«Գաբրիել Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6110186 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.162.197.167 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 7.
[[Սերովբե Պատկանյան]]ի որդին է, [[Միքայել Պատկանյան]]ի եղբայրը, [[Ռափայել Պատկանյան]]ի հայրը։
== Կենսագրություն ==
1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է [[Աստրախան]]։ Սովորել է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է [[ռուսերեն]]ին, [[անգլերեն]]ին, [[գերմաներեն]]ին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է [[Նոր Նախիջևան]], քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, [[պատմություն]], [[աշխարհագրություն]], աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ռափայել Պատկանյան]]ը և այլք։ 1847 թվականին [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] հրավերով տեղափոխվել է [[Թիֆլիս]], նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել [[Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ»]] աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով<ref>[http://lraber.asj-oa.am/3692/1/1990-12(30).pdf Գաբրել Պատկանյան և Ներսես Աշտարակեցի]</ref><ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref><ref>{{Cite web|url=http://www.matenadaran.am/ftp/data/Banber3/11.Sh.Nazaryan.pdf|title=Շուշանիկ Նազարյան. Գաբրիել Պատկանյանի Կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը. (1830 -1860-ական թթ.)|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։
 
== Ստեղծագործական աշխատանք ==