«Գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
== Գրադարանները Հայաստանում ==
[[Պատկեր:Students Studying at the Agribusiness Teaching Center (ATC).JPG|240px|մինի|Ուսանողները գրադարանում]]
Հայաստանում[[Հայաստանի գրադարաններըգրադարաններ]]ը բազմադարյան պատմություն ունեն։ Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են ''գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան'', երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինա և այլն)։ Տարածված են եղել վանքերիև մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել որմնախորշերը։ X դարում հիմնված Սանահինի և Հաղպատի վանքերը XI դարում արդեն ճանաչված էին իրենց հարուստ գրադարաններով։
 
Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (IX դար) գրադարանը։ Հայտնի են Արգինայի և [[Հռոմկլա]]յի կաթողիկոսական (X դար) և Անիի արքայական (XI դ․) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանների մասին։ Երևանի [[Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի հիմքը կազմող Էջմիածնի ձեռագրատունը հիմնվել է V դարում և ընդմիջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղարդի, Հովհաննավանքի, [[Սաղմոսավանք]]ի գրադարանները։ Գրադարաններ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկևռա, Դրազարկ), Երզնկայում, Վասպուրականում (Վարագա և Նարեկա վանքեր) և այլն։ Հարուստ են եղել Կաֆայի (1366 թվականից), Նոր Ջուղայի (XVII դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված XV դար) և Ամրդոլու վանքի (կազմված XVII դար) գրացուցակները։
48 737

edits