«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 170.
=== Հնդկական արշավանք (մ․թ․ա․ 326-325 թվականներ) ===
{{Հիմնական|Ալեքսանդր Մակեդոնացու հնդկական արշավանք}}
[[Պատկեր:Porus, raja of India.jpg|alt=|մինի|284x284px|Մակեդոնացու դեմ համառորեն արտնչողմարտնչող [[Հնդկաստան|Հնդկաստանի]] թագավոր ռաջա Պորոսը [[Հյուդասպի ճակատամարտ|Հյուդասպի ճակատամարտից]] առաջ<nowiki/>[[Ռաջաստան|Ռաջաստանում]]։]]
[[Մ.թ.ա. 326|Մ․թ․ա․ 326 թվականի]] գարնանը Ալեքսանդրը ներխուժում է [[Ամուդարյա]] գետի միջին և վերին հոսանքներում գտնվող [[Բակտրիա|Բակտրիայից]] մինչև [[Խայբերի լեռնանցք|Խայբերի լեռնանցքն]] ընկած [[Հնդկաստան|հնդկական հողեր]]։ Հաղթելով մի շարք ցեղերի՝ մակեդոնական բանակն անցնում է [[Ինդոս|Ինդոս գետը]] և մուտք գործում Ամբհա ռաջայի թագավորություն (հույները հնդիկ այս արքային անվանում էին «մարդ Տաքսիլից»): Տաքսիլ (կամ Ամբհա) ռաջայի թագավորությունը գտնվել է ներկայիս [[Պակիստան|Պակիստանի]] տարածքում։ [[Փաղանգ|Մակեդոնական բանակի]] գլխավոր ռազմական գործողությունները տեղի են ունենում [[Ինդոս]]-[[Գանգես|Գանգեսյան]] հարթավայրի հյուսիսային մասում՝ [[Փանջաբ|Փանջաբում]]։ Տաքսիլն Ալեքսանդրին հավատարմության երդում է տալիս, որով վերջինս նպատակ ուներ մակեդոնական բանակի ուժն օգտագործելով տապալել իր վաղեմի թշնամուն՝ արևելյան Պանջաբի արքա Պորոսին։ Եռանդուն ու արի [[Պորոս|Պորոսը]] հանդգնություն է ունենում մերժել դաշինք հաստատելու վերաբերյալ Ալեքսանդրի առաջարկը, ինչն էլ իր հերթին ավելի է բորբոքում ռազմատենչ հույն արքայի պատերազմ սկսելու հակումները։ Պորոսի ղեկավարած [[Պաուրավների թագավորություն|Պաուրավների թագավորությունն]] ուներ մարտունակ բանակ և շուրջ 200 վարժեցված մարտական փղեր։ Հուլիս ամսվա կեսերին մակեդոնական բանակն անցնում է Ինդոսը և [[Հյուդասպի ճակատամարտ|Հյուդասպի դաշտում]] [[Հյուդասպի ճակատամարտ|մարտի բռնվում]] արդեն իսկ կազմ ու պատրաստ հնդկական ուժերի դեմ։ Պորոսը [[Մարտական փղեր|մարտական փղերին]] շարել էր ճակատային գծում, պաշտպանելով նրանց կողքերից հեծելազորով ու ռազմակառքերով շարժվող զորայիններին: Ալեքսանդրը, խուսափելով կենդանիների հետ անմիջական առճակատումից, որոշում է գրոհը սկսել ձախ կողմից, թևային հեծելազորի ուժերով: