«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
=== Ուսումնառություն ===
[[Պատկեր:Aristotle-Raphael.JPG|մինի|253x253px|[[Արիստոտել|Արիստոտելը]] Ալեքսանդրին ուսանելու է ժամանել [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս արքայի]] հրավերով։ Մակեդոնացու մահից հետո [[Աթենք|Աթենքում]] սկսվում են [[Դիադոքոսներ|հակամակոդոնական հուզումներ]], որոնց ժամանակ Արիստոտելին մեղադրում են «անաստվածություն» քարոզելու մեջ։]]
Ալեքսանդրը վաղ տարիքից տիրապետում էր [[Դիվանագիտություն|դիվանագիտության]] և [[Քաղաքականություն|քաղաքականության առանձնահատկություններին]] ու [[Ռազմական ստրատեգիա|պատերազմ վարելու արվեստին]]։ Չնայած նրան, որ Ալեքսանդրը ծնվել էր Պելլայում, այնուամենայնիվ, ուսանելու համար նա ստիպված է լինում մակեդոնական բարձրաստիճան տոհմերից սերվող իր որոշ հասակակիցների հետ միասին հաստատվել երկրի ծայրամասային Միեզա քաղաքում<ref name="thomas.12">Thomas C. G. Alexander the Great in His World. — Blackwell, 2007. — P. 12</ref><ref name="obrien.19">O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 19</ref>։ Ուսման վայրի նման ընտրությունը հավանաբար կապված էր մորից երեխային հեռացնելու [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոսի]] մտադրության հետ<ref name="earlylife.119">Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 119</ref>։ Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել է մանկության ու պատանեկության տարիներին՝ Փիլիպոսի փորձառու զինակիցների հսկողության ներքո։ Միեզայում ուսանելու տարիներին նրա ուսուցիչներն էին [[Սպարտա|Լակոնիայի]] հռչակավոր արքա [[(2782) Լեոնիդաս|Լեոնիդասի]] արյունակիցներից մեկը, ով մանկահասակ պատանուն ծանոթացրել է [[Սպարտական դաստիարակություն|սպարտական դաստիարակության]] հետ, կատակերգակ դերասան և խեղկատակ Լիսիմախոսը, իսկ մ․թ․ա․ 343 թվականից՝ [[Հին հունական փիլիսոփայություն|հունական դասական փիլիսոփայության]] խոշորագույն ներկայացուցիչներից Արիստոտելը։ Արիստոտելի ընտրությունը որպես Ալեքսանդրի ուսուցիչ բոլորովին պատահական չէր․ [[Արիստոտել|Արիստոտելը]] սերտ կապեր ուներ մակեդոնական արքունիքի հետ, ինչպես նաև լավ ծանոթ էր Ատարնեոսի տիրանոս Հերմիասին, ովորը բարեկամական հարաբերություններ ուներ Փիլիպոսի հետ{{sfn|И. Ш. Шифман|1988|с=17}}։ Արիստոտելի ուսուցանման մեթոդները կենտրոնացված էին [[Բարոյագիտություն|բարոյագիտության]], [[Տրամաբանություն|լոգիկայի]] և [[Քաղաքականություն|քաղաքականության]] ուսումնասիրության վրա։ Արիստոտելի մոտ Ալեքսանդրը ստացել է դասական հունական կրթություն՝ ուսանել [[բժշկություն]], [[Հին հունական փիլիսոփայություն|փիլիսոփայություն]] և [[Հունական գրականություն|գրականություն]]։
 
Գրեթե բոլոր հույների պես Ալեքսանդրը ևս ընթերցում էր [[Հոմերոս|Հոմերոսի]] դասական ստեղծագործություննեը։ Նա հատկապես մեծ հետաքրքրություն էր տածում Հոմերոսի հեղինակավոր [[Իլիական|«Իլիականը»]] ստեղծագործության նկատմամբ՝ փորձելով ամեն կերպ նմանվել [[Տրոյական պատերազմ|հունական և տրոյական դյուցազուններին]]։ Նա հատկապես մեծ ակնածանքով էր վերաբերվում ծովային անմահ դիցուհի [[Թետիս|Թետիսի]] որդի և [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմի]] հերոս [[Աքիլլես|Աքիլեսին]]՝ նրան համարելով կատարելության մարմնացում<ref name="earlylife.118">Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 118</ref>։ Սա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ նրա մայրը ծագում էր առասպելական ստեղծագործության գլխավոր հերոսից՝ Աքիլեսից{{sfn|Шифман|1988|loc=с. 20}}։ Հետագայում նա բազմիցս վերընթերցում է Հոմերոսի ստեղծագործությունները, զուգահեռ՝ [[Քսենոփոն|Քսենոփոնի]] [[Անաբասիս|«ԱնաբասիսԱնաբասիսը»]], [[Եվրիպիդես|Եվրիպիդեսի]] «Բաքոսուհիները», ինչպես նաև բանաստեղծներ [[Պինդարոս|Պինդարոսի]], [[Ստեսիքոր|Ստեսիքորի]], [[Ֆիլոքսենոս|Ֆիլոքսենոսի]] և այլոց ստեղծագործությունները<ref name="earlylife.119" />{{sfn|Шифман|1988|loc=с. 20}}։ Պատմաբանները ենթադրում են, որ հենց այդ շրջանում, Արիստոտելի ազդեցության տակ, Ալեքսանդրը ծանոթացել ու ոգեշնչվել էր համահունականության գաղափարով։ Բանն այն է, որ այդ դարաշրջանում [[Հունաստան|Հունաստանը]], [[Հելլենիզմ|հելլենիզմի]] փայլուն մշակույթի արարիչն ու կրողը, տրոհված էր առանձին մանր ու անկախ ժողովրդավարական քաղաք-պետությունների, որոնք գտնվում էին միմյանց նկատմամբ անհաշտ խռովքի մեջ ու, հետևաբար, ապրում էին ծանր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Վերելք ապրող Մակեդոնիայի համար այդ վիճակը պոլիսների վրա հսկողություն հաստատելու բացառիկ հնարավորություն էր։ Ալեքսանդրին ոգեշնչող պանհելլենիզմի գաղափարը ենթադրում էր հունական մշակութային ներուժի ու մակեդոնական ռազմական հզորության միավորում, ինչը կնպաստեր հելլենիզմի տարածմանն ու արմատավորմանը հեռավոր «բարբարոսական հասարակություններում»։
 
=== Երիտասարդություն ===