«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/))
 
====Կրոնական քաղաքականություն ====
Մինչ արևմտյան երեք խանությունների կողմից [[Իսլամ|իսլամի]] ընդունումը Չինգիզ խանը և Յուան դինաստիայից մի շարք ժառանգորդներ սահմանափակում էին կրոնական պրակտիկան՝ այն համարելով օտար ու խորթ։ [[Մուսուլմաններ|Մուսուլմանները]], այդ թվում նաև հուիները, և [[Հրեաներ|հրեաները]] ընդհանուր առմամբ կոչվում էին հուիհուի։ Մուսուլմաններին արգելված էին որոշ ուտելիքներ և զաբիհան (կենդանի մորթել), իսկ հրեաներին՝ [[Կաշրութ|կաշրութը]] և շեհիթան (կենդանիներին մորթելը համապատասխան կաշրութի)<ref>{{cite book|url=https://books.google.comam/?id=N7_4Gr9Q438C&pg=PA230|title=Buddhism and Islam on the Silk Road|author=Johan Elverskog|publisher=University of Pennsylvania Press|year=2010|isbn=978-0-8122-4237-9|edition=illustrated|location=|page=228|accessdate=2010-06-28}}</ref>։ Չինգիզ խանը, ով նվաճված ժողովուրդներին կոչում էր «մեր ծառաներ», պահանջում էր, որ նրանք չհրաժարվեն ուտելիքներից և խմիչքներից և հարկադրում էր սահմանափակել կենդանիներին մորթելու սովորույթը։ Մուսուլմանները գաղտնի ձևով էին ոչխար մորթում<ref>{{cite book|url=https://books.google.comam/?id=hUEswLE4SWUC&pg=PA24|title=China's Muslim Hui community: migration, settlement and sects|author=Michael Dillon|publisher=Curzon Press|year=1999|isbn=978-0-7007-1026-3|location=Richmond|page=24|accessdate=2010-06-28}}</ref>։
 
<blockquote>Բոլոր օտար մարդկանց մեջ միայն հուիհուիներն են ասում․ «մենք մոնղոլական ուտելիք չենք ուտում»։ [Չինգիզ խանը պատասխանում է] «Երկնքի օգնությամբ մենք ձեզ սփոփել ենք․ դուք մեր ծառան եք։ Սակայն դուք չեք ուտում մեր ուտելիքը և չեք խմում մեր խմիչքը։ Ինչպես կարող է սա ճիշտ լինել»։ Դրանից հետո նա ստիպել է նրանց ուտել։ «Եթե դուք ոչխար եք մորթում, ապա հանցանք գործելու համար մեղադրվելու եք»։ Նա որոշակի կանոններ է սահմանել դրա համար․․․ [1279/1280 թվականին Խուբլայ խանի իշխանության օրոք] բոլոր մուսուլմաններն ասում էին․ «եթե ուրիշ ինչ-որ մեկն է կենդանի մորթում, մենք չեն ուտում»։ Այն պատճառով, որ աղքատները դժգոհ են դրանից, այսուհետ մուսուլման հուիհուին ու զուհու [հրեա] հուիհուին պետք է ուտեն նաև այն կենդանուն, որը իրենք չեն մորթել և պետք է դադարեցնեն անձամբ կենդանի մորթելն ու թլպատման արարողությունը<ref>{{cite web|format=PDF|url=http://www.islamicpopulation.com/asia/China/China_integration%20of%20religious%20minority.pdf|title=The Integration of Religious Minorities in China: The Case of Chinese Muslims|first=Donald Daniel|last=Leslie|year=1998|page=12|publisher=The Fifty-ninth George Ernest Morrison Lecture in Ethnology|accessdate=30 November 2010|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20101217112014/http://islamicpopulation.com/asia/China/China_integration%20of%20religious%20minority.pdf|archivedate=17 December 2010|df=dmy}}</ref>։</blockquote>
[[File:CoronationOfOgodei1229.jpg|thumb|1229 թվականին [[Ուգեդեյ|Ուգեդեյ խանի]]՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] ժառանգորդի թագադրությունը։ [[Ռաշիդ ալ-Դին|Ռաշիդ ադ-Դին]], 14-րդ դար։]][[Չինգիզ խան|Չինգիզ խանը]] մահացել է 1227 թվականի օգոստոսի 18-ին։ Նրա մահվան պահին Մոնղոլական կայսրությունը ձգվում էր [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսից]] մինչև [[Կասպից ծով]]․ սա մի կայսրություն էր, որն իր չափերով գերազանցում էր ինչպես [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]], այնպես էլ [[Խալիֆայություն|Խալիֆայությանը]]։ Չինգիզ խանը գահաժառանգ էր հռչակել իր երրորդ որդուն՝ [[Ուգեդեյ|Ուգեդեյին]]։ Մոնղոլական սովորույթի համաձայն Չինգիզ խանը թաղվել է գաղտնի մի վայրում։ Մինչև 1229 թվականին քուրուլթայում Ուգեդեյի պաշտոնական ընտրությունը գահի խնամակալությունը ստանձնել էր նրա կրտսեր եղբայր Թոլուին<ref>Man. ''Genghis Khan''. p. 288.</ref>։ <br />Ուգեդեյի առաջին քայլերից էր զորք ուղարկել ղփչաղական վերահսկողության տակ գտնվող տափաստաններում հպատակ [[Բաշկիրներ|բաշկիրների]], [[Բուլգարներ|բուլգարների]] և այլ ժողովուրդների մոտ<ref name=":0">Saunders. p. 81.</ref>։ Արևելքում Ուգեդեյի զորքերը մոնղոլական իշխանությունը վերահաստատել են Մանջուրիայում՝ տապալելով Արևելյան Սյայի վարչակարգը և տունգուս-մանջուրներին։ 1230 թվականին մեծ խանը անձամբ ղեկավարել է զորքը՝ այն հանելով Չինաստանում Քին դինաստիայի դեմ։ Ուգեդեյի զորավարներից Սուբեդեյը 1232 թվականին Քայֆենի պաշարման ժամանակ կարողացել է գրավել կայսր Վանյան Սյահուի մայրաքաղաքը<ref>Atwood. p. 277.</ref>։ Քին դինաստիան փլուզվել է 1234 թվականին, երբ մոնղոլները գրավել են Ցայչժոուն, ուր փախել էր կայսր Վանյան Սյահուն։ 1234 թվականին Ուգեդեյի որդիների՝ Քոչուի և Քոթենի, ինչպես նաև զորավար Չաղանի գլխավորությամբ երեք բանակներ գրավել են հարավային Չինաստանը։ 1234 թվականին Սոն դինաստիայի օգնությամբ մոնղոլները կարողացել են վերջ դնել Քին դինաստիային<ref>Rossabi. p. 221.</ref><ref>Atwood. p. 509.</ref>։
 
Շատ հան չինացիներ և քիթաններ անցել են մոնղոլների կողմը Քին դինաստիայի դեմ կռիվների ժամանակ։ Երկու հան չինացի առաջնորդներ՝ Շի Տիանցե, Լիու Հեյմա (劉黑馬, Liu Ni)<ref>[https://books.google.comam/books?ei=oj8sVYfZEYb4yASM8oCADQ&id=1yMnAQAAIAAJ&dq=liu+heima+mongols&focus=searchwithinvolume&q=liu+heima+ Collectif 2002], p. 147.</ref>, և քիթան Սիաո Ցալան վերցրել են իրեն 3 թումեն զորքը և միացել մոնղոլական զորքին<ref>[https://books.google.comam/books?id=NfzOAAAAMAAJ&q=Ogodei+divided+them+into+three+tiimens+%28Chinese:+wan-hu%29+and+thirty-six+minqat+commanded+by+the+Khitan+Hsiao+Cha-la+and+Hans+Liu+Ni+%28Heima%29+and+Shi-+T%27ien-tse.+By+1234,+three+and+perhaps+more+lumen-it+noyad+were+posted.+The+three+...&dq=Ogodei+divided+them+into+three+tiimens+%28Chinese:+wan-hu%29+and+thirty-six+minqat+commanded+by+the+Khitan+Hsiao+Cha-la+and+Hans+Liu+Ni+%28Heima%29+and+Shi-+T%27ien-tse.+By+1234,+three+and+perhaps+more+lumen-it+noyad+were+posted.+The+three+...&hl=en&sa=X&ei=_z8sVYkri6rJBIT1gMgH&ved=0CB8Q6AEwAA May 2004], p. 50.</ref>։ Լիու Հեյման և Շի Տիանցեն ծառայում էին Ուգեդեյ խանին<ref>[https://books.google.comam/books?id=F00qAQAAMAAJ&q=%28Brief+history+of+the+Black+Tartars%29+which+lists+the+men+who+held+posts+under+Og%C3%B6dei,+or+more+precisely,+from+the+last+two+families,+Shi+Tianze+and+Liu+Heima+%23%23%23%23%23,+see+Meng-ta+peilu+und+Hei-ta+shih+liieh,+translated+by+E.+Haenisch+and+Yao+Ts%27ung-wu,+edited+by+P.+Olbricht+and+E.+Pinks,+%E2%80%9CAsiatische+Forschungen%E2%80%9D,+Bd.+56+%28Wiesbaden:+Otto+Harrassowitz,+1980%29,+pp.+202-206.+and+professional&dq=%28Brief+history+of+the+Black+Tartars%29+which+lists+the+men+who+held+posts+under+Og%C3%B6dei,+or+more+precisely,+from+the+last+two+families,+Shi+Tianze+and+Liu+Heima+%23%23%23%23%23,+see+Meng-ta+peilu+und+Hei-ta+shih+liieh,+translated+by+E.+Haenisch+and+Yao+Ts%27ung-wu,+edited+by+P.+Olbricht+and+E.+Pinks,+%E2%80%9CAsiatische+Forschungen%E2%80%9D,+Bd.+56+%28Wiesbaden:+Otto+Harrassowitz,+1980%29,+pp.+202-206.+and+professional&hl=en&sa=X&ei=f0AsVd_hPM-KyASpzoHADg&ved=0CB0Q6AEwAA Schram 1987] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20151017141939/https://books.google.comam/books?id=F00qAQAAMAAJ&q=%28Brief+history+of+the+Black+Tartars%29+which+lists+the+men+who+held+posts+under+Og%C3%B6dei,+or+more+precisely,+from+the+last+two+families,+Shi+Tianze+and+Liu+Heima+%23%23%23%23%23,+see+Meng-ta+peilu+und+Hei-ta+shih+liieh,+translated+by+E.+Haenisch+and+Yao+Ts%27ung-wu,+edited+by+P.+Olbricht+and+E.+Pinks,+%E2%80%9CAsiatische+Forschungen%E2%80%9D,+Bd.+56+%28Wiesbaden:+Otto+Harrassowitz,+1980%29,+pp.+202-206.+and+professional&dq=%28Brief+history+of+the+Black+Tartars%29+which+lists+the+men+who+held+posts+under+Og%C3%B6dei,+or+more+precisely,+from+the+last+two+families,+Shi+Tianze+and+Liu+Heima+%23%23%23%23%23,+see+Meng-ta+peilu+und+Hei-ta+shih+liieh,+translated+by+E.+Haenisch+and+Yao+Ts%27ung-wu,+edited+by+P.+Olbricht+and+E.+Pinks,+%E2%80%9CAsiatische+Forschungen%E2%80%9D,+Bd.+56+%28Wiesbaden:+Otto+Harrassowitz,+1980%29,+pp.+202-206.+and+professional&hl=en&sa=X&ei=f0AsVd_hPM-KyASpzoHADg&ved=0CB0Q6AEwAA |date=17 October 2015 }}, p. 130.</ref>։ Լիու Հեյման և Շի Տիանսինը առաջնորդել են իրենց բանակներին Արևմտյան Սյայի դեմ<ref>[https://books.google.comam/books?id=MztuAAAAMAAJ&q=liu+heima+mongols&dq=liu+heima+mongols&hl=en&sa=X&ei=oj8sVYfZEYb4yASM8oCADQ&ved=0CCYQ6AEwAg eds. Seaman, Marks 1991], p. 175.</ref>։ Զորքը կազմված էր 4 հան թումենից և 3 քիթան թումենից, որոնցից յուրաքանչյուրը 10,000 զինվոր ուներ։ Յուան դինաստիան Քին դինաստիայից հեռացած մարդկանցից ստեղծել է հան բանակ՝ 漢軍, և Սոն դինաստիայի նախկին զինվորներից էլ ստեղծել է այսպես կոչված Նոր ստեղծված բանակ՝ 新附軍<ref>[https://books.google.comam/books?id=8hOgAAAAIAAJ&pg=PA66&dq=han+tumen+khitan&hl=en&sa=X&ei=Ij8sVefWHaXIsATnqID4AQ&ved=0CEwQ6AEwBw#v=onepage&q=han%20tumen%20khitan&f=false Hucker 1985], p. 66.</ref>։
 
Արևմուտքում Ուգեդեյի զորահրամանատար Չորմագանը ոչնչացրել է Ջալալ ադ-Դին Խորեզմշահին՝ [[Խորեզմշահերի պետություն|Խորեզմշահերի կայսրության]] վերջին [[Շահ|շահին]]։ Հարավային Պարսկաստանի մի շարք փոքր թագավորություններ կամավոր կերպով ընդունել են մոնղոլական գերիշխանությունը<ref>May. ''Chormaqan''. p. 29.</ref><ref>Amitai. ''The Mamluk-Ilkhanid war''</ref>։ Արևելյան Ասիայում մոնղոլական արշավանքներ են տեղի ունեցել դեպի [[Գորյո]], սակայն Ուգեդեյի փորձը կցել [[Կորեական թերակղզի|Կորեական թերակղզին]] Մոնղոլական կայսրությանը ավարտվել է անհաջողությամբ։ Գորյոյի թագավոր Գոջոնը հանձնվել է, սակայն ավելի ուշ ապստամբել է և սպանել մոնղոլ դարուգաչիներին (մոնղոլերեն տերմին, թյուրքական տերմինը՝ բասկակ, անձ, ով զբաղվում է հարկահանությամբ և վարչական գործերով)․ նա հետագայում իր կայսերական արքունիքը [[Կեսոն|Կեսոնից]] տեղափոխել է Քանխվա կղզի<ref>Grousset. p. 259.</ref>։
1335 թվականին իլխան [[Աբու-Սաիդ Բահատուր Խան|Աբու Սաիդ Բահատուր խանի]] մահվան հետ մեկտեղ Մոնղոլական կայսրության հիմքերը սկսել են երերալ, իսկ Պարսկաստանում քաղաքական անիշխանություն է սկիզբ առել։ Աբու Սաիդին հաջորդած խանը սպանվել է օյրաթ կառավարչի կողմից, իսկ Իլխանությունը բաժան-բաժան է եղել ջալաիրների, սուլդուսների, խասարների, Թողա Թեմուրի (մահացել է 1353 թվականին) և պարսիկ զինվորականների միջև։ Ստեղծված քաոսային իրավիճակից օգտվելով՝ վրացիները կարողացել են դուրս մղել մոնղոլներին իրենց տարածքներից, իսկ ույղուր հրամանատար Էրեթնան 1336 թվականին [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]] հիմնել է անկախ պետություն։ Մոնղոլների անկումից հետո նրանց հավատարիմ վասալ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորությունը]] սկսել է ենթարկվել մամլուքների աճող սպառնալիքին և արդյունքում անկում է ապրել<ref>{{Cite book|title=The Armenian kingdom in Cilicia during the Crusades : the integration of Cilician Armenians with the Latins, 1080–1393|last=G.|first=Ghazarian, Jacob|date=2000|publisher=Curzon|isbn=978-0-7007-1418-6|location=Richmond|pages=159–61|oclc=45337730}}</ref>։
 
Պարսկաստանում Իլխանության անկմանը զուգահեռ խառնաշփոթ էր տիրում նաև Չինաստանում և [[Չաղաթայի ուլուս|Չաղաթայի խանությունում]]։ Այս խառնաշփոթին ավելացել է նաև [[Սև մահ]] անունով հայտնի ժանտախտը, որը սկսվել է մոնղոլական տիրույթներում և տարածվել դեպի Եվրոպա։ Այս հիվանդությունը ավերածություններ է գործել բոլոր խանություններում՝ կտրելով առևտրային հարաբերություններն ու սպանելով միլիոնավոր մարդկանց<ref>Morgan. ''The Mongols''. pp. 117–18.</ref>։ 14-րդ դարում միայն Եվրոպայում ժանտախտի պատճառով մահացել է շուրջ 50 միլիոն մարդ<ref>Ole Jørgen Benedictow, The Black Death, 1346–1353: The Complete History (2004), p. 382.[https://books.google.comam/books?id=KjLHAOE7irsC&lpg=PP1&dq=black%20death%20numbers%20by%20country&pg=PA382#v=onepage&q=black%20death%20numbers%20by%20country&f=false p. 382.]</ref>։
 
Մոնղոլների իշխանության անկման հետ մեկտեղ կայսրությունում կատարյալ քաոս է սկսվել՝ պայմանավորված ոչ մոնղոլ ղեկավարների ազդեցության տարածմամբ։ 1342-1369 թվականներին Ոսկե Հորդան կորցրել է արևմտյան տիրույթները (ներառյալ ժամանակակից [[Բելառուս|Բելառուսի]] և [[Ուկրաինա|Ուկրաինայի]] տարածքները) մինչև [[Լեհաստան]] և [[Լիտվա]]։ 1331-1343 թվականներին Չաղաթայի խանության մուսուլման և ոչ մուսուլման արքայազնները միմյանց հետ կռվի են բռնվել․ Չաղաթայի խանությունը քայքայվել է, երբ ոչ Չինգիզ խանի ժառանգներից զինվորականները իրենց խամաճիկներին են դրել Տրանսոխանիայի և Մողուլիստանի խաների պաշտոնում։ Ջանիբեկ խանը (1342–1357 թվականներ) կարճ ժամանակով ջուջիների գերիշխանությունն է հաստատել չաղաթայների նկատմամբ։ Նա, պահանջելով իրեն ենթարկվել իրանական Ատրպատականում Իլխանությունից անջատված մի հատվածի, հայտարարել է, որ «այսօր երեք ուլուսներ իմ վերահսկողության տակ են»<ref name="Prawdin. p. 379">Prawdin. p. 379.</ref>։
[[File:Meczennicy Sandomierscy.jpg|thumb|upright|1260 թվականին Լեհաստանի նվաճման ժամանակ մոնղոլները կողմից սպանված Դոմինիկյան նահատակները։]]
* Արևմտյան հետազոտող Ռուդոլֆ Ռումելի հաշվարկների համաձայն Մոնղոլական կայսրության ժամանակաշրջանում սպանվել է 30 միլիոն մարդ։ Որոշ այլ հաշվարկներով այդ թիվը կազմել է 80 միլիոն, այսինքն՝ միջին թիվը կազմել է շուրջ 50 միլիոն։ Մոնղոլական իշխանության 50 տարում Չինաստանի բնակչությունը կիսով չափ նվազել է։ Մինչև մոնղոլական նվաճումները չինական դինաստիաների տիրույթներում բնակվել է շուրջ 120 միլիոն մարդ։ 1279 թվականի նվաճումից հետո 1300 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով այնտեղ մնացել է շուրջ 60 միլիոն բնակիչ։ Չնայած բավականին գայթակղիչ է այս կտրուկ անկումը մոնղոլական դաժանությանը վերագրելը, որոշ գիտնականներ այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ ունեն։ Որոշ գիտնականներ, օրինակ՝ Ֆրեդերիկ Մորթը, պնդում են, որ այս անկում ապրող թվերը արտացոլում են գրանցում կատարելու ձախողումը։ Այլ գիտնականների կարծիքով, օրինակ՝ Թիմոթի Բրուք, մոնղոլները նվազեցրել են հարավային չինական բնակչությանը և մասնավորապես հան չինական բնակչության թվաքանակը, որը շատ վիճարկելի է, վերացնելով անձնագիր ունենալու իրավունքը և մերժելով հողի սեփականության իրավունքը։ Սա նշանակում է, որ չինացիները կախված էին մոնղոլներից ու թաթարներից, որը ենթադրում էր նաև ծառայություն մոնղոլական բանակում։ Այլ պատմաբաններ, օրինակ՝ Վիլյամ Մքնեյլը և Դեյվիդ Մորգանը, պնդում են, որ այս ժամանակաշրջանում ժողովրդագրական նման կտրուկ անկումը պայմանավորված է բուբոնիկ ժանտախտով։
* Մոնղոլական նվաճումների արդյունքում իսլամական աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Իրանական սարահարթի բնակչությունը տառապել է սովից և հիվանդություններից, որի արդյունքում բնակչության երեք քառորդը՝ շուրջ 10-15 միլիոն մարդ, մահացել է։ Պատմաբան Սթիվեն Վորդի հաշվարկների համաձայն Իրանի բնակչությունը մինչև 20-րդ դարի կեսերը նույնիսկ չի հասել մինչմոնղոլական շրջանի բնակչության թվին<ref name="Steve Ward">{{cite book|url=https://books.google.comam/books?id=8eUTLaaVOOQC&pg=PA39|title=Immortal: A Military History of Iran and Its Armed Forces|last=R. Ward|first=Steven|publisher=Georgetown University Press|year=2009|isbn=978-1-58901-258-5|page=39}}</ref>։
* Դեյվիդ Նիկոլը ''Մոնղոլ զինվորականները'' գրքում գրում է, որ «բոլորն նրանց զանգվածային բնաջնջումն ու ահաբեկչությունը, ովքեր հակադրվել են իրենց, մոնղոլական լավ փորձված մարտավարություն էր»<ref name="Mongol Conquests">{{cite web |url=http://users.erols.com/mwhite28/warstat0.htm#Mongol |title=Mongol Conquests |publisher=Users.erols.com |date= |accessdate=2014-02-15 |archive-url=https://web.archive.org/web/20041028051334/http://www.usna.edu/Users/history/kolp/HH345/PRE1492.HTM#Mongol |archive-date=28 October 2004 |dead-url=no |df=dmy-all }}</ref>։ Ռուս բնակչության շուրջ կեսը նվաճողական քաղաքականության ժամանակ սպանվել է<ref name="parallelsixty.com">{{cite web|url=http://www.parallelsixty.com/history-russia.shtml|title=History of Russia, Early Slavs history, Kievan Rus, Mongol invasion|date=|publisher=Parallelsixty.com|archive-url=https://web.archive.org/web/20100121024544/http://www.parallelsixty.com/history-russia.shtml|archive-date=21 January 2010|dead-url=yes|accessdate=2014-02-15|df=dmy-all}}</ref>։ Այնուամենայնիվ, Քոլին Մքեվեդին իր Համաշխարհային բնակչության պատմության ատլասում (1978) հաշվարկել է, որ Ռուսաստանի եվրոպական մասում բնակչությունը մոնղոլական նվաճումից