«Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացվել է նոր ծրագրի մասին տեղեկատվություն՝ հղումներով
չNo edit summary
Տող 36.
Գյուղերի աղքատությունը մեծագույն խնդիր է դարձել Հայաստանի համար [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային համակարգի]] փլուզումից հետո<ref>{{Cite web|url=https://www.armstat.am/file/article/poverty_2017_a_2.pdf|title=ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2016 թթ.|last=|first=|date=2017|website=Հայաստանի վիճակագրական կոմիտե|publisher=|accessdate=}}</ref>։
 
[[Հայկական սփյուռք|Սփյուռքահայ]] ընկերների մի խմբի հետ դոկտոր [[Կարո Արմեն|Կարո Արմենն]] աջակցում էր Հայաստանին դեռ 2000 թվականից սկսած․ ներգրավված էր [[Դպրոց|դպրոցների]] ու [[Մանկատուն|մանկատների]] ֆինանսական օժանդակության, ինչպես նաև Արցախում ականազերծման ծրագրերում<ref>{{Cite news|url=|title=Հարցազրույց Կարո Արմենի հետ|last=«Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար,|first=Միհրան Հակոբյան|date=Փետրվարի 22, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=JRN8ivBXis0|via=}}</ref>։ 2003 թվականին դոկտոր Արմենը կրկին Հայաստանում էր կոնկրետ առաքելությամբ․ լինելով ԱՄՆ-ում շատ հաջողակ գործարար<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=3vw6arqM8kA|title=Immigrant Entrepreneur Garo H. Armen of Agenus Inc.|last=|first=|date=Մայիսի 12, 2016|website=The Immigrant Learning Center, Inc.|publisher=|accessdate=}}</ref>՝ նա Հայաստանին օգտակար լինելու երկարաժամկետ ծրագրեր էր մտմտում<ref>{{Cite news|url=|title=Ամերիկահայ գիտնական եւ գործարար Կարո Արմենը|last=«Ամերիկայի ձայնը»,|first=Աշոտ Պողոսյան|date=Դեկտեմբերի 31, 2016|work=|access-date=https://www.amerikayidzayn.com/a/3657929.html|via=}}</ref>։
 
Հայաստանում ճամփորդելիս խումբն այցելեց Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկը՝ [[Արմավիրի մարզ|Արմավիրի մարզի]] [[Քարակերտ]] համայնքը։ Տեղացի մի ծերունու խնդրելով մի բաժակ [[ջուր]] տալ<ref>{{Cite news|url=|title=Արմատներ ձգելով Հայաստանում|last=«Ռեսպուբլիկա Արմենիա»,|first=Իրինա Աբրոյան|date=Մարտի 1, 2017|work=|access-date=http://www.ra.am/archives/13620|via=}}</ref>՝ Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի [[Թալին]] քաղաքից<ref>{{Cite news|url=|title=“I hope Karakert will not be the only one”|last=Asparez Journalist Club|first=Samvel Hounanyan|date=Մայիսի 23, 2005|work=|access-date=http://old.asparez.am/news/Qarakert%20development%20project/ENG%20Articles%20about%20Qarakert/enggaroarmeninterview.htm|via=}}</ref>։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, [[Ջեռուցում|ջեռուցման,]] զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր։<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=qU5d4zwfBH4|title=Empower a Generation – COAF SMART Center|last=|first=|date=Ապրիլի 12, 2017|website=COAFkids|publisher=|accessdate=}}</ref>