«Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Թարմացվել են ծրագրերը, ավելացվել են հղումներ։
Տող 53.
 
Ներկայումս ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերում՝ համապարփակ մոտեցում ցուցաբերելով տեղի ծրագրերին<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ գալա երեկոյին հանգանակվել է 3.6 միլիոն դոլար|last=«Երևանն այսօր», սոցիալական|first=|date=Դեկտեմբերի 20, 2017|work=|access-date=https://yerevan.today/all/social/15658/hayastani-manukner-himnadrami-14-rd-gala-erekoyin-hanganakvel-e-3-6-milion-dolar|via=}}</ref>։ Հիմնադրամն իր գործունեության սկզբից ի վեր Հայաստանում ներդրել է 50 միլիոն դոլար<ref>{{Cite news|url=|title=COAF Annual Gala Raises Record $4 Million|last=The Armenian Weekly Newspaper|first=|date=Հունվարի 7, 2019|work=|access-date=https://armenianweekly.com/2019/01/07/coaf-annual-gala-raises-record-4-million/|via=}}</ref>։
 
== Ծրագրեր ==
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը որդեգրել է [[Համայնք (վարչատարածքային միավոր)|համայնքային]] աշխատանքի համապարփակ մոդել։ Ենթակառուցվածքների վերանորոգմանը զուգահեռ՝ այն իրականացնում է կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր<ref>{{Cite news|url=|title=Շուտով կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը, որն արդեն կոչում են «մանուկների երջանկության էպիկենտրոն»|last=Ռադիո վան, «Գլումովո ուտրո» առավոտյան շոու,|first=Եգոր Գլումով|date=Դեկտեմբերի 26, 2017|work=|access-date=https://www.radiovan.fm/station/article/3994|via=}}</ref>։ Նպատակն է ապահովել գյուղերի երեխաների բարեկեցիկ ապագան՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու գիտելիքներ<ref>{{Cite news|url=|title=«Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»|last=«Առավոտ» օրաթերթ,|first=Գոհար Հակոբյան|date=Փետրվարի 22, 2017|work=|access-date=https://www.aravot.am/2017/02/22/857760/|via=}}</ref>։
 
=== Կրթություն ===
Կրթությունը ՔՈԱՖ-ի ծրագրերից ամենաընդգրկունն է։ Այն ներառում է [[Անգլերեն|անգլերենի]] ուսուցում, ուսուցիչների վերապատրաստում<ref>{{Cite news|url=|title=Պետք է առաջ անցնել ու դառնալ չափանիշ|last=«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ|first=|date=Փետրվարի 15, 2017|work=|access-date=http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20170215_11&flag=am|via=}}</ref>, համակարգչային [[գրագիտություն]], [[Արտադպրոցական դաստիարակությունը Հայաստանում|արտադասարանային խմբակներ]], [[Ամառային դպրոց|ամառային ճամբարներ]], ակտիվ քաղաքացիությանն<ref>{{Cite news|url=|title=CYSCA Panel on Media Literacy in Armenia with 5 Visiting Armenian Specialists Hosted at NAASR|last=Mirror-Spectator, Community|first=|date=Սեպտեմբերի 24, 2017|work=|access-date=https://mirrorspectator.com/2017/09/24/cysca-panel-media-literacy-armenia-5-visiting-armenian-specialists-hosted-naasr-october-5/|via=}}</ref> ու [[Մասնագիտական կողմնորոշում|մասնագիտական կողմնորոշմանը]]<ref>{{Cite news|url=|title=ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր ծրագրերը|last=Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար,|first=Արմենուհի Մինասյան|date=Ապրիլի 8, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=9dKer8W2Voc|via=}}</ref> վերաբերող նախագծեր։
 
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակությունը հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին սովորել [[անգլերեն]], գործածել [[Լեզու|լեզուն]] և նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր երկրների ու նրանց [[Մշակույթ|մշակույթների]] մասին<ref>{{Cite news|url=|title=ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը|last=Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն,|first=Անի Հարությունյան|date=Հուլիսի 16, 2017|work=|access-date=http://www.17.am/%D5%A1%D6%84%D5%BD%D5%A5%D5%BD-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/|via=}}</ref>։ Համագործակցության արդյունքում իրականացվում է անգլերենի ուսուցման առցանց ծրագիր՝ [[Հայաստան|Հայաստանի]] երիտասարդներին թույլ տալով ուսումնասիրել այս լեզուն<ref>{{Cite news|url=|title=ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը|last=Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն,|first=|date=Նոյեմբերի 13, 2015|work=|access-date=https://am.usembassy.gov/u-s-embassy-coaf-continue-expansion-english-language-courses-throughout-armenia/|via=}}</ref>։
 
Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն ապահովում է գյուղերում անգլերենի [[Ուսուցիչ|ուսուցիչների]] վերապատրաստումը, նրանց ուսուցման նոր մեթոդներ ու դասասենյակի կառավարման նոր գործիքներ է տրամադրում<ref>{{Cite news|url=|title=Համագործակցություն ՔՈԱՖ-ի հետ|last=Բրիտանական խորհուրդ, տեղեկագիր,|first=|date=Հուլիս-օգոստոս, 2012|work=|access-date=https://myemail.constantcontact.com/The-British-Council-E-Newsletter-in-English--July--2012--.html?soid=1103583447493&aid=ygvRgIdrpjY|via=}}</ref>։
 
[[Արտադպրոցական դաստիարակությունը Հայաստանում|Արտադասարանային խմբակները]] ՔՈԱՖ-ի ամենաակտիվ ծրագրերն են, որ ապահովում են երեխաների արտադպրոցական զբաղվածությունը [[Արվեստ|արվեստի]], արհեստի, [[Սպորտ|սպորտի]], [[Ազգագրություն|ազգագրության]], տիկնիկագործության, [[Դիզայն|դիզայնի]] և ինքնազարգացման ոլորտներում<ref>{{Cite news|url=|title=Շիրակի համայնքներում կփոխվի կյանքի որակը|last=«Շիրակ» ՀԸ,|first=Մարիամ Խալաթյան|date=Դեկտեմբերի 12, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=bkrBu8RsB68|via=}}</ref>։ ՔՈԱՖ-ը նաև [[Ամառային դպրոց|ամառային դպրոցներ]] է անցկացնում, որ երեխաներն իրենց արձակուրդները հետաքրքիր անցկացնեն, շփվեն միմյանց հետ, նոր բաներ սովորեն ու բացահայտեն<ref>{{Cite news|url=|title=Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար|last=«Արցախպրես» լրատվական գործակալություն|first=|date=Օգոստոսի 11, 2016|work=|access-date=https://artsakhpress.am/arm/news/49707/|via=}}</ref>։
 
ՔՈԱՖ-ի ակտիվ քաղաքացիության ծրագրերն օգնում են գյուղի երիտասարդներին [[Քննադատական մտածողություն|քննադատական մտածողություն]] ձևավորել։ Պատանիները մասնագիտական կողմնորոշման<ref>{{Cite news|url=|title=Ի՞նչ դառնալ|last=«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,|first=Թամարա Մուրադյան|date=Դեկտեմբերի 13, 2016|work=|access-date=http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20161213_5&flag=am|via=}}</ref> հնարավորություն են ունենում, ծանոթանում են առկա ոլորտներին, այցելում են [[Հայաստանի բուհերի ցանկ|ուսումնական հաստատություններ]], հանդիպում հնարավոր գործատուներին, հստակեցնում իրենց հետաքրքրություններն ու ցանկությունները։ [[Երեխա|Երեխաները]] նաև ֆինանսական կրթություն են ստանում՝ ծանոթանալով գումար վաստակելու, խնայելու, ծախսելու, համայնքային ծրագրեր իրականացնելու նրբություններին և [[Երեխայի իրավունքների կոնվենցիա|երեխաների իրավունքներին]]․ ծրագիրը կոչվում է «<nowiki/>[[Աֆլաթուն]]<nowiki/>»<ref>{{Cite news|url=Դպրոցականները սեփական միջոցներով խաղահրապարակ են կառուցել|title=, Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը|last=«Շիրակ» ՀԸ|first=Մարիամ Խալաթյան|date=Մայիսի 24, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=--0jYnaa8FA|via=}}</ref>։
 
