«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4508 բայտ ,  11 ամիս առաջ
 
Հունիսի 21-ին Սալադինին հաջողվել է գրավել Ազազը, որից հետո նա շտապել է Հալեպ՝ պատժելու Գումուշթիքինին։ Նրա հարձակումը կրկին դիմադրության է հանդիպել, սակայն նա կարողացել է հասնել ոչ միայն զինադադար, այլև Հալեպի հետ դաշնակցության, որով Գումուշթիքինը և աս-Սալիհը կարող էին պահպանել քաղաքը իրենց վերահսկողության տակ։ Դրա դիմաց նրանք ճանաչելու էին Սալադինի գերիշխանությունը նրա գրաված բոլոր տիրույթներում։ Հալեպի մուսուլման դաշնակիցներ [[Մարդին|Մարդինի]] և Հասանքեյֆի էմիրները ևս ճանաչել են Սալադինին՝ իբրև Սիրիաի թագավոր։ Երբ այս պայմանագիրը կնքվել է, աս-Սալիհի կրտսեր քույրը գնացել է Սալադինի մոտ և խնդրել վերադարձնել Ազազի ամրոցը․ Սալադինը մեծաքանակ նվերներով ուղեկցել է նրան մինչև Հալեպի դարպասներ<ref name="LP7" />։
 
===Ասսասինների դեմ արշավանք===
[[File:Masyaf - Gesamtansicht.jpg|thumb|right|Սալադինը դադարեցրել [[Մասյաֆ|Մասյաֆի]] [[Իսմայիլականություն|իսմայիլական]] ամրոցի պաշարումը։ Ամրոցի հրամանատարը Ռաշիդ ադ-Դին Սինանն էր, 1176 թվականի օգոստոս։]]
Սալադինը զինադադար էր կնքել Զանգիների և [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] հետ (վերջինը տեղի է ունեցել 1175 թվականի ամռանը), սակայն այս անգամ էլ հանդիպել է մի նոր վտանգի՝ իսմայիլականներին, ովքեր հայտնի էին [[Ասսասիններ]] անունով․ նրանց ղեկավարում էր Ռաշիդ ադ-Դին Սինանը։ Հաստատվելով Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթայի վրա՝ նրանք ղեկավարում էին 9 ամրոցներ, որոնք բոլորն էլ կառուցված էին հսկայական բարձրության վրա։ Իր զորքի մեծ մասին Եգիպտոս ուղարկելուց հետո 1176 թվականին Սալադինը իր զորքին առաջնորդել է դեպի այս լեռնաշղթա։ Սակայն անհաջողություն կրելով և որևէ ամրոց գրավել չկարողանալով՝ նա նույն ամսին հետ է նահանջել։ Մուսուլման շատ պատմաբաններ պնդում են, որ Սալադինի հորեղբայրը՝ Համայի կառավարիչը, դարձել է Սալադինի և Սինանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդ<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=148}}</ref><ref name="Willey47">Willey, 2000, p. 47.</ref>։
 
Սալադինը ավելի է ամրացրել իր պահակախումբը և հրամայել է Մասյաֆի մոտակայքում գտնվող իր վրանի շուրջը ծածկել կավիճով և խարամով, որը հնարավորություն կտար նրան անմիջապես նկատել Ասսասինների ոտնահետքերը<ref name="LP4">{{Harvnb|Lane-Poole|1906|pp=149–50}}</ref>։ Մի պատմության համաձայն մի գիշեր Սալադինի պահակները բլրի այն կողմում լույսի շողք են տեսել, որը անհետացել է Այյուբյանների վրանների մեջ։ Քիչ անց Սալադինը արթնացել է և իր նկատել, որ ինչ-որ մեկը հեռանում է իր վրանից։ Նա նկատել է, որ իր վրանի ճրագները տեղաշարժվել են, իսկ իր անկողնու կողքին գտել է Ասսասիններին բնորոշ կաղապարով տաք բլիթներ։ Դրանց վրա թունավոր դաշույնով ամրացված է եղել մի երկտող։ Երկտողում սպառնում էին, որ եթե նա չդադարեցնի հարձակումը, ապա նրան կսպանեն։ Սալադինը գոռացել է և բացականչել, որ իր վրանից դուրս եկողը հենց Սինանն էր<ref name="LP4"/>։
 
Մեկ այլ տեսակետի համաձայն Սալադինը շտապել է զորքերը հանել Մասյաֆի մատույցներից, քանի որ խաչակրաց ուժեր էին մոտեցել [[Լիբանանի լեռներ|Լիբանանի լեռներին]]<ref name="Willey47"/>։ Իրականում Սալադինը փորձում էր դաշինք կնքել Սինանի և Ասսասինների հետ՝ այսպիսով զրկելով խաչակիրներին իր դեմ հզոր դաշնակից ունենալու հնարավորությունից<ref name="LP5">{{Harvnb|Lane-Poole|1906|p=151}}</ref>։ Դիտարկելով խաչակիրներին արտաքսումը իբրև երկկողմանի ձեռնտու քայլ՝ Սալադինը և Սինանը պահպանել են իրենց համագործակցային հարաբերությունները նաև հետագայում։ Վերջինս բազմիցս ուղարկել է իր զորքերին՝ աջակցություն ցույց տալու Սալադինի զորքին մի շարք վճռական ճակատամարտերում<ref>Willey, 2000, p. 48.</ref>։
 
==Մահ==