«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծնունդ և մանկություն: Ավանդույթը սովորությունն է, ընդունված կարգը, տրադիցիան, իսկ ավանդությունը՝ հնից եկած զրուցապատումը, լեգենդը
չ →‎Ծնունդ և մանկություն: Ժամանակաձևերի համաձայնեցում
Տող 87.
== Կենսագրություն ==
=== Ծնունդ և մանկություն ===
Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է [[Մ.թ.ա. 356|մ․թ․ա․ 356 թվականին]] [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիայի]] [[Պելա|մայրաքաղաք Պելլայում]]։ Ավանդության համաձայն Ալեքսանդրը լույս աշխարհ է եկել այն գիշերը, երբ [[Հերոստրատոս|Հերոստրատոսն]] իր անունն անմահացնելու նպատակով հրկիզումհրկիզել է [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|հին աշխարհի յոթ հրաշալիքներից]] մեկը՝ [[Եփեսոս|Եփեսոսում]] գտնվող [[Արտեմիսի տաճարը Եփեսոսում|Արտեմիսի տաճարը]]<ref name="green.35">Ալեքսանդր Մակեդոնացի, մ․թ․ա․ 356-323 թթ․ պատմական կենսագրություն — Բերքլի, Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչություն, 1991. — էջ 35</ref>։ Արդեն իսկ [[Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ|Ալեքսանդրի արշավանքների]] ժամանակ պարսից մոգերն այս դեպքը մեկնաբանում են որպես իրենց պետությանը սպասվող ապագա աղետի նշան։ Բայց քանի որ հնարավոր բոլոր լեգենդներն ու խորհրդանշաններն ուղեկցում էին անտիկ շրջանի հռչակավոր մարդկանց ծնունդն ու կյանքը, Ալեքսանդրի ծննդյան ամսաթվի այդ համընկնումը շատ հետազոտողներ երբեմն համարում են արհեստական<ref>Պլուտարքոս․ «Պլուտարքոսի երկերն անգլերեն թարգմանությամբ», թարգմանությունը՝ Բ․ Փերրի, Քեմբրիջ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն — Լոնդոն, 1919. — էջ 229: «Ծննդյան օրը, հավանաբար, տեղափոխվել է երկու-երեք ամիս` ստորև նշված պատահականության համար (Հերոստրատոսի կողմից Արտեմիսի տաճարի հրկիզում)»</ref>։ [[Պատկեր:Aristotle and alexander the great.jpg|alt=|մինի|250x250px|Ալեքսանդրն Արիստոտելի մոտ ուսանել է [[փիլիսոփայություն]], [[գրականություն]] և [[բժշկություն]] ։]]Ալեքսանդրի ծննդյան հստակ օրը մեզ հայտնի չէ։ Առավել հաճախ ընդունված է որպես նրա ծննդյան թվական համարել [[Հուլիսի 20|հուլիսի 20-ը]], քանի որ ըստ [[Պլուտարքոս|Պլուտարքոսի]]՝ Ալեքսանդրը ծնվել է «հեկատամբեոն ամսի վեցերորդ օրը ({{lang-grc|ἑκατομβαιών}})»։ Հեկատամբեոնը [[Գրիգորյան օրացույց|Գրիգորյան օրացույցում]] մասամբ նույնացվում է [[հուլիս]] ամսվա հետ, իսկ [[Հին Մակեդոնիա|հին մակեդոնացիներն]] այդ ամսին անվանում էին «լոս» ({{lang-grc|λῷος}}){{sfn|Հռոմեական|1991|loc=էջ 17-21}}։ Որոշներն էլ որպես Պլուտարքոսի գրվածքի հավելում հեկատամբեոնի վեցերորդ օրը համարում են [[Հուլիսի 15|հուլիսի 15-ը]]։ Այնուամենայնիվ, այս տարբերակներից ոչ մեկը գիտականորեն ապացուցված չէ։ Համաձայն Մակեդոնացու ժամանակակիցներից մեկի՝ [[Արիստոբուլոս Կասանդրիացի|Արիստոբուլոս Կասանդրիացու]] (արձանագրված է [[Արիանոս|Լուցիոս Արիանոսի]] [[Ալեքսանդրի Անաբասիս|«Ալեքսանդրի Անաբասիս»]] աշխատության մեջ), Մակեդոնացին ծնվել է ոչ թե ամռանը, այլ աշնանը<ref>Արիանոս, Պատմություն… VII, 28: «Ապրեց նա 32 տարի և 8 ամիս, ինչպես գրել է Արիստոբուլոսը, իշխեց 12 տարի և8 ամիս»</ref>։ Բացի այդ, ըստ [[Դեմոսթենես|Դեմոսթենեսի]]՝ մակեդոնական լոս ամիսն, ըստ էության, համընկնել է աթենական բոեդրոմիոն ամսվա հետ ([[Սեպտեմբեր|սեպտեմբերի]] վերջ, [[Հոկտեմբեր|հոկտեմբերի]] սկիզբ)։ Հենց այս փաստարկների հիման վրա էլ որոշ փորձագետներ որպես ծննդյան թվական ընդունում են հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածը{{sfn|Ֆոր|2011|loc=էջ 20-22}}։ Ալեքսանդրի հայրը [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիայի]] արքա [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս II]]-ն էր, իսկ մայրը՝ [[Էպիրոս (պերիֆերիա)|Էպիրոսի]] արքայադուստր [[Օլիմպիադա|Օլիմպիադան]]։ Ավանդության համաձայն Ալեքսանդրի տոհմն [[Արգոս|Արգոս արքայի]] ժառանգական կապով սերվել է դիցաբանական հերոս [[Հերակլես|Հերակլեսից]]։ Հենց Ալեքսանդրի նախաձեռնությամբ տարածված վարկածի համաձայն` նրա իրական հայրը եղել է [[Հին Եգիպտոս|Եգիպտոսի]] [[փարավոն]] [[Նեկտանեբ II|Նեկտանեբ II-ը]]։ Որոշ առասպելապատումներ նշում են, որ Ալեքսանդրը եղել է [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցարանի]] երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի [[Աստված|աստծո]]՝ աշխարհի տիրակալ [[Զևս|Զևսի]] որդին։ Ի սկզբանե նախատեսված էր, որ նորածին մանուկը պիտի անվանվեր Ամինտաս՝ ի պատիվ Փիլիպոսի հոր, սակայն վերջինիս հայրը քաղաքական նկատառումներից ելնելով որոշում է նորածին մանկանը տալ Ալեքսանդրոս անունը՝ ի պատիվ Մակեդոնիայի արքա [[Ալեքսանդր I (Մակեդոնիայի արքա)|Ալեքսանդր I-ի]]{{sfn|Ալեքսանդր Մակեդոնացի|2011|loc=էջ 23}}։
 
Փոքրիկ Ալեքսանդրի դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Օլիմպիադան։ Այդ տարիներին Փիլիպոսը պատերազմներ էր մղում [[Հին Հունաստան|Հունաստանի]] [[Պոլիս|քաղաք-պետությունների]] հպատակեցման համար և որդու հետ ժամանակ կարողանում էր անցկացնել միայն [[Անտիկ օլիմպիական խաղեր|Օլիմպիական խաղերի]] ժամանակ։ Մանկուց ի վեր մայրը Փիլիպոսի դեմ էր տրամադրում Ալեքսանդրին, որն էլ հետագայում դրսևորվում է հոր և որդու լարված հարաբերություններում։ Օլիմպիադայի խարդավանքների պատճառով Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ։ Երեխան մի կողմից հիանում էր հոր սխրանքներով, մյուս կողմից՝ խանդ ու նույնիսկ թշնամանք տածում նրա ռազմական հաջողությունների հանդեպ<ref name="earlylife.117">Hamilton J. R. Alexander’s Early Life // Greece & Rome, 2nd Series. — 1965. — Vol. 12, No. 2 (October). — P. 117</ref>։ Իր բացառիկ տաղանդով Ալեքսանդրն աչքի էր ընկնում անգամ մանուկ հասակում<ref name="obrien.16">O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16</ref>։ Վաղ տարիքում նա ճանաչվում է Փիլիպոսի [[Իրավահաջորդություն|իրավահաջորդ]], որն էլ Օլիմպիադային դարձնում է արքայի վեց կանանցից ամենաազդեցիկը<ref name="obrien.1617">O’Brien J. M. Alexander the Great: The Invisible Enemy. — London—New York: Routledge, 1992. — P. 16-17</ref>։ Փաստն այն է, որ նա Փիլիպոսի որդիներից ամենաարժանավորն էր, որ կարող էր շարունակել հոր ազգանվեր և հերոսական գործերը։ Փիլիպոսի այլ զավակներից պատմիչների կողմից հիշատակվում է նրա և [[Լարիսա (նոմոս)|Լարիսա քաղաքից]] սերվող Ֆիլինայի որդու՝ [[Փիլիպոս III Մակեդոնացի|Արիդեոսի]] անունը որպես տկարամիտ անձնավորություն։ Ալեքսանդր Մեծի մահից հետո՝ [[Դիադոքսների պատերազմ|դիադոքսների պատերազմի]] նախօրեին, նա բազմում է Մակեդոնիայի կայսրության գահին՝ թագադրումից հետո ստանալով [[Փիլիպոս III Մակեդոնացի|Փիլիպոս III]] անունը։ Փիլիպոսի մահից հետո Մակեդոնիայի գահի օրինական հավակնորդներ չկային, քանի որ նրա որդիների մի մասի անունը հայտնի չէր<ref group="Ն">Պահպանվել են որոշակի տեղեկություններ առ այն, որ շատ հնարավոր է, որ [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոսն]] ունեցել է Կարան անունով որդի։ Որոշ աղբյուրներում նշած է անգամ [[Պտղոմեոսյան Եգիպտոս|հելլենիստական Եգիպտոսի]] կառավարիչ [[Պտղոմեոս I Սոտեր|Պտղոմեոս I Սոտերի]] Փիլիպոսի անօրինական որդի լինելու մասին։