=== Առողջապահություն ===
Առողջապահության ծրագիրն ամենազանգվածայինն է, քանի որ աշխատում է ոչ միայն ՔՈԱՖ-ի շահառու [[Համայնք (վարչատարածքային միավոր)|համայնքներում]], այլև շրջակա գյուղերում։ Ծրագիրն առողջության պահպանման չափորոշիչներ է սահմանում երեխաների ու մեծահասակների համար<ref>{{Cite news|url=|title=Ամերիկացի ատամնաբույժները Հայաստանի մարզային դպրոցներում կարիեսի կանխարգելման ծրագիր կիրականացնեն|last=Նյուզ.am, Բժշկական նորություններ|first=|date=Մայիսի 13, 2016|work=|access-date=https://med.news.am/arm/news/10419/amerikaci-atamnabuyzhnery-hayastani-marzayin-dprocnerum-kariesi-kankhargelman-tsragir-kirakanacnen.html|via=}}</ref>, անդրադառնում է դպրոցներում առողջ սննդին<ref>{{Cite news|url=|title=Դպրոցական ժամանակակաից ճաշարաններ՝ Քարինջում, Թումանյանում ու Դսեղում|last=«Անկյուն+3» ՀԸ,|first=Մերի Կոլոլյան|date=Փետրվարի 29, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=IhpvWAesyZ4|via=}}</ref>, [[Առողջ ապրելակերպ|առողջ ապրելակերպի]] ուսուցմանը<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը|last=Հայաստանի հանրային ռադիո|first=Սաթիկ Իսահակյան|date=Հունիսի 17, 2017|work=|access-date=http://old.armradio.am/hy/2017/06/17/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A8-%D6%83%D5%B8/|via=}}</ref>, բուժաշխատողների վերապատրաստմանը<ref>{{Cite news|url=|title=Բուժքույրերի համար սեմինար Ստեփանակերտում|last=«Արցախ» ՀԸ|first=|date=Հունիսի 16, 2016|work=|access-date=http://www.artsakh.tv/am/news/show/9773|via=}}</ref>, ատամների խնամքին<ref>{{Cite news|url=|title=ՀԱՅԱՑՔ ԱՄԵՐԻԿԱ: Ստելլա Գրիգորյան|last=Ամերիկայի ձայնը,|first=Աշոտ Պողոսյան|date=Նոյեմբերի 25, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=DMpM4P4FFkM&feature=youtu.be&t=14m11s|via=}}</ref> և [[Վերարտադրողական առողջություն|վերարտադրողական առողջությանը]]։
 
ՔՈԱՖ-ը վերանորոգում և առողջ սնունդ է տրամադրւմ շահառու դպրոցների [[Տարրական դպրոց|տարրական դասարանների]] ավելի քան 2000 աշակերտների։ Այս ծրագրով նա համագործակցում է նաև [[Պարենի համաշխարհային ծրագիր|Պարենի համաշխարհային ծրագրի]] հետ<ref>{{Cite news|url=|title=Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը|last=Հայերն այսօր|first=|date=Մայիսի 15, 2017|work=|access-date=http://hayernaysor.am/en/archives/246304|via=}}</ref>։
 
Առողջ ապրելակերպի կրթական ծրագիրը հիմնարար գիտելիք է տալիս մարդու ընդհանուր և [[Բերանի խոռոչ|բերանի խոռոչի]] հիգիենայի, [[Առաջին օգնություն|առաջին օգնության]], առողջ սննդի, սպորտի, [[Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա|ծխելու վնասների]] և վատ սովորույթների մասին<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը|last=Հայաստանի հանրային ռադիո,|first=Սաթիկ Իսահակյան|date=Հունիսի 17, 2017|work=|access-date=http://old.armradio.am/hy/2017/06/17/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A8-%D6%83%D5%B8/|via=}}</ref>: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն անդամակցում է «Դպրոցները հանուն առողջության» եվրոպական ցանցին՝ դպրոցը դարձնելով առավել առողջ միջավայր, նոր գիտելիքներով զինելով ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին<ref>{{Cite news|url=|title=Առողջ ապրելակերպի խմբակ|last=«Լույս» ՀԸ,|first=Արևիկ Սարդարյան,|date=Հունիսի 23, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=wpwQCGyVsPM&feature=youtu.be|via=}}</ref>:
 
