«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1884 բայտ ,  10 ամիս առաջ
 
Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը<ref name="LnY2">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=43}}</ref>։ Ամորի I-ը դուրս է բերել [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների]] կայազորը [[Ղազա|Գազայից]], որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց<ref>Pringle, 1993, p. 208.</ref>։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց [[Էյլաթ]] ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից<ref name="LnY2" />։
 
==Մահ==
[[File:Graf Saladin Damascus.JPG|thumb|Սալադինի գերեզմանը [[Դամասկոս|Դամասկոսում]], [[Սիրիա]]]]
[[File:Damascus-SaladinTomb.jpg|thumb|left|Սալադինի գերեզմանը, Օմայանների մզկիթի հարավարևմտյան անկյունում ]]
 
Սալադինը մահացել է 1193 թվականի մարտի 4-ին տենդից Դամասկոսում Ռիչարդ թագավորի մեկնումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակ Սալադինի սեփականությունը մի կտոր ոսկի էր և 40 կտոր արծաթ<ref>Bahā' al-Dīn (2002) p. 19.</ref>։ Նա իր ողջ հարստությունը տվել էր աղքատներին՝ ոչինչ չպահելով իր թաղման ծախսերի համար<ref>Bahā' al-Dīn (2002) pp. 25, 244.</ref>։ Նա թաղված է Դամասկոսում (Սիրիա)՝ Օմայանների մզկիթի այգում։ 7 դար անց [[Գերմանիա|Գերմանիայի]] կայսր [[Վիլհելմ II|Վիլհելմ II-ը]] դամբարանին նվիրել է նոր մարմարե [[սարկոֆագ]]։ Սակայն նախնական սարկոֆագը չի փոխարինվել, դրա փոխարեն դամբարանը, որը այցելուների համար բաց է, այժմ ունի երկու սարկոֆագ․ մարմարե սարկոֆագը տեղադրված է մի կողմում, իսկ իսկական փայտե սարկոֆագը՝ մյուս, որի մեջ էլ գտնվում է Սալադինի մարմինը։ (Մուսուլմանները սովորաբար թաղվում են հասարակ պատանով փաթաթված, ուստի եթե կա սարկոֆագ, ապա այն միայն իսլամական գերեզմանի վերին հատվածը ծածկելու համար)։
 
==Տես նաև==