«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: Համատեքստին և ոճին առավել բնորոշ է «հռչակված» և ոչ թե «հորջորջվող» տարբերակը
չ Ծրագրելը ծրագիր կազմելն է, պլանավորելը։ Ծրագրավորելը՝ համակարգչի համար որևէ ծրագիր կազմելը (գրելը) ։
Տող 81.
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս II-ի]] եղերական սպանությունից հետո։ Ժառանգել է [[Հին Մակեդոնիա|կայացած պետություն]] և [[Փաղանգ|մարտունակ բանակ]], որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում [[Հին Հունաստան|Հունաստանի]] [[Պոլիս|քաղաք-պետություններին]]։ [[Մ.թ.ա. 334|Մ․թ․ա․ 334 թվականին]] Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր [[Ալեքսանդր Մակեդոնացի#Արևելյան արշավի մեկնարկումը։ Գրանիկոսի ճակատամարտը|արևելյան արշավանքը]] և յոթ տարում նվաճում ամբողջ [[Աքեմենյան Պարսկաստան|Աքեմենյան Պարսկաստանը]]։ [[Գավգամելայի ճակատամարտ|Գավգամելայի ճակատամարտի]] հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ [[Պերսեպոլիս|Պերսեպոլիսը]] և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված [[Դարեհ III|Դարեհ Կոդոմանոսին]]։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ [[Եգիպտոս|Եգիպտոսի]] նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է [[փարավոն]] և [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտայում]] հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիան]]։ Համակվելով ամբողջ աշխարհին և [[Համաշխարհային օվկիանոս|«Համաշխարհային օվկիանոսին»]] տիրելու անսասան ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի [[Հնդկաստան]] և գրավում [[Փանջաբ|Փանջաբն]] ու [[Ռաջաստան|Ռաջաստանը]]։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ [[Միջագետք]]։
 
Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է [[Մ.թ.ա. 323|մ․թ․ա․ 323 թվականին]] [[Բաբելոն|Բաբելոնում]]՝ անավարտ թողնելով ծրագրավորվածծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր [[Հելլենիստական դարաշրջան|հելլենիստական պետությունների]]։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ [[Դիադոքոսներ|դիադոքոսները]]։
 
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան [[Քաղաքակրթություն|քաղաքակրթությունները]] միաձուլվում էին [[Հելլենիզմ|հելլենիստական մշակույթի]] ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ [[Հելլենիստական մշակույթ|հելլենիստական մշակույթի]] տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով [[Եվրոպա|Եվրոպայի]] ու [[Առաջավոր Ասիա|Առաջավոր Ասիայի]] քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը [[Ռազմական գործ|համաշխարհային ռազմագիտության]] մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտություններն մինչ օրս կիրառական նշանակություն ունեն ամբողջ աշխարհում։