«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 164.
=== Ասիայի տիրակալություն ===
{{Հատված|Վերնագիր=«Ալեքսանդրի Անաբասիս», Արիանոս, Ալեքսանդրի մուտքը Բաբելոն|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Երբ Ալեքսանդրը մոտենում էր Բաբելոնին, Մազեյը, որը ռազմաշարքից փախել էր այստեղ, հնազանդորեն դուրս եկավ նրան ընդառաջ իր չափահաս որդիների հետ և նրա ողորմածությանը հանձնեց քաղաքը և հենց իրեն։ Նրա գալը հաճելի էր արքային, այլապես անհրաժեշտ կլիներ ձեռնարկել այդքան լավ ամրացած քաղաքի դժվարին պաշարումը։ Թվում էր նաև, որ այդքան երևելի, վերջերս տեղի ունեցած ճակատամարտում այդքան փորձառու և փառաբանված այրը կարող է իր օրինակով նպաստել, որ որոշ քաղաքներ նույնպես հանձնվեն։ Շատ բաբելոնացիներ կանգնած էին պարիսպների վրա, աշխատելով որքան կարելի է շուտ տեսնել նոր արքային․ իսկ ավելի շատ դուրս էին եկել նրան դիմավորելու։|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=230px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}
Ասիայի տիրակալ դառնալուց հետո Ալեքսանդրը դադարում է [[Պարսիկներ|պարսիկներին]] վերաբերվել որպես հպատակ, պարտված ժողովրդի և փորձում է հավասարեցնել հաղթողների ու պարտվողների իրավունքները՝ մերձեցնելով վերջիններիս սովորույթները։ Ալեքսանդրի օրինակով տեղի մակեդոնացի սատրապները սկսում են ընդունել մի շարք ավանդական պարսկական սովորույթներ, այդ թվում՝ կրել արևելյան հագուստներ, ունենալ բազմաթիվ կանանցից բաղկացած հարեմ և անցկացնել պարսից արքունական արարողություններ։ Այսպիսով, Ալեքսանդրը փորձում է պարսիկներին կառավարել ավանդական կարգով՝ իրենց նախկին թագավորների պես։ Այնուամենայնիվ, նա չէր ցանկանում և չէր կարողանում պահանջել միևնույն պահվածքը մակեդոնացիներից և հույներից: Այս ամենից հետո Ալեքսանդրը սկսում է հորջորջվելկորվել «Ասիայի տիրակալ» տիտղոսով․ սա նորամուծություն էր տեղացիների շրջանում և հույն արքան պատմությանը հայտնի առաջին ղեկավարն էր, որ ստացել էր նման պատվանուն։ Մինչ այդ արևելյան արքաները ստանում էին «մեծ արքա», «հզոր արքա», եզակի դեպքերում՝ «արքայից արքա» տիտղոսները<ref>Корнилов Ю. В. «Царь Азии»: к вопросу о царской титулатуре Александра Великого // Antiquitas Iuventae: Сб. науч. тр. студентов и аспирантов. — Саратов, 2011. — С. 77-78</ref>։ Ալեքսանդր Մեծին ուղղված առաջին բողոքներն ի հայտ են գալիս [[Մ.թ.ա. 330|մ․թ․ա․ 330-ի]] աշնանը։ Դժգոհության պատճառը Ալեքսանդրի և իր հպատակ ժողովուրդների միջև առկա պարզ և բարեկամական հարաբերություններն էին։ Այս ամենից դժգոհ էին վերջինիս ռազմական ուղեկիցները, որոնք հրաժարվում էին ընդունել արևելյան ավանդույթները, մասնավորապես՝ խոնարհվելով արքայի ոտքերը համբուրելու ծեսը<ref name="korolyov">[http://militera.lib.ru/h/korolev_k/04.html ''Королев К.'' Войны античного мира: Македонский гамбит.]</ref>։
 
Այսուհանդերձ, աշխարհակալ առաջնորդի ամենամոտ ընկերներն ու պալատակիցներըպալատակիցներն առանց վարանելու սկսում են հետևել Ալեքսանդրի ամեն մի քայլին և որոշմանը։ Երկարատև պատերազմներից հյուծված մակեդոնական բանակի զինվորները մտածում էին միայն տուն վերադառնալու մասին, մինչդեռ Ալեքսանդրը դեռ համակված էր ամբողջ աշխարհը գրավելու անթաքույց իղձով։ Մ. թ. ա. 330 թվականի աշնանը Ալեքսանդրն առաջին բախումն է ունենում իր մակեդոնացի զինակիցների հետ։ Նրանց դժգոհության պատճառները մի քանիսն էին։ Հիմնականը՝ դա պատերազմի շարունակման փաստն էր։ Հոգնատանջ զորքը համարում էր իր առաքելությունը ավարտված, և Ալեքսանդրի զավթողական տենդը իրենց համար անհասկանալի էր և աննպատակ։ Դժգոհության երկրորդ պատճառն էր Ալեքսանդրի ու նրա շրջապատի ցուցադրական ու լրբաբարո ապրելակերպը։ Երրորդ պատճառն այն էր, որ Ալեքսանդրը հետզհետե հեռանում էր իր հայրենակից մակեդոնացիներից՝ նախընտրելով երբեմնի ախոյանների շրջապատը։ Բանն այն է, որ Ալեքսանդրը քաջ գիտակցում էր, որ վիթխարի այս երկիրը անհնար է հնազանդության մեջ պահել միայն սակավաթիվ հունամակեդոնական ուժերով։ Նրան անհրաժեշտ էր երկրի բնակչության, մասնավորապես՝ տեղական ազնվականության աջակցությունը, որը, չնայած [[Դարեհ III|Դարեհի]] կրած պարտությանը, երկրում դեռ ամուր դիրքեր էր զբաղեցնում։ Ելնելով դրանից, Ալեքսանդրը որդեգրել էր միակ ճիշտ քաղաքականությունը՝ ներկայացնել իրեն որպես [[Աքեմենյան պետություն|Աքեմենյանների թագաժառանգ]]։ Իսկ լինելով այդպիսին, նա պետք է ընդօրինակեր պարսկական արքունիքին բնորոշ ապրելակերպը։ Ազատամիտ հույների ու մակեդոնացիների համար, որոնք ընկալում էին արքային որպես առաջինը հավասարների մեջ, Ալեքսանդրի շրջապատում արմատավորված արևելյան շողոքորթությունն ու ստրկամտությունը անհանդուրժելի էին<ref name="green.341343">Green P. Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 341—343</ref>։ Ալեքսանդրը իրազեկ էր այդ տրամադրությունների մասին, բայց երբ ամենամտերիմների շրջապատում դավադրության բացահայտումից հետո նա առանց վարանելու մահապատժի է ենթարկում իր յուրայինների մի ամբողջ խումբի, որոնց թվում էր նաև իր հռչակավոր տարեց հրամանատար, [[Գավգամելայի ճակատամարտ|Գավգամելայի ճակատամարտի]] հերոս [[Պարմենիոն|Պարմենիոնը]]<ref name="green.365">''Green P.'' Alexander of Macedon, 356—323 B.C.: A Historical Biography. — Berkeley: University of California Press, 1991. — P. 365</ref>։
 
=== Հնդկական արշավանք (մ․թ․ա․ 326-325 թվականներ) ===