«Ջանլուիջի Բուֆֆոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 91.
[[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014|2014 թվականի ԱԱ]]-ի ժամանակ Բուֆֆոնը ստիպված էր բաց թողնել առաջնության առաջին խաղը՝ [[Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Անգլիայի]] դեմ: Նրա փոխարեն դարպասում կանգնեց [[Սալվատորե Սիրիգու|Սալվատորե Սիրիգուն]]: Խաղը ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հաջորդ երկու խաղերում՝ [[Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական|Կոստա Ռիկայի]] և [[Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական|Ուրուգվայի]] դեմ Բուֆֆոնը մասնակցեց: Երկու խաղն էլ ավարտվեց իտալացիների պարտությամբ 1:0 հաշվով: Արդյունքում նրանք խմբում զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը և ավարտեցին իրենց ելությները մունդիալում:
 
[[Եվրո 2016]]-ի ժամանակ Ջիջին անցկացրեց 4 հանդիպում, որոնց ժամանակ բաց թողեց ընդամենը 1 գոլ: Հավաքականը առաջին գոլը բաց թողեց [[Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական|իռլանդացիներից]], և հավաքականը պարտվեց նվազագույն 1:0 հաշվով, սակայն այդ ժամանակ դարպասին Բուֆֆոնը չէր: Իտալիան խմբից առաջին տեղով դուրս գալու խնդիրը լուծել էր դեռևս [[Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բելգիայի]] (2:0) և [[Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Շվեդիայի]] (1:0) հավաքականների դեմ խաղերում: 1/8-րդում Իտալիան հանդիպեց [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսպանիային]]: Խաղերի արդյունքում իտալացիները դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ հանդիպեցին գործող չեմպիոն [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիային]]: Հիմնական ժամանակում Բուֆֆոնի դարպասը կարողացավ գրավել [[Մեզութ Օզիլ|Մեզութ Օզիլը]] (ով վերջին անգամ նրա պաշտպանած դարպասը գրավել էր 4 տարի առաջ), սակայն 11 մետրանոցի շնորհիվ իտալացիները հավասարեցրեցին հաշիվը: Տեղի ունեցավ խաղավերջյան 11 մետրանոցներ, ինչի ժամանակ [[Մատտեո Դարմիան|Մատտեո Դարմիանի]] վրիպումը ճակատագրական եղավ իտալացիների համար: Իտալիան առաջին անգամ միջազգային առաջություններումառաջնություններում պարտվեց գերմանացիներին, և դուրս մնաց առաջնությունից:
 
== Վիճակագրություն ==