«Միքայել Լոռիս-Մելիքով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
== Զինանշան ==
Կոմս Միքայել Լորիս-Մելիքովի [[զինանշան]]<nowiki/>ը հաստատվել է ռուսական արքունիքի կողմից 1880 թվականին<ref name=":0" />։ Այն քառամաս վահանի տեսք ունի, որի կենտոնից աջ և ձախ մասերի պատկերները կրկնվում են։
 
Վահանի առաջին և չորրորդ հատվածների կանաչ դաշտում ոսկեգույն առյուծներ են, որոնց վրա կարմիր խաչեր են պատկերված։ Առյուծի աջ թաթում նետ է, որը թեքված է, իսկ ձախում` աղեղ, ասես` նետը աղեղի մեջ դնելու պատրաստ։ Առյուծների կանաչ դաշտը խորհրդանշում է Մելիքովների կողմից որոշ ժամանակ մահմեդականություն ընդունած լինելը, իսկ առյուծը խորհրդանշում է Պարսկաստանը (որտեղից սերում էին Լորիս-Մելիքովները)։ Նետ ու աղեղը հուշում է իշխանատան նախնիների զինվորականներ լինելու իրողությունը, իսկ թուրն իր հերթին խորհրդանշում է զինվորական ծառայությունը Ռուսաստանին։
Տող 29.
Զինանշանի երկրորդ և երրորդ մասերի շագանակագույն դաշտում երկու խաչված թրեր են, որոնց խաչված մասերերից յուրաքանչյուրում` սև գույնի ատամնավոր աշտարակներ են։
 
Զինանշանի վերին հատվածի կենտրոնում Ռուսական կայսրության երկգլխանի արծիվն է, որի կրծքին Սուրբ Անդրեաս Նախավկայի շքանշանի պատկերն է և կայսր [[Ալեքսանդր Երկրորդ|Ալեքսանդր Երկրորդի անվան]] սկզբնատառերը, որպես խորհրդանիշ, առ այն, թե ում կողմից է կոմս Լորիս Մելիքովը ստացել կոմսի պատվավոր տիտղոսը<ref name=":0">[[Հայկ Դեմոյան]] Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան 2012 էջ 210</ref>։
 
Զինանշանի կոմպոզիցիան ամբողջացնում են ոսկե առյուծը և արծաթագույն միաեղջյուրը, որոնք բռնել են վահանը, համապատասխանաբար, աջից և ձախից։ Վահանի ետնամասում, առյուծի և միաեղջյուրի գլխավերևներում ոսկեգույն կոթերով և սբ. Գևորգի շքանշանի գույնով դրոշներ են (ի նշան Սուրբ Գևորգի շքանշանով պարգևատված լինելու)։ Վահանի ստորին մասում կոմսի նշանաբանն է.