«Ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
== Իոնացնող ճառագայթման տեսակները և աղբյուրները ==
Իոնացնող ճառագայթման աղբյուր են հանդիսանում ռադիոակտիվ տարրերը ևրանց իզոտոպները, միջուկային ռեակտորները, լիցքավորված մասնիկների արագացուցիչները և այլն։ Ռենտգենյան սարքավորումները, հաստատուն հոսանքի բարձրավոլտ աղբյուրները հանդիսանում են ռենտգենյան ճառագայթման աղբյուր։ Այստեղ պետք է նշել որ նորմալ օգտագործման ժամանակ նրանց վտանգը չնչին է, այն մեծանում է վթարային ռեժիմում և կարող է երկար ժամանակ հանդես գալ միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսքով։ Իոնացնող ճառագայթումը բաժանվում է 2 տիպի՝ Էլեկտրամագնիսական (γ և ռենտգենյան ճառագայթներ) և կորպուսկուլար՝ α և β մասնիկներ, նեյտրոններ և այլն։
Իրենց հատկություններով α մասնիկները ունեն փոքր թափանցելիություն և մեծ վտանգ չեն ներկայացնում, մինչդեռ α մասնիկներ ճառագայթող նյութը չի ներթափանցել օրգանիզմ վերքի միջով կամ սննդի կամ ներշնչած օդի հետ միասին։ Այս դեպքում նրանք չափազանց վտանգավոր են։β մասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմ մինչև 2սմ խորություն։ Մեծ թափանցելիություն ունեն γ մասնիկները, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Վերջիննես կարող են արգելակվել միայն կապարի կամ բետոնիբետոնքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքքներկայացնում հաստոչ շերտով։այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։ Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։
 
== Հասկացություն նուկլիդների և ռադիոնուկլիդների մասին ==
 
Քիմիական բոլոր տարրերի միջուկները կազմում են մի խումբ, որը կոչվում է “նուկլիդներ”։ Նուկլիդների մեծամասնությունը անկայուն են, այսինքն՝ նրանք անընդհատ վերածվում են այլ նուկլիդների։
Օրինակ ուրանիում-238-ի ատոմը ժամանակ առ ժամանակ ճառագայթում է 2պրոտոն և 2 նեյտրոն (α մասնիկ) և վերածվում է Թորիում-234-ի։ Բայց թորիումը իր հերթին անկայուն մասնիկ է, և քայքայման շղթան վերջանում է միայն կապարի կայուն նուկլիդով։
Նուկլիդի ինքնակամ քայքայումը կոչվում է ռադիոակտիվ քայքայում, իսկ այդպիսի նուկլիդը՝ ռադիոնուկլիդ։ Ամեն քայքայման ժաանակ անջատվում է էներգիա, որն էլ արձակվում է ճառագայնթման տեսքով։ Այս պատճառով կարելի է ասել, որ միջուկի մասնիկներ արձակելը, որը բաղկացած է 2 նեյտրոնից և 2 պրոտոնից, α ճառագայթում է։ Էլեկտրոններ արձակելը β ճառագայթում է։ Որոշ դեպքերում առաջանում է նույնպես γ ճառագայթում։
Ռադիոնուկլիդների առաջացումը և տարածումը բերում է օդի, հողի և ջրի ռադիոակտիվ աղտոտման, ինչը պահանջում է վերջիններիս պարունակության անընդհատ հսկողություն և չեզոքացման միջոցներ։
 
== Ճառագայթումը մեր շուրջը ==
 
Ինչպես է ազդում ճառագայթումը մարդու և շրջակա միջավայրի վրա։ Սա այսօրվա բազմաթիվ խնդիրներից մեկն է և այն, որը շատ մարդկանց ուշադրություն է գրավում։
Ճառագայթումը, իսկապես, վտանգավոր է. մեծ քանակություններով այն բերում է հյուսվածքների, կենդանի բջիջների քայքայման, իսկ փոքր չափաբաժիններով՝ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ և խթանում է գենետիկական փոփոխությունները։
Սակայն, վտանգ են ներկայացնում ոչ այն ճառագայթման աղբյուրները, որոնց մասին ընդունված է խոսել։ Միջուկային էներգետիկայի զարգացումից եկող ճառագայթման բաժինը չնչին մաս է կազմում, ճառագայթման հիմնական մասը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից՝ տիեզերքից, երկրակեղևում գտնվող ռադիոակտիվ նյութերից, բժշկությունում կիրառվող ռենտգենյան սարքավորումներից։ Մարդիկ նույնպես ճառագայթվում են ինքնաթիռով երթևեկելիս։ Քարածխի ահռելի քանակությունների այրումը նույնպես ճառագայթման աղբյուր է։ Ռադիոակտիվությունը նոր երևույթ չէ, և կապել նրա առկայությունը ատոմային էլեկտրակայանների կառուցման կամ միջուկային զենքի ստեղծման հետ սխալ է։ Այն գոյություն է ունեցել երկրի վրա շատ ավելի վաղ, քան կյանք է առաջացել։ Տիեզերքի առաջացման պահից՝ արդեն 20 միլիարդ տարի, ճառագայթումը անընդհատ տարածվում է տիեզերքում։
Շատերը զարմանում են, պարզելով, որ մարդը նույնպես որոշ չափով ռադիոակտիվ է։ Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ։
Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափել պարզապես անհնար է։