«Գարեգին Բես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Գարեգին Բես''' (''Գարեգին Բախշիի Սարինյան'', {{ԱԾ}}), [[հայ]] արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]] թվականից։ ԽՄԿԿ անդամ [[1945]] թվականից: Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Շուշի]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է [[Ստեփանակերտ]] քաղաքում։ [[1929]] թվականին ավարտել է [[Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոց]]ը, [[1932]] թվականին՝ [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետը։ [[1931]]-[[1933]] թվականներին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-[[1936]] թվականներին՝ [[ՀԳՄ]] կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-1936 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, [[1939]]-[[1940]] թվականներին՝ Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, [[1941]] թվականին՝ արվեստի վարչության տեսուչ։ 1941-[[1943]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1944]]-[[1947]] թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, [[1949]]-[[1955]] թվականներին՝ Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։
 
[[Անդրկովկաս]]ի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» ([[1938]]-[[1940]]), «Գրավոր մարդիկ» ([[1966]]), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-[[1968]]), «Աղյուսե մարդը» ([[1957]]-[[1958]]) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման [[1968]] թվականին բեմադրել է [[Ֆրունզեի]] թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել [[ռուսերեն]], [[լիտվերեն]], [[վրացերեն]]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով<ref name="Գրական տեղեկատու">Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 105։</ref><ref>{{Cite book|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref><ref>{{Cite web|url=http://feb-web.ru/feb/kle/kle-abc/ke9/ke9-1251.htm|title=Бес, Гарегин Бахшиевич|website=feb-web.ru|accessdate=2019-01-05}}</ref>:
 
== Երկերի մատենագիտություն ==
Տող 81.
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]