«Հրանտ Թամրազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Hrant_Tamrazyan_Plaque.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation; see Commons:Licensing (F1) -:
No edit summary
Տող 2.
| պատկեր =Hrant Tamrazyan.jpg
}}
'''Հրանտ Սմբատի Թամրազյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր ([[1963|1963 թ.]]), պրոֆեսոր (1964), [[ՀՀ ԳԱԱ]] թղթակից անդամ ([[1986]] թ.), ՀՀ ԳԱԱ [[ակադեմիկոս]] ([[1996|1996 թ.]]), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]] թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (հայկական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար), [[Հայաստանի Գրողների Միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ ([[1953|1953 թ.]])։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1949]] թվականից:
 
== Կենսագրություն ==
[[1943]]-[[1948]] թթ. սովորել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում։ [[1951]] թվականին ավարտել է [[ԵՊՀ]] ասպիրանտուրան։ [[1952]]-[[1955]] թթ. աշխատել է Հայաստանի պետական հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ [[1954]] թվականին «Շիրվանզադեի դրամատուրգիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1963]] թվականին «Շիրվանզադե. կյանքը և գործը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ [[1964]] թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ [[1968]]-1980 թթ. եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, 19801[[980]]-[[2001]] թթ.՝ հայ գրականության ամբիոնի վարիչ։ [[1986]] թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թդթակից անդամ, [[1996]] թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս<ref>[http://www.ysu.am/persons/hy/Hrant-Tamrazyan Հրանտ Թամրազյան]</ref>:
 
Վախճանվել է [[2001]] թվականի փետրվարի 9-ին Երևանում։[[Երևան]]ում։ [[2006]] թվականից [[Իջևանի շրջան]]ի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով։
 
== Գործունեություն ==
Հեղինակ է ավելի քան 300 գիտական հոդվածների և ուսումնասիրությունների, 40 մենագրության, ուսումնական ձեռնարկների, դպրոցական ու բուհական դասագրքերի։
 
Թամրազյանի «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» (Եր., [[1962]] թ.) ուսումնասիրությունը նոր հուն բացեց հայ գրականագիտական մտածողության մեջ։
 
Թամրազյանը կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ [[Մեծ եղեռն]]ին զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև [[1930]]-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգման գործում։ Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ և գիտական նստաշրջանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն յոթ հատորներում<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2005 Հրանտ Թամրազյանի մասին AV production կայքում]</ref>:
 
 
Տող 69.
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]