«Միկենյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
 
[[Պատկեր:Lions-Gate-Mycenae.jpg|մինի|աջից|Առյուծի դարպաս Միկենքի [[միջնաբերդ]]ի հիմնական մուտք Ք. ա. 13-րդ դար]]
Բրոնզի դարը մայրցամաքային Հունաստանում, ըստ ժամանակակից հնագետների կարծիքի, բնորոշվում է որպես «Հելլադական ժամանակաշրջան»։ Այս շրջանը բաժանվում է երեք ենթաշրջանների։ Վաղ հելլադական ժամանակաշրջան (Ք. ա. 2900-2000 թթ. ), որում լայն կիրառում են գտել նաև մետաղները, փոփոխվել է տնտեսությունը և հասարակական կառույցը։ Միջին հելլադական ժամանակաշրջան (Ք. ա. 2000-1650 թթ.), որում զարգացումը դանդաղ է ընթացել նաև [[մեգարոն]] տիպի քաղաքներում և վերջապես վերջին հելլադական շրջան( Ք. ա. 1650-1050 թթ. թթ.), որն ուղղակիորեն համընկել է Միկենյան Հունաստանի հետ։
Ուշ հելլադական ժամանակաշրջանը հետագայում բաժանվում է ուշ հելլադական առաջին և ուշ հելլադական երկրորդ ժամանակաշրջանների, որոնք երկուսն էլ համընկնում են Միկենյան Հունաստանի վաղ շրջանի (Ք. ա. 1650-1425) և ուշ ` Միկենյան քաղաքակրթության տարածման, քայքայման և անկման շրջանի (երրորդ շրջան) հետ։
Բրոնզի դարից երկաթի դարին անցման շրջանը հայտնի է որպես ենթամիկենյան ժամանակաշրջան (Ք. ա. 1050-1000)։
[[Պատկեր:Two Mycenaean chariot warriors on a fresco from Pylos about 1350 BC.jpg|մինի|ձախից|Միկենյան երկու հույն ռազմիկներ և կառք Պիլոս քաղաքում([[որմնանկար]]) մոտ Ք. ա. 1350 թվական]]