«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5045 բայտ ,  11 ամիս առաջ
Սալադինը ծնվել է Թիքրիթում՝ ներկայիս [[Իրաք|Իրաքում]]։ Նրա անունը «Յուսուֆ» էր, իսկ «Սալադին» նրա մականունն էր, որը նշանակում է «Հավատքի արդարություն»<ref>[[H. A. R. Gibb]], "The Rise of Saladin", in ''A History of the Crusades'', vol. 1: The First Hundred Years, ed. [[Kenneth M. Setton]] (University of Wisconsin Press, 1969). p. 563.</ref>։ Նրա ընտանիքը թուրքական և քրդական խառը ծագում է ունեցել<ref name="Minorsky" /><ref>{{harvnb|Abdallah|2017}}</ref><ref>{{harvnb|Wise Bauer|2013|pg=155}}</ref> և սկզբնավորվել է կենտրոնական [[Հայաստան|Հայաստանի]] [[Դվին]] քաղաքում<ref>Bahā' al-Dīn (2002), p. 17.</ref><ref name="Ter-Ghevondyan">{{Harvnb|Ter-Ghevondyan|1965|p=218}}</ref>։ Ռավադիյա ցեղը, որից նա ծագում էր, մասամբ ձուլվել էր՝ ապրելով արաբախոս աշխարհում<ref>Tabbaa, 1997, p. 31.</ref>։ 1132 թվականին Մոսուլի կառավարիչ Իմադ ադ-Դին Զանգիի պարտված բանակը չի կարողացել նահաջել, քանի որ նահանջի ճանապարհը կտրում էր Թիքրիթ ամրոցի հակառակ կողմում գտնվող Տիգրիս գետը։ Հենց այս ամրոցում էլ Սալադինի հայրը՝ Նաջմ ադ-Դին Այյուբը ծառայում էր՝ իբրև պահակ։ Այյուբյանները զորքին ապահովել են լաստանավերով և ապաստարան տվել Թիքրիթում։ Մուջահեդ ադ-Դին Բիհրուզը, ով [[Սելջուկյան սուլթանություն|սելջուկներին]] ծառայություններ մատուցելու համար հյուսիսային Միջագետքի ռազմական կառավարիչ նշանակված հույն նախկին ծառա էր, հանդիմանել է Այյուբին Զանգիին ապաստարան տալու համար։ 1137 թվականին Այյուբը վտարվել է Թիքրիթից այն բանից հետո, երբ նրա եղբայր Ասադ ադ-Դին Շիրքուհը սպանել է Բիրհրուզի ընկերոջը պատվո սպանության ժամանակ։ Ըստ Բահա ադ-Դին իբն Շադադի Սալադինը ծնվել է Թիքրիթից նրա ընտանիքի հեռանալու գիշերը։ 1139 թվականին Այյուբն ու իր ընտանիքը տեղափոխվել են Մոսուլ, որտեղ Իմադ ադ-Դին Զանգին, հիշելով նրանց լավ արարքը տարիներ առաձ, Այյուբին նշանակել է [[Բաալբեկ]] ամրոցի կառավարիչ։ 1146 թվականին Զանգիի մահից հետո նրա որդին Նուր ադ-Դինը դարձել է [[Հալեպ|Հալեպի]] ժամանակավոր կառավարիչը և [[Զանգիների ամիրայություն|Զանգիների]] առաջնորդը<ref name="Lyons">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=3}}</ref>։
 
Սալադինը, ով ծնվել է Դամասկոսում, ասում են, թե շատ է սիրել քաղաքը, սակայն նրա մանկության մասին տեղեկություն գրեթե չկա<ref>Lyons, Malcolm Cameron. Jackson, E. P. "Saladin. The Politics of the Holy War" Cambridge University Press. {{ISBN|0 521 58562 7}}, p. 3.</ref>։ Կրթության մասին Սալադինը գրել է․ «երեխաները դաստիարակվում են այնպես, ինչպես նրանց մեծերն են դաստիարակվել»։ Ըստ իր կենսագիրներ Աննա-Մարի Էդեի և ալ-Վահրանիի Սալադինը կարողացել է պատասխանել [[Էվկլիդես|Էվկլիդեսի]], [[Ալմագեստ|Ալմագեստի]], [[Թվաբանություն|թվաբանության]] և իրավունքի մասին հարցերի, սակայն սա ակադեմիական իդեալ էր, իսկ նրան իր ժամանակակիցներին կապողը [[Ղուրան|Ղուրանն]] ու «կրոնի գիտությունների» ուսումնասիրությունն էր<ref name="Lyons" />։ Որոշ աղբյուրների համաձայն ուսումնառության շրջանում Սալադինը շատ ավելի հետաքրքված է եղել կրոնով, քան զինվորական դառնալով<ref name="Who2 Biography: Saladin, Sultan/Military Leader">{{cite web|url=http://www.answers.com/topic/saladin|title=Who2 Biography: Saladin, Sultan / Military Leader |publisher=Answers.com|accessdate=20 August 2008}}</ref>։ Կրոնով նրա հետաքրքրվածության մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ [[Խաչակրաց առաջին արշավանք|Խաչակրաց առաջին արշավանքի]] ժամանակ քրիստոնյաները գրավել են [[Երուսաղեմ|Երուսաղեմը]]<ref name="Who2 Biography: Saladin, Sultan/Military Leader" />։ Իսլամից բացի Սալադինը գիտելքիներ է ունեցել նաև [[Արաբներ|արաբների]] ծագումնաբանության և պատմության մասին, ինչպես նաև լավ տեղեկացված է եղել [[Արաբական զտարյուն ձիու ցեղատեսակ|արաբական ձիերի]] ծագումնաբանությունից։ Ավելին՝ նա անգիր է իմացել [[Աբու Թամմամ|Աբու Թամմամի]] ''Համաշը''<ref name="Lyons" />։ Խոսել է [[քրդերեն]] և [[արաբերեն]]<ref>Northen, 1998, p. 809.</ref>։
 
