«Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կաղապարի համալրում
Ավելացվել է Պատմության բաժինը՝ հղումներով
Տող 11.
 
Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին և առաջարկում է կրթություն հաղորդակցության, տեխնոլոգիայի, արվեստի, գյուղատնտեսության ու ձեռներեցության<ref>{{Cite news|url=|title=Children of Armenia Fund (COAF) SMART Center opened its doors in the Lori region|last=GagRule Armenian News Portal,|first=|date=Մայիսի 27, 2018|work=|access-date=https://gagrule.net/children-of-armenia-fund-coaf-smart-center-opened-its-doors-in-the-lori-region/|via=}}</ref> ոլորտներում։ ՔՈԱՖ-ը դիտարկում է ՍՄԱՐԹ կենտրոնը որպես գյուղական զարգացման և մի ամբողջ սերնդի մտածելակերպի փոփոխության օրինակելի մոդել<ref>{{Cite news|url=|title=20 սմարթ-կենտրոնները կարող են գյուղերի հայության փրկությունը լինել. Գարո Արմեն|last=«Երկիր» շաբաթաթերթ,|first=|date=Սեպտեմբերի 22, 2017|work=|access-date=https://www.yerkir.am/news/view/136976.html|via=}}</ref>: ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ<ref>{{Cite news|url=|title=Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը|last=«Հետք» օնլայն,|first=Անի Հովհաննիսյան,|date=Մայիսի 27, 2018|work=|access-date=https://hetq.am/hy/article/89415|via=}}</ref>:
 
== Պատմություն ==
Գյուղերի աղքատությունը մեծագույն խնդիր է դարձել Հայաստանի համար [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային համակարգի]] փլուզումից հետո<ref>{{Cite web|url=https://www.armstat.am/file/article/poverty_2017_a_2.pdf|title=ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2016 թթ.|last=|first=|date=2017|website=Հայաստանի վիճակագրական կոմիտե|publisher=|accessdate=}}</ref>։
 
[[Հայկական սփյուռք|Սփյուռքահայ]] ընկերների մի խմբի հետ դոկտոր Կարո Արմենն աջակցում էր Հայաստանին դեռ 2000 թվականից սկսած․ ներգրավված էր [[Դպրոց|դպրոցների]] ու [[Մանկատուն|մանկատների]] ֆինանսական օժանդակության, ինչպես նաև Արցախում ականազերծման ծրագրերում<ref>{{Cite news|url=|title=Հարցազրույց Կարո Արմենի հետ|last=«Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար,|first=Միհրան Հակոբյան|date=Փետրվարի 22, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=JRN8ivBXis0|via=}}</ref>։ 2003 թվականին դոկտոր Արմենը կրկին Հայաստանում էր կոնկրետ առաքելությամբ․ լինելով ԱՄՆ-ում շատ հաջողակ գործարար<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=3vw6arqM8kA|title=Immigrant Entrepreneur Garo H. Armen of Agenus Inc.|last=|first=|date=Մայիսի 12, 2016|website=The Immigrant Learning Center, Inc.|publisher=|accessdate=}}</ref>՝ նա Հայաստանին օգտակար լինելու երկարաժամկետ ծրագրեր էր մտմտում<ref>{{Cite news|url=|title=Ամերիկահայ գիտնական եւ գործարար Կարո Արմենը|last=«Ամերիկայի ձայնը»,|first=Աշոտ Պողոսյան|date=Դեկտեմբերի 31, 2016|work=|access-date=https://www.amerikayidzayn.com/a/3657929.html|via=}}</ref>։
 
Հայաստանում ճամփորդելիս խումբն այցելեց Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկը՝ [[Արմավիրի մարզ|Արմավիրի մարզի]] [[Քարակերտ]] համայնքը։ Տեղացի մի ծերունու խնդրելով մի բաժակ [[ջուր]] տալ<ref>{{Cite news|url=|title=Արմատներ ձգելով Հայաստանում|last=«Ռեսպուբլիկա Արմենիա»,|first=Իրինա Աբրոյան|date=Մարտի 1, 2017|work=|access-date=http://www.ra.am/archives/13620|via=}}</ref>՝ Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի [[Թալին]] քաղաքից<ref>{{Cite news|url=|title=“I hope Karakert will not be the only one”|last=Asparez Journalist Club|first=Samvel Hounanyan|date=Մայիսի 23, 2005|work=|access-date=http://old.asparez.am/news/Qarakert%20development%20project/ENG%20Articles%20about%20Qarakert/enggaroarmeninterview.htm|via=}}</ref>։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, [[Ջեռուցում|ջեռուցման,]] զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր։<ref>{{Cite web|url=https://www.youtube.com/watch?v=qU5d4zwfBH4|title=Empower a Generation – COAF SMART Center|last=|first=|date=Ապրիլի 12, 2017|website=COAFkids|publisher=|accessdate=}}</ref>
 
