«Հայերը Կախեթում (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50.
}}
'''«Հայերը Կախեթում»''' ({{lang-en|The Armenians in Kakhet}}, {{lang-ru|Армяне в Кахетии}}), [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ|Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության]] կողմից 2004 թվականին հրատարակված «[[ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ (գրքաշար)|ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ]]» շարքի թվով 8-րդ գիրքը (Գիրք Ը): Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ]]ի երևանյան գրասենյակի ղեկավար [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյանը]]: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ [[հայերեն]], [[անգլերեն]] և [[ռուսերեն]]: Աշխատությունը հիմնված է փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա և ներկայացնում է [[Կախեթի մարզ|Կախեթի]] (Արևելյան Վրաստան) հայկական բնակավայրերի, այդ թվում վրացախոս հայերով բնակեցված 103 բնակավայրի պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը: Գրքում առկա են նաև պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ և այլն<ref name="raa-am Հայերը Կախեթում">[http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=58 «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում] ''([https://web.archive.org/save/http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=58 արխիվացված])'':</ref>:
 
 
«Հայերը Կախեթում» գիրքը հրատարակվել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|Գիտությունների ազգային ակադեմիայի]] Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում: Աշխատության հրատարակումն իրականացվել է [[Թեհրանի թեմ|Թեհրանի Հայոց թեմի]] առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հովանավորությամբ<ref name="raa-am Հայերը Կախեթում"/>: