«Վարդան Պողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Վարդան Պողոսյանը սովորել է «Սպարտակի» երկրորդ թիմի մարզական դպրոցում։ Տասնվեց տարեկանում եղել է Մոսկվայի առաջնության լավագույն ռմբարկուների թվում<ref name="Лента">[https://lenta.ru/articles/2017/02/11/vardanpogosyan/ «В Испании не видел света в конце тоннеля» // Лента.ру]</ref>։ Դրանից հետո որոշել է ընդունել Իսպանիայից ստացած առաջարկը։ Մինչև 19 տարեկանը խաղացել է երիտասարդական թիմերում, ինչից հետո պայմանագիր է կնքել «Մուրսիայի» հետ, բայց գրեթե չի ստացել խաղային պրակտիկա ակումբի հիմնակա կազմում՝ հանդես գալով երկրորդ թիմում կամ վարձավճարով<ref name="Лента" />։
 
2014 թվականին Վիկտոր Գոնչարենկոն Վարդան Պողոսյանին հրավիրել է «Կուբան», բայց «Մուրսիայի» ղեկավարությունը նրան ստիպել է մնալ ևս կես տարի՝ մինչև պայմանագրի ավարտը։ 2015 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է մեկ խաղի «Տոսնոյի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության՝ 15-րդ տեղի համար անցկացված խաղին ընդդեմ «Սոկոլի» (1:1, 4:5 11 մետրանոցներով)<ref>[https://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/Vardan-Pogosyan-Futbol-1315625612/turnir_11298 Погосян Вардан - Нападающий]</ref>։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի ակումբ, այն արդեն գլխավորում էր նոր մարզիչ՝ Լեոնիդ Կուչուկը։ Հիմնական թիմի հետ հավաքների մասնակցելուց հետո մարզիչը Պողոսյանին ուղարկել է երիտասարդական կազմ<ref name="Лента" />։ Այդ թիմի կազմում Պողոսյանն անցկացրել է ինը խաղ և խփել վեց գոլ<ref>[http://rfpl.org/players/Pogosyan-Vardan Статистика на сайте РФПЛ]</ref>՝ այդ թվում ձևակերպելով դուբլ «[[Կրասնոդար (Ֆուտբոլային ակումբ)|Կրասնոդարի]]» իրենց հասակակիցների դեմ խաղում<ref>[http://www.sport-express.ru/football/rfpl/news/864071/ «Кубань» победила «Краснодар» в матче молодежных команд // Спорт-Экспресс]</ref>։
 
2015 թվականի ամռանը «դեղնականաչներն» Անթալիայում անցկացրած հավաքների ժամանակ խաղացել են «[[Փյունիկ ՖԱ|Փյունիկի]]» դեմ․ Պողոսյանը խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, սակայն հայկական ակումբի ղեկավարությունը որոշել է նրան հրավիրել իրենց թիմ։ Տասներկու խաղերում Պողոսյանը խփել է ութ գոլ և հրավիրվել [[Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Հայաստանի ազգային հավաքական]]<ref name="Лента" />։