«Կարսի սարահարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կարսի սարահարթ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Կարս (գետ)|Կարս գետ]]ի ավազանում, [[Կարմիր Փորակ]] ([[Ալահյուեկբեր (լեռնաշղթա)|Ալլահյուեկբեր]]), [[Զարիշատ]] (Չլդըր), [[Եղնախաղի լեռնաշղթա]]ների միջև։ Հարավում Կարսի սարահարթը զառիթափ լանջով ընդհատվելով [[Արաքս]]ի հովտով՝ բաժանվում է [[Հայկական Պար]] լեռներից։ Բարձրությունը 1650-1850 մ է<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|69}}</ref>։
 
Կենտրոնական մասն ավելի բարձրադիր է, որտեղ կենտրոնացած են [[Ալաջա (լեռ)|Արջո-Առիճ (Ալաջադաղ)]]՝ 2693 մ, [[Ցաղլիջա]]՝ 2966 մ և այլ երիտասարդ [[հանգած հրաբուխ]]ներ։ Կազմված է նշված և շրջակահրաբխային լեռներից արտավիժված վերին պլիոցենի ու անթրոպոգենի դոլերիտային բազալտներից և այլ հրաբխային ապարներից, որոնք տեղ-տեղ ծածկված են գետային ու լճային նստվածքներով։ Կենտրոնական բարձրադիր շրջանը շրջապատված է հրաբխային սարավանդներով՝ [[Նախիջևան]]ի, [[Անի]]ի, [[Տեկորի սարավանդ|Տեկորի]], [[Ցորնասար]]ի և այլն։ [[Օգտակար հանածո]]ներից բնորոշ են հրաբխային շինանյութերը։