«Ֆրա Բարտոլոմեո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
Ֆրա Բարտոլոմեոյի վրա դրական ներգործություն է ունեցել երիտասարդ [[Ռաֆայել]]ը, ով [[1504 թվական]]ին այցելել էր Ֆլորենցիա: Վերջինս էլ իր հերթին ծանոթացել է առավել հասուն Բարտոլոմեոյի կուտակած ստեղծագործական փորձին՝ հատկապես երփնագրի (կոլորիտի) բնագավառում: Այս երկու վարպետները մինչև մահ շարունակել են պահպանել բարեկամական սերտ կապը միմյանց հետ:
 
Ֆրա Բարտոլոմեոն վախճանվել է [[1517 թվական]]ին, Ֆլորենցիայում: Այդ քաղաքում մինչ օրս պահպանվել են նրա լավագույն ստեղծագործություններից շատերը, այդ թվում՝ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը և «Սուրբ հարություն»ը, որոնք նրա մի ամբողջ շարք այլ աշխատանքների հետ տեղ են գտել [[Պալացցո Պիտտի]] պատկերասրահում: Նշյալ երկու ստեղծագործությունն էլ աչքի են ընկնում մտահղացման վեհությամբ և կատարման նրբագեղությամբ:
 
Ֆլորենցիայի ակադեմիայում պահպանվել են վարպետի որմնանկարները, Լուկկայում՝ նրա «''Madonna della Misericordia''»-ն, Բզանսոնում՝ կատարման վարպետության տեսակետից ոչ պակաս նշանավոր մեկ այլ «Տիրամայր» («Մադոննա»): Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում է գտնվում Ֆրա Բարտոլոմեոյի լավագույն աշխատանքներից ևս մեկը՝ «''Տիրոջ մուտքը տաճար''» մեծարժեք կտավը:
 
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ իտալացի այս նշանավոր նկարչի ստեղծագործություններին բնորոշ է զգացմունքների անկեղծությունը, մտահղացումների վեհությունը, կատարման նրբագեղությունը, որոնք միաձուլվելով մանկական միամտության աստիճանի հասնող անմիջականության հետ՝ առինքնում են դիտող արվեստասերներին:
 
== Գրականություն ==
* {{ВТ-ЭСБЕ|Бартоломео}}