Ընդամենը մեկ տարի անց ՔՈԱՖ-ի դեռ փոքրիկ թիմը հայտաբերեց ավելի խորն ու կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեին<ref>{{Cite news|url=|title=Հարցազրույց Կարո Արմենի հետ|last=«Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար,|first=Միհրան Հակոբյան|date=Փետրվարի 22, 2016|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=JRN8ivBXis0|via=}}</ref>․ կրթության , առողջապահության և սոցիալական խնդիրները նախանշեցին Հիմնադրամի նոր ճանապարհը<ref>{{Cite news|url=|title=«Քարակերտում իրականացվում է զարգացման ռազմավարական ծրագիր|last=«Արմենպրես» լրատվական գործակալություն,|first=Արմենուհի Մխոյան|date=Մայիսի 24, 2005|work=|access-date=https://armenpress.am/arm/news/418113/.html|via=}}</ref>։ 2004 թվականին արդեն վերանորոգվել էին գյուղի [[Մանկապարտեզ|մանկապարտեզը]], բուժկետը և համայնքային կենտրոնը։
 
Քարակերտում տեղի ունեցող հիմնավոր փոփոխությունները ոգևորեցին շրջակա գյուղերին ևս ներգրավվելու ՔՈԱՖ-ի ծրագրերում<ref>{{Cite news|url=|title=SMART Campus in Lori|last=«Սիվիլնեթ» օնլայն ՀԸ,|first=Roubina Margossian|date=Փետրվարի 23, 2016|work=|access-date=https://www.civilnet.am/news/2016/02/23/smart-campus-coaf-lori/287566#.Vs1YS_mLTIU|via=}}</ref>։ ՔՈԱՖ-ը որդեգրեց փնջային սկզբունքով աշխատելու համակարգը։ Արդեն 2006-ին այն ներկա էր Արմավիրի 18 գյուղերում<ref>{{Cite news|url=|title=COAF Conducts of Healthy Lifestyle in Communities of the Republic|last=«Արմենպրես» լրատվական գործակալություն|first=|date=Դեկտեմբերի 17, 2008|work=|access-date=https://armenpress.am/eng/news/521767.html|via=}}</ref>։
 
Ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում են<ref>{{Cite news|url=|title=Children of Armenia Fund Raises $2.3 Million for Model Cluster Project,|last=Business Wire, Նորություններ|first=|date=Հոկտեմբերի 26, 2006|work=|access-date=https://www.businesswire.com/news/home/20061026005701/en/Children-Armenia-Fund-Raises-2.3-Million-Model|via=}}</ref>։ Դրանք ներառում են [[Առողջ ապրելակերպ|առողջ ապրելակերպ]], արտադասարանային խմբակներ, [[Հոգեբանություն|հոգեբանական]] աջակցություն, երիտասարդներին ոգևորելու գործառույթներ, մասնագիտական վերապատրաստումներ, ուղղորդում, ենթակառուցվածքների վերանորոգում։
 