Ատամների խնամքը ՔՈԱՖ-ի բավականին արդյունավետ ծրագրերից է․ այն ընդգծում է բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը դեռ վաղ մանկությունից։ Խմելու [[Ջուր|ջրի]] բացակայությունը ՔՈԱՖ-ի շահառու որոշ գյուղերում բերում է ատամների ոչ պատշաճ խնամքի։ Որպես լուծում՝ Հիմնադրամը ներդնում է «ատամնակայանների» հետաքրքիր մոդելը<ref>{{Cite news|url=|title=Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է|last=«Սպուտնիկ Հայաստան»,|first=Գոհար Սարգսյան|date=Նոյեմբերի 11, 2016|work=|access-date=https://armeniasputnik.am/society/20161101/5333120/atam-erexa.html|via=}}</ref>. տարրական դպրոցի երեխաներն ունեն հոսող ջուր, յուրաքանչյուրն ունի իր խոզանակն ու մածուկը։ Ուսուցիչների հսկողությամբ՝ նրանք օրը մեկ անգամ լվանում են ատամները։ Ատամների խնամքը ենթադրում է նաև համապատասխան կրթություն և ատամների ամենամյա ֆտորացում մանկահասակ և դպրոցական երեխաների համար։
 
Հիմնադրամն աշխատում է նաև մայրիկների հետ՝ ամրապնդելու առողջությունը, երիտասարդ մայրիկներին տրամադրում է վիտամիններ, երջանիկ մայրությունը խթանող միջոցառումներ է կազմակերպում, կրթում է և երեխայի դաստիարակությանն ուղղված գործիքների ծանոթացնում։ Այս հարցում ՔՈԱՖ-ին աջակցում են նաև ԱՄՆ գործընկերները՝ Ամերիկահայ բժիշկների առաքելությունը (AAHPO), որ ամեն տարի այցելում է Հայաստան և գյուղերի [[Բնակչություն|բնակչության]] անվճար բուժզննումներ իրականացնում<ref>{{Cite news|url=|title=Ամերիկահայ բժիշկները՝ Հայաստանի մարզերում|last=«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,|first=Գագիկ Անտոնյան|date=Հուլիսի 20, 2017|work=|access-date=http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20170720_9&flag=am|via=}}</ref>: Նման այցերը նաև բուժաշխատողների վերապատրաստում են ներառում՝ նոր մեթոդների և գործիքների փոխանցմամբ։
 
=== Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիր ===
ՔՈԱՖ-ի ընդլայնմանը և մարդկանց վստահության մեծացմանը զուգահեռ նոր ծրագրեր են մշակվում։ Հետզհետե պարզվում է, որ մարդիկ սոցիալական աջակցության կարիք ունեն [[Լոգոպեդիա|լոգոպեդների]]<ref>{{Cite news|url=|title=Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի|last=«Նոյյան տապան» լրատվական գործակալություն|first=|date=Հունիսի 1, 2016|work=|access-date=http://nt.am/am/news/222126/|via=}}</ref>, հոգեբանների, երեխայի զարգացման<ref>{{Cite news|url=|title=Ոստիկան Վլադիմիրն ու դատավոր Վաղինակը. «Լավ կյանքի» հետքերով|last=Ելակետ,|first=Սահականուշ Պողոսյան|date=Հունիսի 2, 2016|work=|access-date=https://yelaket.am/?p=6213&l=am|via=}}</ref>, ուսման դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ու նրանց [[Սոցիալականացում|սոցիալականացման]]<ref>{{Cite news|url=|title=Կորսված և գտնված մանկություն|last=Երևան Նյուզ,|first=Սահականուշ Պողոսյան|date=Հունիսի 1, 2016|work=|access-date=https://yn.am/?index&p=65613&l=am|via=}}</ref> հարցերում։
 
ՔՈԱՖ-ի գյուղերում [[Սոցիալական աշխատանք|սոցիալական աշխատողների]] ինստիտուտը Հիմնադրամի աշխատանքի արդյունք է։ Մասնագետների պակասը լրացնելու համար ՔՈԱՖ-ը գտնում է մասնագետների, վերապատրաստում՝ տրամադրելով անհատական և խմբային աջակցություն գյուղացիներին, նրանց ընտանիքներին ու երեխաներին։ Սոցաշխատողները նաև հայտնաբերում են համայնքի խնդիրները, օրինակ՝ [[Բուլիինգ|բուլինգը]], ընտանեկան բռնությունը, միջանձնային հարաբերությունները, [[Հաշմանդամություն|հաշմանդամություն ունեցող]] անձանց և նրանց սոցիալականացումը, սկսում են աշխատել նրանց հետ անձնապես, նաև՝ ամբողջ [[Համայնք (ավանդական)|համայնքի]] հետ<ref>{{Cite news|url=|title=«Եթե բոլորը» թոք շոու|last=Հանրային հեռուստաընկերություն,|first=Վահե Խանամիրյան|date=Ապրիլի 24, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=lrjvvq_dqU8|via=}}</ref>:
 
