոնի Ռոստով]]), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ), «Վերելք» (Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը։
 
[[1925]] - [[1927]] թվականներին աշխատել է Փարիզում։ [[1927]] թվականի հոկտեմբերին [[Ֆրանսիա]]յի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվում է Փարիզում և արտաքսվում Ֆրանսիայից։ Վերադառնալով Երևան, աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում։ [[1933]]-[[1936]] թվականներին [[Ադրբեջանական ԽՍՀ]] լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, ապա արվեստի գործերի կոմիտեի նախագահը։ Եղիա Չուբարը հայ առաջին կինոսցենարիստներից է. գրել է [[Մեքսիկական դիպլոմատներ (ֆիլմ)|«Մեքսիկական դիպլոմատներ»]] ([[Հայֆիլմ]], [[1931]]) և «Երկու գիշեր» կինոնկարների սցենարները։ Մահացել է [[1937]] թվականին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 363-364}}</ref>:
 
== Չուբարի երկերի մատենագրությունը ==
Տող 39.
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ կինոսցենարիստներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:1897 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1937 մահեր]]