Ամփոփելով ՔՈԱՖ-ի 10-ամյա գործունեությունը<ref>{{Cite news|url=|title=«Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն|last=«Երկիր մեդիա» ՀԸ, «Երկրի հարցը»,|first=Դավիթ Սարգսյան|date=Նոյեմբերի 24, 2017|work=|access-date=https://www.youtube.com/watch?v=AvpllrAqWOI|via=}}</ref>՝ հիմնադիրները որոշեցին ընդլայնել ՔՈԱՖ-ի ներկայությունը Հայաստանի գյուղերում, աջակցել գյուղացիներին նոր [[Հմտություն|հմտություններ]], գիտելիք և ինքնավստահություն ձեռք բերելու համար ու լավագույն ապագա կերտել երեխաների ու մեծահասակների համար<ref>{{Cite news|url=|title=«Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»|last=«Առավոտ» օրաթերթ,|first=Գոհար Հակոբյան|date=Փետրվարի 22, 2017|work=|access-date=https://www.aravot.am/2017/02/22/857760/|via=}}</ref>։ Ընդլայնումն սկսվեց [[Լոռու մարզ|Լոռու մարզից]]՝ ներգրավելով [[Թումանյանի շրջան|Թումանյանի շրջանի]] 10 գյուղեր։ 2016-ին ՔՈԱՖ-ը մուտք գործեց [[Շիրակի մարզ|Շիրակի մարզի]] 7 և [[Տավուշի մարզ|Տավուշի մարզի]] 6 համայնքներ<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» առաքելությունը Շիրակի մարզում|last=«Ցայգ» ՀԸ|first=Լուսինե Պողոսյան|date=Փետրվարի 4, 2016|work=|access-date=http://tsayg.am/mainpage/14960-n-ls-bllc-isns-lsl.html|via=}}</ref>։
 
Արցախյան [[Քառօրյա պատերազմ|քառօրյայից]] հետո «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը [[Հումանիզմ|մարդասիրական]] առաքելությամբ մեկնեց [[Արցախի Հանրապետություն|Արցախ]]՝ իրականացնելով առաջին օգնության, հոգեբանական աջակցության և ամառային ճամբարի ծրագրեր<ref>{{Cite news|url=|title=Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար|last=«Արցախպրես» լրատվական գործակալություն|first=|date=Օգոստոսի 11, 2016|work=|access-date=https://artsakhpress.am/arm/news/49707/|via=}}</ref>։
 
2015 թվականի հուլիսին տեղի ունեցավ տեխնոլոգիապես հագեցած կրթական ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Սա նորարար մոտեցում է, որը թույլ է տալիս աշխատելու միանգամից բազմաթիվ գյուղերի հետ<ref>{{Cite news|url=|title=COAF's Next 'Smart' Move in Lori|last=«Իմ Երևան»,|first=Կարինե Վան|date=Հուլիսի 26, 2015|work=|access-date=http://imyerevan.com/en/society/view/10818|via=}}</ref>։ Քանի որ գյուղ առ գյուղ մարտավարությունը բազում ֆինանսական և ժամանակային [[ռեսուրսներ]] է պահանջում, ՔՈԱՖ-ը նորագույն հայեցակարգ է մշակել<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնը՝ միգրացիայի խնդրի լուծման ուղի|last=«Սպուտնիկ Արմենիա» մեդիա հոլդինգ|first=Գոհար Սարգսյան|date=Հոկտեմբերի 5, 2016|work=|access-date=https://ru.armeniasputnik.am/video/20161005/5084757/Lori-Armenia-SMARTcentre.html|via=}}</ref>։ Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում իր դռները բացեց 2018 թվականի մայիսին<ref>{{Cite news|url=|title=«Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել|last=«Նյուզ.am» օնլայն հարթակ,|first=Քրիստինա Աղալարյան|date=Մայիսի 27, 2018|work=|access-date=https://news.am/arm/news/453467.html|via=}}</ref>։ Այն առաջարկում է [[Հաղորդակցություն|հաղորդակցության]], [[Արվեստ|արվեստի]], [[Տեխնոլոգիա|տեխնոլոգիայի]] և տնտեսության անվճար դասընթացներ երեխաներին և մեծահասակներին։
 
Ներկայումս ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերում՝ համապարփակ մոտեցում ցուցաբերելով տեղի ծրագրերին<ref>{{Cite news|url=|title=«Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ գալա երեկոյին հանգանակվել է 3.6 միլիոն դոլար|last=«Երևանն այսօր», սոցիալական|first=|date=Դեկտեմբերի 20, 2017|work=|access-date=https://yerevan.today/all/social/15658/hayastani-manukner-himnadrami-14-rd-gala-erekoyin-hanganakvel-e-3-6-milion-dolar|via=}}</ref>։ Հիմնադրամն իր գործունեության սկզբից ի վեր Հայաստանում ներդրել է 50 միլիոն դոլար<ref>{{Cite news|url=|title=COAF Annual Gala Raises Record $4 Million|last=The Armenian Weekly Newspaper|first=|date=Հունվարի 7, 2019|work=|access-date=https://armenianweekly.com/2019/01/07/coaf-annual-gala-raises-record-4-million/|via=}}</ref>։
 
 
== Ծանոթագրություններ ==