«Ստեփան Զորյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
}}
 
'''Զորյան (Առաքելյան) Ստեփան Եղիայի''' ([[սեպտեմբերի 15]], [[1889]], Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) – [[հոկտեմբերի 14]], [[1967]], [[Երևան]])՝ հայ գրող, արձակագիր, թարգմանիչ, [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] [[ակադեմիկոս]] ([[1965]]), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է [[1889]] թվականի [[սեպտեմբերի 15]]-ին [[Վանաձոր]]ում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին:
 
[[1906]] թվականին մեկնում է [[Թիֆլիս]]՝ [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]] ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև [[Սուրհանդակ (օրաթերթ)|«Սուրհանդակ»]] թերթում որպես թարգմանիչ։ [[1912]]-[[1919]] թվականներին աշխատում է «[[Մշակ (թերթ)|Մշակի»]] խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ [[1919]] թվականին գրողը գալիս է [[Երևան]]։ 1919-[[1920]] թվականներին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում: [[1922]]-[[1925]] թվականներին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, [[1927]]-[[1928]] թվականներին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, [[1930]]-[[1934]] թվականներին՝ «Հայկինո»-ի գրական կոլսուլտանտ, [[1950]]-[[1954]] թվականներին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար: Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի, [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի]] գիտական խորհուրդների, [[Հայկական սովետական հանրագիտարան]]ի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ: Մասնակցել է [[Խաչատուր Աբովյան]]ի, [[Ռափայել Պատկանյան]]ի, [[Հովհաննես Թումանյան]]ի երկերի ակադեմիական հրատարակություններին: [[1929]]-[[1935]] թվականներին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ: [[1962]] թվականից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ՝ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: [[1965]] թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[բելոռուսերեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[մոլդավերեն]], [[լիտվերեն]], [[էստոներեն]], [[քրդերեն]], չեխերեն, [[լեհերեն]], [[բուլղարերեն]], [[ռումիներեն]], [[սլովակերեն]], [[հունգարերեն]], [[շվեդերեն]], [[գերմաներեն]], [[ֆրանսերեն]], [[անգլերեն]], [[իսպաներեն]], [[արաբերեն]], [[չինարեն]]<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:</ref><ref>{{Cite web|url=https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1160|title=Հայկական Հանրագիտարան|website=www.encyclopedia.am|accessdate=2019-01-22}}</ref>:
 
«[[Հայֆիլմ]]»-ը Ստեփան Զորյանի «[[Ջրհորի մոտ (պատմվածք)|Ջրհորի մոտ]]» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը [[1968]] թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը [[1977]] թվականին:
 
Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» ([[1939]]), «Հազարան բլբուլ» ([[1925]]), «Ծովանը» ([[1925]]), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը ([[1939]]) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «[[Պապ թագավոր (վեպ)|Պապ թագավորը»]], հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» ([[1959]]) և «Վարազդատ» վեպերը։
Տող 19.
Վախճանվել է [[1967]] թվականի [[հոկտեմբերի 14]]-ին [[Երևան]]ում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան պանթեոնում]]<ref> Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 133-140:</ref><ref>[http://hpj.asj-oa.am/3368/1/1980-4(57).pdf Ստեփան Զորյան (Ծննդյան 90-ամյակի առթիվ)] </ref>:
 
Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի [[1980]] թվականի որոշմամբ սահմանվել է Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար: Այս մրցանակը տրվում է ինչպես հայ թարգմանչին, ռուս, եղբայրական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների, այնպես էլ ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար<ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/216/1/60-3(76).pdf|title=Ստեփան Զորյան (Ծննդյան 70-ամյակի առթիվ)|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Հեղինակը՝ իր մասին ==