«Պատկերամարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Leo V The Armenian.jpg|մինի|[[Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)|Լևոն Ե Հայ]] կայսրը պատկերամարտության կողմնակից էր։]]
{{Քրիստոնեություն}}
'''Պատկերամարտություն''' ({{lang-el|εἰκονομαχία}}; -, {{lang-el|εἰκόνα}} - «պատկեր», («<nowiki/>[[սրբապատկեր]]) + {{lang-el|κλάω}} - «կոտրել<nowiki/>»), քաղաքական-կրոնական շարժում [[Բյուզանդիա]]յում [[726]]-[[842]] թվականներին։ Շարժումն ուղղված էր [[պատկերապաշտություն|պատկերապաշտության]]՝ [[սրբապատկեր]]ների պաշտամունքի դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր նաև աշխարհիկ և եկեղեցական շահագործման դեմ պայքարը։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր [[Լևոն Գ Իսավրացի|Լևոն Գ Իսավրացու]] կողմից, որը 726 թ. հրամայել է հանել [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Ոսկե դարպասներ]]ի վրա տեղադրված [[Հիսուս Քրիստոս]]ի սրբապատկերը։ 730 թ. հարապարակվել է կայսեր հրովարտակը, որով արգելվում էր սրբապատկերների պաշտամունքը ամբողջ կայսրության տարածքում։ 787 թ. [[Նիկիա]] քաղաքում տեղի է ունեցել [[Եկեղեցական ժողովներ|եկեղեցական ժողով]] (հետագայում [[Նիկիայի Բ եկեղեցական ժողով|այդ ժողովը]] Ուղղափառ եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես [[Տիեզերական ժողովներ|տիեզերական]]), որտեղ սրբապատկերների պաշտամունքը վերականգնվել է։ Պատկերամարտության նոր վերելքի շրջանը կապված է [[Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)|Լևոն Ե Հայի]] կառավարման տարիների հետ (813-820 թթ.)։ Պատկերամարտությունը վերջնականապես վերացվել է 842/3 թ. [[Թեոդորա (Թեոփիլոսի կինը)|Թեոդորա]] կայսրուհու կողմից։
 
{{ՀՍՀ}}