«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 163.
 
=== Ասիայի տիրակալություն ===
{{Հատված|Վերնագիր=«Ալեքսանդրի Անաբասիս», Արիանոս, Ալեքսանդրի մուտքը Բաբելոն|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Երբ Ալեքսանդրը մոտենում էր Բաբելոնին, Մազեյը, որը ռազմաշարքից փախել էր այստեղ, հնազանդորեն դուրս եկավ նրան ընդառաջ իր չափահաս որդիների հետ և նրա ողորմածությանը հանձնեց քաղաքը և հենց իրեն։ Նրա գալը հաճելի էր արքային, այլապես անհրաժեշտ կլիներ ձեռնարկել այդքան լավ ամրացած քաղաքի դժվարին պաշարումը։ Թվում էր նաև, որ այդքան երևելի, վերջերս տեղի ունեցած ճակատամարտում այդքան փորձառու և փառաբանված այրը կարող է իր օրինակով նպաստել, որ որոշ քաղաքներ նույնպես հանձնվեն։ Շատ բաբելոնացիներ կանգնած էին պարիսպների վրա, աշխատելով որքան կարելի է շուտ տեսնել նոր արքային․ իսկ ավելի շատ դուրս էին եկել նրան դիմավորելու։|Նկարագրություն=|Հավասարեցում=leftright|Լայնություն=230px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#e1e6f2|Առանց ընդհատումների=}}
Ասիայի տիրակալ դառնալուց հետո Ալեքսանդրը դադարում է [[Պարսիկներ|պարսիկներին]] վերաբերվել որպես հպատակ, պարտված ժողովրդի և փորձում է հավասարեցնել հաղթողների ու պարտվողների իրավունքները՝ մերձեցնելով վերջիններիս սովորույթները։ Ալեքսանդրի օրինակով տեղի մակեդոնացի սատրապները սկսում են ընդունել մի շարք ավանդական պարսկական սովորույթներ, այդ թվում՝ կրել արևելյան հագուստներ, ունենալ բազմաթիվ կանանցից բաղկացած հարեմ և անցկացնել պարսից արքունական արարողություններ։ Այսպիսով, Ալեքսանդրը փորձում է պարսիկներին կառավարել ավանդական կարգով՝ իրենց նախկին թագավորների պես։ Այնուամենայնիվ, նա չէր ցանկանում և չէր կարողանում պահանջել միևնույն պահվածքը մակեդոնացիներից և հույներից: Այս ամենից հետո Ալեքսանդրը սկսում է հորջորջվել «Ասիայի տիրակալ» տիտղոսով․ սա նորամուծություն էր տեղացիների շրջանում և հույն արքան պատմությանը հայտնի առաջին ղեկավարն էր, որ ստացել էր նման պատվանուն։ Մինչ այդ արևելյան արքաները ստանում էին «մեծ արքա», «հզոր արքա», եզակի դեպքերում՝ «արքայից արքա» տիտղոսները<ref>Корнилов Ю. В. «Царь Азии»: к вопросу о царской титулатуре Александра Великого // Antiquitas Iuventae: Сб. науч. тр. студентов и аспирантов. — Саратов, 2011. — С. 77-78</ref>։ Ալեքսանդր Մեծին ուղղված առաջին բողոքներն ի հայտ են գալիս [[Մ.թ.ա. 330|մ․թ․ա․ 330-ի]] աշնանը։ Դժգոհության պատճառը Ալեքսանդրի և իր հպատակ ժողովուրդների միջև առկա պարզ և բարեկամական հարաբերություններն էին։ Այս ամենից դժգոհ էին վերջինիս ռազմական ուղեկիցները, որոնք հրաժարվում էին ընդունել արևելյան ավանդույթները, մասնավորապես՝ խոնարհվելով արքայի ոտքերը համբուրելու ծեսը<ref name="korolyov">[http://militera.lib.ru/h/korolev_k/04.html ''Королев К.'' Войны античного мира: Македонский гамбит.]</ref>։