հետո 7,5 միլիոնից նվազել է և դարձել 7 միլիոն<ref name="Mongol Conquests"/>։ Պատմաբանները հաշվարկել են, որ Հունգարիայի երկու միլիոն բնակչության ավելի քան կեսը դարձել է մոնղոլական նվաճումների զոհ<ref>{{cite web |url=http://www.britannica.com/eb/article-34789/Hungary |title=The Mongol invasion: the last Arpad kings |publisher=Britannica.com |date=2013-11-20 |accessdate=2014-02-15 |archive-url=https://web.archive.org/web/20080512114337/http://www.britannica.com/eb/article-34789/Hungary |archive-date=12 May 2008 |dead-url=no |df=dmy-all }}</ref>։ Պատմաբան Անդրեա Պետոն նշում է, որ մի ականատես ասել է, թե «մոնղոլները սպանել են բոլորին՝ անկախ սեռից և տարիքից» և «մոնղոլները հատկապես «հաճույք են ստացել» կանանց ստորացնելիս»<ref>Andrea Peto in {{cite book|author1=Richard Bessel|author2=Dirk Schumann|title=Life After Death: Approaches to a Cultural and Social History of Europe During the 1940s and 1950s|url=https://books.google.comam/books?id=NilW70Yol74C&pg=PA143|year=2003|publisher=Cambridge University Press|page=143|isbn=978-0-521-00922-5}}</ref>։
[[File:Babur and Humayun.jpg|thumb|Մեծ Մոնղոլների կայսրության առաջին խան Բաբուրը և նրա ժառանգորդ Հյումայունը։]]
* Մոնղոլների կիրառած ամենահաջողված մարտավարություններից է եղել քաղաքային այն բնակչության վերացումը, որը հրաժարվել է ենթարկվել։ Ռուսաստանի գրավման ժամանակ մոնղոլները ոչնչացրել են գրեթե բոլոր խոշոր քաղաքները։ Եթե բնակչությունը համաձայնվել է հանձնվել, մոնղոլները նրանց շատ հաճախ ազատ են արձակել, սակայն դա միշտ չէ երաշխավորված եղել։ Օրինակ՝ ներկայիս Իրանի Համադան քաղաքը ոչնչացվել է և բոլորը՝ տղամարդ, կին, երեխա, կոտորվել են մոնղոլ զորավար Սուբութայի կողմից, քանի որ քաղաքում բավարար պարենամթերք չի եղել մոնղոլական զորքի համար։ Քաղաքն այրելուց մի քանի օր հետո Սուբութայը ուժեր է ուղարկել քաղաք՝ սպանելու բոլոր այն մարդկանց, ովքեր սկզբնական կոտորածից խուսափել էին կամ քաղաքում չէին գտնվել։ Մոնղոլական զորքը օգտագործել է տեղական ժողովուրդներին և զինվորներին՝ հաճախ նրանց ներառելով մոնղոլական զորքի մեջ։ Պատերազմի գերիները հաճախ երկընտրանքի հնարավորություն էին ունենում՝ սպանվել կամ հետագա նվաճումների ժամանակ մոնղոլական զորքին աջակցություն ցույց տալ՝ դառնալով նրանցից մեկը<ref>The Story of the Mongols Whom We Call the Tartars= Historia Mongalorum Quo s Nos Tartaros Appellamus: Friar Giovanni Di Plano Carpini's Account of His Embassy to the Court of the Mongol Khan by Da Pian Del Carpine Giovanni and Erik Hildinger (Branden BooksApril 1996 {{ISBN|978-0-8283-2017-7}})</ref>։ Ի հավելումն նման ահաբեկչական մարտավարությանը՝ կայսրության արագ ընդարձակմանը նպաստում էին ռազմական դիմացկունությունը, ռազմական հմտությունները, [[Մերիտոկրատիա|մերիտոկրատիան]] և կարգապահությունը։