==Առաջին արշավանքներ==
[[File:Portrait of Saladin (before A.D. 1185; short).jpg|alt=|thumb|Սալադինի դիմանկարը, գտնվել է Իսմայիլ ալ-Ջազարիի աշխատության մեջ, մոտ 1185 թվական]]
Սալադինի ռազմական գործունեությունը սկսվել է իր հորեղբոր՝ Ասադ ադ-Դին Շիրքուհի հովանավորության ներքո․ վերջինս հայտնի հրամանատար էր, ով գործում էր Դամասկոսի և Հալեպի հայտնի էմիր Նուր ադ-Դինի վերահսկողության տակ և Սալադինի ամենաազդեցիկ ուսուցիչն է եղել։ 1163 թվականին Ֆաթիմյան խալիֆ ալ-Ադիդի վեզիր Շավարը վտարվել է Եգիպտոսից նրա հակառակորդ Դիրգեմի կողմից, ով Բանու Ռուզաիք հզոր ցեղից էր։ Շավարը ռազմական օգնություն է խնդրել Նուր ադ-Դինից, ով համաձայնվել է և 1164 թվականին Շիրքուհին ուղարկել՝ օգնելու Շավարին Դիրգեմի դեմ արշավանքի ժամանակ։ Սալադինը, ով այդ ժամանակ 26 տարեկան է եղել, նույնպես միացել է այս արշավանքին<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=6–7}}</ref>։ Այն բանից հետո, երբ Շավարը վերանշանակվել է վեզիրի պաշտոնում, նա պահանջել է Շիրքուհին դուրս հանել իր զորքին Եգիպտոսից և դրա համար խոստացել է 30,000 ոսկե դինար, սակայն Շիրքուհը հրաժարվել է՝ պնդելով, որ ինքը Եգիպտոսում է Նուր ադ-Դինի հրամանով։ Սալադինի դերակատարումն այդ արշավանքում չնչին էր, հայտնի է նաև, որ Շիրքուհը նրան հրամայել էր հավաքել Բիլբեյսի նախքան խաչակիրների և Շավարիի միասնական ուժերի կողմից դրա պաշարումը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=8}}</ref>։
 
Բիլբեյսի նվաճումից հետո խաչակրաց-եգիպտական ուժերը և Շիրքուհի զորքը ճակատամարտի են տվել [[Նեղոս|Նեղոս գետի]] մոտակայքում գտնվող անապատում՝ [[Գիզա|Գիզայից]] արևմուտք։ Սալադինն այս ճակատամարտում կարևոր դեր է խաղացել՝ գլխավորելով Զանգիի զորքի աջ թևը, քրդական ուժերը ձախ թևոըմ էին, իսկ կենտրոնում տեղակայված էր Շիրքուհի զորքը։ Ժամանակի մուսուլմանական աղբյուրները, սակայն, Սալադինին տեղակայել են զորքի մեջտեղի մասում և նրա նպատակն է եղել կեղծ նահանջի միջոցով քաշել թշնամուն թակարդի մեջ։ Խաչակրաց ուժերը սկզբում Շիրքուհի զորքի նկատմամբ հաղթանակ են տարել, սակայն տարածքը թեք և ավազոտ է եղել նրանց ձիերի համար, արդյունքում Սալադինի ուժերի վրա հարձակման ժամանակ հրամանատար Հյու Կեսարացին գերի է ընկել։ Հիմնական վայրից հարավ ընկած հարթավայրերում տեղի ունեցած ցաքուցրիվ կռիվներից հետո Զանգիների կենտրոնական ուժերը վերադարձել են հարձակմանը, իսկ Սալադինը միացել է թիկունքից<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=14}}</ref>։
 
Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի [[Ալեքսանդրիա]], որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=15}}</ref>։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=16}}</ref>։
 
==Տես նաև==