«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4753 բայտ ,  1 տարի առաջ
 
Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ<ref>Bahā' al-Dīn (2002) p. 19.</ref>։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար<ref>Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.</ref>։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց [[Գերմանիա|Գերմանիայի]] կայսր [[Վիլհելմ II|Վիլհելմ II-ը]] դամբարանին նվիրել է նոր մարմարե [[սարկոֆագ]]։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։
 
==Ընտանիք==
Իմադ ադ-Դին ալ-Իսֆահանին կազմել է Սալադինի որդիների ցուցակ նրանց ծննդյան թվերով՝ հիմնվելով Սալադինի գահակալության ավելի ուշ շրջանի տեղեկատվության վրա<ref name="shamah">{{cite book|url=https://books.google.com/books?id=prllAAAAcAAJ&pg=RA5-PA76|title=Kitāb al-rawḍatayn fī akhbār al-dawlatayn|last1=Abu Shamah|first1=Shihab al-Din Abd al-Rahman ibn Isma'il al-Maqdisi|publisher=Maṭbaʻat Wādī al-Nīl|year=1871|location=al-Qāhirah|pages=676–677|script-title=كتاب الروضتين في أخبار الدولتين|orig-year=d. 1268}}</ref>։ Նրանք են՝
 
#ալ-Աֆդալ Նուր ադ-Դին Ալի (1170 թվականի հունիսի 25, Եգիպտոս)
#ալ-Ազիզ Իմադ Աբու ալ-Ֆաթհ Օսման (1172 թվականի հունվարի 14, Եգիպտոս)
#ալ-Զաֆիր Մուզզաֆար ադ-Դին Աբու ալ-Աբաս Խիդր (1173 թվականի մարտի 29, Եգիպտոս)
#ազ-Զահիր Ղիյաթ ադ-Դին Աբու Մանսուր Ղազի (1173 թվականի մայիս, Եգիպտոս)
#ալ-Մուիզ Ֆաթհ ադ-Դին Աբու Յաքուբ Իշաք (1174 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
#ալ-Մուայադ Նաջմ ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մասուդ (1175 թվականի սեպտեմբեր/հոկտեմբեր, Դամասկոս)
#ալ-Ազիզ Շարաֆ ադ-Դին Աբու Յուսուֆ Յաքուբ (1176 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր, Եգիպտոս)
#ազ-Զահիր Մուջիր ադ-Դին Աբու Սուլայման Դաուդ (1178 թվականի մայիս, Եգիպտոս)
#ալ-Մուֆադդալ Քութբ ադ-Դին Մուսա, ավելի ուշ՝ ալ-Մուզաֆար (1178 թվական, Եգիպտոս)
#ալ-Աշրաֆ Իզզ ադ-Դին Աբու Աբդալլահ Մուհամմադ (1179/1180 թվական, Դամասկոս)
#ալ-Մուհսին Զահիր ադ-Դին Աբու ալ-Աբաս Ահմադ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
#ալ-Մուազզամ Ֆաքր ադ-Դին Աբու Մանսուր Թուրանշահ (1181 թվականի հուլիս/օգոստոս, Եգիպտոս)
#ալ-Ջավադ Ռուքն ադ-Դին Աբու Սաիդ Այյուբ (1182 թվականի հուլիս/օգոստոս)
#ալ-Ղալիբ Նասիր ադ-Դին Աբու ալ-Ֆաթհ Մալիքշահ (1182 թվականի նոյեմբեր/դեկտեմբեր)
#ալ-Մանսուր Աբու Բաքր (ծնվել է 1193 թվականին Սալադինի մահից հետո, [[Հառան|Հարան]] (Խառան))
 
Նույն մորից որդիներ են՝
 
*ալ-Ադալ, ազ-Զահիի և ալ-Մուֆադդալ
*ալ-Ազիզ, ալ-Մուայադ և ալ-Աիզ
*ազ-Զահիր և ազ-Զահիր
*ալ-Մուիզ և ալ-Ջավադ
*ալ-Աշրաֆ և ալ-Մուհսին
*ալ-Մուազամ, ալ-Ղալիբ և ալ-Մանսուր
 
Իմադի թվարկած որդիները 15 են, սակայն այլ աղբյուրներում նշվում, է որ Սալադինը ունեցել է 17 որդի և մեկ դուստր։ Ըստ Աբու Համահի Իմադը բաց է թողել երկու որդիների, որոնք ստրուկներից էին ծնվել՝ Իմադ ադ-Դին Շադհի և Նուսրաթ ադ-Դին Մարվան։ Սալադինի դուստրն էր Մունիսահ խաթունը․ նա ամուսնացել է իր զարմիկ ալ-Քամիլ Մուհամմադ իբն Ադիլի հետ։ Սալադինը ունեցել է նաև այլ որդիներ, ովքեր մահացել են նրա մահվանից առաջ, օրինակ՝ ալ-Մանսուր Հասանը և Ահմադը։ Ազ-Զահիր Դավուդը, ում Իմադը իր ցուցակում 8-րդն է նշում, իրականում Սալադինի 12-րդ որդին է եղել՝ ըստ Սալադինի նախարարի նամակի<ref name="shamah"/>։
 
Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում<ref>{{cite book|title=The art and architecture of Islamic Cairo|last1=Yeomans|first1=Richard|date=2006|publisher=Garnet|isbn=9781859641545|edition=1st|location=Reading|page=115}}</ref>։
 
==Տես նաև==