«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' ([[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ Վանաձոր) - [[2003]] [[փետրվարի 6]]), [[հայ]] գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1967]] թ.), պրոֆեսոր ([[1987]] թ.)։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միոիթյանմիությ]]ան անդամ [[1952]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1955]] թվականից: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ([[1972]] թ.)։ [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] ([[1996]] թ.)<ref>{{Cite web|url=https://www.sci.am/membersview.php?id=140&d=1&l=16&langid=1|title=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա|website=www.sci.am|accessdate=2018-12-26}}</ref>։
 
== Կենսագրություն ==
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: [[1949]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ [[1955]]-[[1959]] թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, [[1956]] թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965-[[1987]] թվականներին՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), [[1987]]-[[2003]] թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն: [[1956]] թվականին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1967 թվականին «Թումանյանի աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Հախվերդյանի «Թումանյան» գիրքը [[1969]] թվականին Երևանում լույս է տեսել [[ռուսերեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներե]]ն<ref>Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:</ref>: [[1980]]-[[2001]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում:
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, [[1966]] թ., Թումանյան, Երևան, [[1969]]'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, [[1984]] թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, [[1993]] թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, [[1995]]'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան [[1945]]-[[1955]] թթ., Երևան, [[1955]] թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, [[1959]] թ., Հայ թատրոնի պատմություն. [[1901]]-[[1920]] թվականներ, Երևան, [[1980]] թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, [[1989]]'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
== Երկեր ==
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
214 624

edits