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հոգեբանական աջակցությունն ընդգրկում է մանկապարտեզների, դպրոցների, ընտանիքների ու գյուղացիների հետ անհատական աշխատանք։ Այս մասնագիտությամբ անձինք գյուղերում շատ չեն, ուստի ՔՈԱՖ-ը նախ հայտնաբերում է հնարավոր մասնագետներին, վերապատրաստում նրանց, ուղղորդում, տրամադրում անհրաժեշտ գիտելիքներ և տևական ժամանակ ուղղորդում նրանց։ Որպես համայնքի մտածելակերպի դրական փոփոխության գործիք՝ ՔՈԱՖ-ը ներդնում է արվեստի [[Թերապիա (բուժում)|թերապիան]]՝ հոգեբանական ներառական թատրոնը<ref>{{Cite news|url=|title=Մանկական երկիր|last=«Երկիր մեդիա» ՀԸ|first=|date=Հուլիսի 17, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=wtY9iWFeT7o&feature=youtu.be&t=3m28s|via=}}</ref>, որն օգնում է երեխաներին ձերբազատվել բարդույթներից, բացվել ու ինքնարտահայտվել։
 
Աշխատելով երեխաների հետ դեռ վաղ տարիքից՝ ՔՈԱՖ-ը համայնքներում ստեղծում է Մանկան զարգացման կենտրոններ կամ «Արևոտ անկյուններ»։ Դրանք վերանորոգված, կահավորված, անհրաժեշտ զարգացնող խաղերով ու դիդակտիկ նյութերով հագեցած սենյակներ են, որտեղ մասնագետներն աշխատում են երեխաների հետ հատուկ ինտերակտիվ մեթոդներով<ref>{{Cite news|url=|title=«Արևոտ սենյակ Լոռիում»|last=«Ֆորտունա» ՀԸ,|first=Անահիտ Կարապետյան|date=Հուլիսի 11, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=NVABzQF4sFM|via=}}</ref>:
 
Համայնքային ծառայությունն ընդգրկում է ուսման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանք, նրանց, ովքեր չեն կարողանում արագ յուրացնել դպրոցական ծրագիրը։ Մասնագիտական օժանդակություն է ցուցաբերվում ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին՝ հուշելով երեխայի հետ աշխատանքի արդյունավետ ձևեր։ Ծրագիրը  ներառում է տնային աշխատանքի պատրաստում, անհատական և խմբային ուսուցում, ինչպես նաև դպրոցական առաջադիմությունը բարելավելու մոտիվացիա։ Երբեմն երեխաների հետ աշխատանքը հանձն են առնում նաև լոգոպեդները, ովքեր հայտնաբերում են խնդիրը և դրա լուծման համար ներգրավում ինչպես երեխային, այնպես էլ ծնողին<ref>{{Cite news|url=|title=Վերապատրաստում Քարակերտի դպրոցում|last=«Լույս» ՀԸ,|first=Արևիկ Սարդարյան|date=Հունիսի 23, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=xjgJFdDBSJg&feature=youtu.be|via=}}</ref>:
 
=== Տնտեսական զարգացում ===
Տնտեսական զարգացման ծրագիրը երիտասարդներին ու մեծահասակներին զորակցող գործիք է, որը թույլ է տալիս սիրել համայնքը, տեսնել առկա հնարավորությունները և ստեղծել [[Եկամուտ|եկամուտի]] աղբյուներ հենց տեղում<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ընդլայնում է ծրագրերը|last=Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար,|first=Արմենուհի Մինասյան|date=Ապրիլի 8, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=9dKer8W2Voc|via=}}</ref>: Այն մեկնարկել է որպես կարճաժամկետ անտոկոս [[Վարկ|վարկային]] ծրագիր տեղի սկսնակ բիզնեսին, կազմակերպել է գործարարության մասին վերապատրաստումներ երիտասարդների և ֆերմերների համար, բիզնեսի զարգացման ամառային դպրոցներ է իրականացրել<ref>{{Cite web|url=https://am.coafkids.org/tntesakan-zargacum/|title=«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կայք|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==