«Սերո Խանզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Գրող}}
 
'''Սերո Խանզադյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ([[1974]]), Հայկական ՀԽՍ [[1977]] թվականի պետական մրցանակի դափնեկիր («Երեք տարի 291 օր» ռազմաճակատային օրագրության համար), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1950]] թվականից, [[ԽՄԿԿ]] անդամ [[1943]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1915]] թվականի նոյեմբերի 20-ին Գորիսում։[[Գորիս]]ում։ [[1934]] թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, [[1934]]-[[1941]] թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի [[Տաթև (գյուղ)|Տաթև]] և Խնածախ գյուղերում: Մասնակցել է [[Հայրենական Մեծ պատերազմ]]ին ([[1941]]-[[1945]][[1972]] թվականից գրական խորհրդական է եղել Հայաստանի խորհրդային գրողների միությունում: Մահացել է [[1998]] թվականի հունիսի 26-ին [[Երևան]]ում, թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում]]։
 
== Ստեղծագործությունը ==
Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել [[1934]] թվականին, [[Գորիս]]ի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ [[1938]] թվականին գրել է 10-րդ դարի Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է [[1940]] թվականին)։ [[1950]] թվականին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի[[Լենինգրադ]]ի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։ Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը։ Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 - 2, [[1954]]-[[1955]]) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով։ Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։ Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» ([[1955]]), «Որոտանի կիրճում» ([[1956]]), «Քարանձավի բնակիչները» ([[1961]]) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» ([[1958]]), «Հարստությունը լեռներում» ([[1961]]) պատմվածքների ժողովածուները։
[[Պատկեր:Սերո Խանզադյանի հուշարձանը Գորիսի թիվ 6 դպրոցի բակում.jpg|մինի|Խանզադյանի հուշարձանը [[Գորիս]]ի թիվ 6 դպրոցի բակում]]
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «[[Մխիթար սպարապետ (վեպ)|Մխիթար սպարապետ»]] ([[1961]]) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։ Վեպի առանցքային հարցերից մեկն էլ [[հայ]] և [[ռուս]] ժողովուրդների բարեկամությունն է։
[[Պատկեր:VruirSero.jpg|մինի| «Սերո Խանզադյան», նկարիչ՝ [[Վրույր Գալստյան]], [[1974]], [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]]]
[[Պատկեր:Սերո Խանզադյան.JPG|մինի|Սերո Խանզադյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
 
Խանզադյանը պատմվածքից [[պատմվածք]], գրքից [[գիրք]] ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» ([[1964]]), «Քաջարան» ([[1965]]), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» ([[1966]]), «Անձրևից հետո» ([[1969]]), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» ([[1970]]), «Երեք տարի, 291 օր» ([[1972]]), «Սևանի լուսաբացը» ([[1974]]), «Խոսեք, Հայաստանի լեռներ» ([[1976]]) գործերի հերոսները։ Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։ Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով [[Արևմտյան Հայաստան]]ի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։ Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուսամետ կողմնորոշումը։
 
Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը ([[1978]]), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Սերո Խանզադյանը կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում ևս ստեղծել է հետաքրքիր պատմավեպեր, հուշագրություններ և այլ երկեր։ Խանզադյանի այդ տարիների ստեղծագործություններից են «Արաքսը պղտորվում է» ([[1985]]), «Անդրանիկ» ([[1989]]), «Շուշի» ([[1991]]), «Գարեգին Նժդեհ» ([[1993]]) պատմավեպերը, «Հորս հետ և առանց հորս» (1986), «Ինչպես հիշում եմ» ([[1988]]), «Ղարաբաղը կրակների մեջ» (1998) ինքնակենսագրական և հուշագրական գրքերը, «Պըլը Պուղի» ([[1988]]), «Կորած արահետներ» ([[1989]]) պատմվածքաշարերը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» ([[1974]], «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը ([[1978]]) էկրանավորել են «[[Հայֆիլմ]]» և «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիաները։
 
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է ([[1977]]
 
== Երկեր ==