«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան''' ([[1919]], [[դեկտեմբերի 8]], գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի [[Մայակովսկի]] - [[1997]], [[նոյեմբերի 22]], [[Երևան]]), [[հայ]] [[բանաստեղծ]], արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ([[1974]] թ.)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1979]], «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի և «Արևոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար): [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ]] գրողների միության անդամ [[1944]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1948]] թվականից:
 
Գրող [[Դավիթ Հովհաննես]]ի և դերասանուհի [[Թամար Հովհաննիսյան]]ի հայրն է։
 
== Կենսագրություն ==
[[1941]] թվականին, [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է [[խորհրդային բանակ]], մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1944]] թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ [[1955]]-[[1959]] թթ. եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթ]]»-ի խմբագիրը, [[1959]]-[[1975]] թթ.՝ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղարը, [[1988]]-19901[[990]] թթ.՝ նախագահ։ [[1978]] թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել [[1948]] թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» ([[1951]] թ.), «Հրաշալի այգեպան» ([[1956]] թ.), «Ծովի լռությունը» ([[1964]] թ.), «Վայրի վարդ» ([[1968]] թ.), «Սուրը դափնու վրա» ([[1970]] թ.), «Հայրական երգ» ([[1977]] թ.) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», [[1967]] թ., «Ժամանակի շունչը», [[1976]] թ.)։
 
Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև [[Ալեքսանդր Պուշկին]]ի, [[Նիկոլայ Նեկրասով]]ի, Իվան Ֆրանկոյի, [[Լուի Արագոն]]ի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
218 754

edits