«Միքայել Լոռիս-Մելիքով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
1845 թ. ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում, [[Կովկաս]]ում, որտեղ ծառայել է մոտ 32 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։ Շնորհիվ դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։
 
[[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|Ռուս-թուրքական 1877-1878 թթ պատերազմում]] նա հանդիսացել է առանձին ''բանակային կորպուս''ի հրամանատար ընդդեմ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] զորքերի՝ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ [[Արդահան]] /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար [[Մուխթար Փաշա]]ն՝ [[Զևին]]ի մոտ, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց [[Կարս]]ը և ապա պաշարեց [[Էրզրում քաղաք|Էրզրումը]]: Այս ծառայութիւնների համար հայ զորավարը ստացավ [[կոմս]]ի տիտղոս։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի [[Սուրբ Գևորգի]] շքանշան]] (1877 թ. հոկտեմբերի 27)։
 
Հետագայում Լոռիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեության համար փոխադրվեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչության դեմ և նշանակվեց [[Խարկով]]ի նահանգապետ։