«Խաչիկ Դաշտենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
}}
 
'''Խաչիկ Դաշտենց''' (իսկական անունը՝ Խաչիկ Տոնոյի Տոնոյան, [[մայիսի 25]], [[1910]], գ. [[Դաշտադեմ (Խութի գավառ)|Դաշտադեմ]], [[Բիթլիս]]ի վիլայեթի [[Խութ-Բռնաշենի գավառակ|Խութ-Բռնաշեն]] գավառ – [[մարտի 9]], [[1974]], [[Երևան]]), [[հայ]] խորհրդային գրող, [[բանաստեղծ]], արձակագիր, թարգմանիչ, բանասեր։[[բանասեր]]։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ]] Գրողների միության անդամ էր [[1934]] թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ([[1967]]): Բանասիրական գիտությունների թեկնածու:
Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։
 
== Կենսագրություն ==
Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի[[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ [[Գյումրի]]) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ]]ը ([[1932]] թ.), [[Մոսկվա]]յի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը ([[1940]] թ.)։ [[1932]]-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը [[1940]]-[[1941]] թթ. դասախոսել է [[Երևանի պետական համալսարան]]ում, [[1941]]-[[1948]] թթ.՝ [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում]], [[1960]]-[[1966]] թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ [[1965]] թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բայրոնը և հայերը» խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1965]]-[[1974]] թվականներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը ([[Երևան]], [[1961]]) և «Ռանչպարների կանչը» վիպասքը ([[Մոսկվա]], [[1984]])։ Խաչիկ Դաշտենցը մահացել է [[1974]] թ. մարտի 9-ին Երևանում։
 
== Ստեղծագործական աշխատանք ==
Տող 15 ⟶ 16՝
Խ. Դաշտենցն անգլերենից թարգմանել է [[Շեքսպիր]]ի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «[[Ռիչարդ Երրորդ]]», «[[Հուլիոս Կեսար]]», «[[Լիր արքա]]», «[[Ռոմեո և Ջուլիետ]]» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, [[Լոնգֆելլո|Հ. Լոնգֆելլոյի]] «[[Հայավաթի երգը]]» ([[1958]]), «[[Ռոբին Հուդ]]» ([[1945]]), [[Բրաունինգ|Ռ. Բրաունինգի]] «Համելինի նախշուն սրնգահարը» ([[1963]]), [[Վիլյամ Սարոյան|Վ. Սարոյանի]] «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։
[[Պատկեր:Khachik Dashtents plaque.JPG|մինի|Խաչիկ Դաշտենցի հուշատախտակը Երևանի [[Մաշտոցի պողոտա]]յում]]
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «[[Խոդեդան]]» վեպը ([[1950]], [[1956]], [[1960]], [[2000]])։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ [[Ռանչպարների կանչը|«Ռանչպարների կանչը»]] ([[1979]], [[1984]], [[2010]]) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «[[Բայրոնը և հայերը]]» ([[1959]]), «Ըղձյալ այգաբացի երգիչը» ([[1967]], [[Եղիշե Չարենց|Ե. Չարենցի]] մասին)։
 
== Երկերի մատենագիտություն ==
Տող 61 ⟶ 62՝
{{DEFAULTSORT:Դաշտենց, Խաչիկ}}
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Գրական կեղծանուններ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]