* Ղրիմի խանությունը և այլ հետնորդներ, օրինակ՝ Մեծ Մոնղոլների խանության (Մուղալ) արքայական ընտանիքը Հարավային Ասիայում, Չինգիզ խանի ժառանգներն են․ Բաբուր խանի մայրը ժառանգորդ էր, քանզի վերջինիս հայրը [[Լենկթեմուր|Լենկթեմուրի]] անմիջական ժառանգներից է։ «Մուղոլ» բառը պարսկերեն բառ է, որը նշանակում է մոնղոլ։
*[[Կալմիկներ|Կալմիկները]] մոնղոլական վերջին քոչվորներն են եղել, որ ներթափանցել են Եվրոպայի տարածք։ Նրանք Կենտրոնական Ասիայից Եվրոպա են գաղթել 17-րդ դարի սկզբին։ 1770-1771 թվականի ձմռանը շուրջ 200,000 կալմիկներ [[Վոլգա (գետ)|Վոլգայի]] ձախ ափi իրենց արոտավայրերից տեղաշարժվել են դեպի [[Ջունգարական հարթավայր]]՝ անցնելով [[Ղազախներ|ղազախ]] և [[Ղրղզներ|ղրղզ]] թշնամիների տիրույթներով։ Մի քանի ամիս տևած ճանապարհորդությունից հետո կալմիկների միայն մեկ երրորդն է կարողացել հասնել Ջունգարական հարթավայր՝ Չինաստանի հյուսիսարևմուտք<ref>Michael Khodarkovsky (2002)."''[https://books.google.comam/books?id=Ti51WfA68RYC&pg=&dq&hl=en#v=onepage&q=&f=false Russia's Steppe Frontier: The Making Of A Colonial Empire, 1500–1800]''". Indiana University Press. p. 142. {{ISBN|0-253-21770-9}}</ref>։
* Որոշ թյուրք-մոնղոլական խանություններ պահպանվել են մինչև վերջին ժամանակները՝ [[Ղրիմի խանություն|Ղրիմի խանությունը]] գոյատևել է մինչև 1783 թվականը, Բուխարայի խանությունը՝ 1920 թվականը, [[Ղազախական խանություն|Ղազախական խանությունը]]՝ 1847 թվական, [[Կոկանդի խանություն|Կոկանդի խանությունը]]՝ 1876 թվական, իսկ [[Խիվայի խանություն|Խիվայի խանությունը]] ռուսական գերիշխանության տակ գոյատևել է մինչև 1917 թվական։
 
* {{cite book |publisher=University of Pennsylvania Press|isbn=978-0-8122-1766-7|last=Saunders|first=John Joseph|title=The history of the Mongol conquests|year=2001|location=Philadelphia}}
* {{cite book |author=Rybatzki, Volker|title=The Early Mongols: Language, Culture and History|isbn=978-0-933070-57-8|year=2009|publisher=Indiana University}}
* {{cite book |publisher=Boydell & Brewer |isbn=978-1-84383-596-7 |editors=Rogers, Clifford J.; Kelly DeVries; France, John |title=Journal of Medieval Military History|location=Woodbridge, Suffolk |volume=8 |date=November 2010|chapter=Numbers in Mongol Warfare|author=Sverdrup, Carl |chapter-url = https://books.google.comam/?id=4jHEwSc2gEMC&pg=PA109|title=Journal of Medieval Military History }}
* {{cite book |author=Vladimortsov, Boris|title=The Life of Chingis Khan|publisher=B. Blom|year=1969}}
* {{cite book |author=Weatherford, Jack|year=2004 |title=Genghis Khan and the Making of the Modern World |location=New York |publisher=Three Rivers Press |isbn=978-0-609-80964-8}}