«Կզաքիսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
}}
'''Կզաքիսներ''' ({{lang-lat|Martes}}), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների կարգ։ Սիջին մեծության (40-80 սմ) կենդանիներ են, մարմինը ձգված է, ճկուն, փափուկ աղվամազով ծածկված։ Լինում են գորշ և մուգ շագանակագույն։ Հայտնի է 6 տեսակ՝ տարածված [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում, որից 4-ը հանդիպում է նաև ԽՍՀՄ-ում։ ՀԽՍՀ-ում տարածված էկովկասյան քարակզաքիսը (M. foina nehringi), որն ապրում է քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Սնվում են մանր կրծողներով, թռչուններով, ընկույզով, հատապտուղներով, պտուղներով։ Գիշերային կյանք են վարում, լավ մագլցում են։ Զուգավորվում են հուլիս-օգոստոս ամիսներին։ [[Հղիություն]]ը 236—274 օր է։ Արդյունագործական օբյեկտ են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին, մորթին արժեքավոր է։
 
== Սպիտակ Կզաքիս ==
Փոքր գիշատիչ կենդանի է, ունի երկարավուն մարմին, կլոր ականջներ, եռանկյունաձև գլուխ։ Մորթու գույնը պայմանավորված է տարվա եղանակով, մեջքի մասը գորշ-շիկավուն է, փորը՝ սպիտակ-շիկավուն, պոչի վերջավորությունն անպայման սև է։ Ձմռանը նրա մորթին լինելով սպիտակում է։ Աշխարհում ապրում է այս կենդանու 26 տեսակ։ Որպես կանոն կզաքիսն ապրում է ջրից ոչ շատ հեռու․ գետերի, գետակների, լճերի ափին մոտ, բաց տարածությունից խուսափում է։ Հաճախ մարդկային բնակավայրերին շատ մոտ են ապրում։ Ընդհանուր առմամբ վարում են միայնակ կյանք
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=395}}