«Արվեստագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: բելոռուս → բելառուս oգտվելով ԱՎԲ
Replacing Michelangelo_-_Creation_of_Adam.jpg with File:Creación_de_Adán.jpg (by CommonsDelinker because: Duplicate: Exact or scaled-down duplicate: c::File:Creación de Adán.jpg).
Տող 4.
* Գեղարվեստական քննադատություն
Այդ բնագավառներում կիրառվում է գեղարվեստական ստեղծագործության վերլուծման մեթոդը, մշակվում են արվեստի և իրականության փոխհարաբերության, արվեստի պատմական զարգացման, հասարակական դերի, բովանդակության ու ձևի հարցեր, հիմնավորվում վերջիններիս գեղագիտական գնահատականները։ Լայն և բազմաբնույթ է գիտական արվեստաբանական գործունեության ոլորտը (պեղումներ, գիտարշավներ, հուշարձանի բնորոշում, վերականգնում, գրանցում և համակարգում, արվեստագետների և ստեղծագործությունների մասին տեղեկությունների հավաքում, քարտարանների, կենսագրական և այլ տեղեկատուների կազմում, արվեստագետների գրական ժառանգության՝ հուշերի, նամակների, հոդվածների հրապարակում)։ Արվեստագիտությունը հենվում է մի շարք օժանդակ դիսցիպլինների վրա՝ ժամանակագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, կինանշանագիտություն, պատկերագիտություն և այլն։
[[Պատկեր:MichelangeloCreación -de Creation of AdamAdán.jpg|մինի|աջից|300px|[[Ադամ]]ի արարումը՝ [[Միքելանջելո]], [[Սիքստինյան կապելլա]] ([[1508]]-[[1512]])]]
== Արվեստագիտության հասարակական նշանակություն ==
Արվեստագիտության հասարակական նշանակությունը պայմանավորված է ինչպես հետևությունների և արդյունքների գիտական արժեքով, այնպես էլ արվեստի պրոպագանդմամբ ու մասսայականացմամբ (գիտական և գիտահանրամատչելի գրականություն, դասախոսություններ, էքսկուրսիաներ), ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսի վրա նրա ակտիվ ներգործությամբ, ժողովրդի լայն զանգվածներին արվեստի ստեղծագործություններին հաղորդակից դարձնելով։