«Մինաս Հյուսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Մինաս Գրիգորի Հյուսյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1962]] թ.), պրոֆեսոր ([[1963]] թ.)։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1942]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Մինաս Հյուսյանը ծնվել է [[1903]] թվականի փետրվարի 15-ին, [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Վանում և Բաքվում: [[1931]] թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան մանկավարժական տեխնիկումը, [[1937]] թվականին` [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ Այնուհետև սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի]] ասպիրանտուրայում: [[1937]]-[[1941]] թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: [[1942]]-[[1948]] թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում: [[1948]]-[[1952]] թվականներին դասախոսել է [[Գյումրիի մանկավարժական ինստիտուտ|Լենինականի մանկավարժական]] և երկամյա ինստիտուտներում, միաժամանակ նույն ինստիտուտներում եղել է ամբիոնի վարիչ: [[1952]]-[[1969]] թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: [[1941]] թվականին «Գ. Զոհրապի նորավեպերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: [[1962]] թվականին «Գրիգոր Զոհրապ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: [[1969]]-[[1984]] թվականներին դասավանդել է [[ԵՊՀ]]-ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են արևմտահայ գրականությանը, մասնավորապես՝ [[Գրիգոր Զոհրապ]]ի ստեղծագործությանը («Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը», [[1957]] թ., «Գրիգոր Զոհրապի արվեստը», [[1964]] թ., «Մեծ եղեռնի զոհ գրողները», [[1965]] թ.)<ref>Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 247:</ref><ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref><ref>{{Cite web|url=http://koha.anau.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD|title=ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Հյուսյան, Մինաս|website=koha.anau.am|language=hy-Armn|accessdate=2019-02-01}}</ref>։
 
== Երկեր ==