«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5228 բայտ ,  10 ամիս առաջ
 
1173 թվականի հուլիսի 31-ին Սալադինի հայրը՝ Այյուբը, վնասվածք է ստացել ձիավարության ժամանակ, որից հետո օգոստոսի 9-ին մահացել է<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=64}}</ref>։ 1174 թվականին Սալադինը Թուրան շահին ուղարկել է՝ գրավելու [[Եմեն|Եմենը]]․ նպատակն էր միացնելով Եմենը և նրա նավահանգիստ [[Ադեն|Ադենը]] [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյան դինաստիայի]] տիրույթներին։
 
==Սիրիայի գրավում==
 
===Դամասկոսի գրավում ===
1174 թվականի սկզբին Նուր ադ-Դինը զորք է հավաքագրել՝ հրամանագրեր ուղարկելով [[Մոսուլ]], [[Դիարբեքիր]] և [[Ջեզիրե]]՝ նպատակ ունենալով հարձակում գործել Սալադինի Եգիպոստի վրա։ Այս պատրաստությունների բացահայտումից հետո Այյուբյանները խորհուրդ են հրավիրել՝ քննարկելու հավանական վտանգը, իսկ Սալադինը հավաքել է իր զորքերը Կահիրեի մատույցներում։ Մայիսի 15-ին Նուր ադ-Դինը մահացել է շուրջ մեկ շաբաթ հիվանդ լինելուց հետո, իսկ նրա իշխանությունը փոխանցվել է իր 11-ամյա որդի աս-Սալիհ Իսմայիլ ալ-Մալիքին։ Նրա մահից հետո Սալադինը քաղաքական անկախություն է ձեռք բերել։ Նա նամակ է գրել աս-Սալիհին և խոստացել է «հանդես գալ որպես թուր» նրա թշնամիների դեմ, իսկ նրա հոր մահը որակել է որպես «երկրաշարժային շոկ»<ref>Lyons and Jackson, 1984, pp. 73–74.</ref>։
 
Նուր ադ-Դինի մահից հետո Սալադինը հայտնվել է բարդ խնդրի առջև․ նա կարող էր իր զորքը դուրս բերել խաչակիրների դեմ հենց գիպտոսից կամ էլ սպասել մինչև աս-Սալիհը իրեն հրավիրի Սիրիա, և նրանք միասին պատերազմը սկսեն հենց այնտեղից։ Մեկ այլ տարբերակ էր այն, որ նա կարող էր բռնակցել Սիրիան նախքան այն կհայտնվեր հակառակորդի ձեռքում, սակայն նա վախենում էր հարձակվել այն տիրույթների վրա, որոնք նախկինում պատկանում էին իր տիրոջը։ Դա արգելված էր իսլամական սկզբունքներով և կարող էր պատճառ դառնալ տպավորության, թե Սալադինը երեսպաշտ է, որի պատճառով նրան կարող էին անհամապատասխան համարել խաչակիրների դեմ պատերազմը ղեկավարելու համար։ Ուստի Սալադինը հասկանում էր, որ Սիրիան ձեռք բերելու համար նա կամ պետք է հրավեր ստանար աս-Սալիհից, կամ պետք է զգուշացներ նրան, որ հավանական անիշխանությունը կարող է խաչակիրների վտանգը մեծացնել<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=74–75}}</ref>։
 
Երբ աս-Սալիհը օգոստոս ամսին տեղափոխվել է Հալեպ, Գումուշթիգինը՝ քաղաքի էմիրը և Նուր ադ-Դինի հին զինվորը, ստանձնել է նրա խնամակալությունը։ Էմիրը պատրաստվում էր պաշտոններից հեռացնել իր բոլոր հակառակորդներին՝ սկսելով Դամասկոսից և հասնելով Սիրիա և Ջեզիրե։ Ստեղծված արտակարգ իրավիճակում Դամասկոսի էմիրը դիմել է Մոսուլի Սաիֆ ադ-Դինին՝ Գումուշթիգինի զարմիկին, խնդրելով օգնություն տրամադրել Հալեպի դեմ պայքարելու համար, սակայն մերժում է ստացել։ Դրանից հետո սիրիացիները ստիպված են եղել դիմել Սալադինի օգնությանը, ով համաձայնվել է օգնել<ref name="Lane-Poole">{{Harvnb|Lane-Poole|1906|p=136}}</ref>։ Սալադինը 700 ընտրյալ ձիավորների հետ անցել է ալ-Քերաքի միջով և հասել [[Բոսրա]]։ Հենց իր պատմության համաձայն նրան միացել են «էմիրներ, զինվորներ և բեդվիններ, որոնց սրտի բոլոր զգացմունքները արտացոլված էին նրանց դեմքին»<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=81}}</ref>։ Նոյեմբերի 23-ին Սալադինը հասել է Դամասկոս, որտեղ նրան մեծ ոգևորությամբ են դիմավորել, որից հետո նա որոշ ժամանակ մնացել է իր հոր հին տանը մինչև Դամասկոսի միջնաբերդի դարպասները 4 օր անց բացվել են Սալադինի առաջ (միջնաբերդի կառավարիչ Ռայհանը սկզբում հրաժարվել էր ենթարկվել) այն բանից հետո, երբ իր եղբայր Թուղթաքին իբն Այյուբը կարճ ժամանակով պաշարել է այն<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=83}}</ref>։ Սալադինը հաստատվել է պալատում և արժանացել բնակիչների մեծարանքին և ողջույններին<ref name="Lane-Poole" />։
 
==Մահ==