«Ուղեգնացական ակնարկներ (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 51.
 
Աշխատությունը ներկայացնում է Արցախի պատմական, վիմագրական, ազգագրական, բանահյուսական, վիճակագրական, կրթական և տնտեսական կացությանը վերաբերող տվյալներ: Ուշագրավ աշխատությունն առաջին և եզակի անգամ լույս է տեսել 1885 թվականին «[[Մեղու Հայաստանի]]» երկօրյա պարբերականում 43 հոդվածներով: Հեղինակին կենդանության օրոք (1840-1920) չի հաջողվել հոդվածաշարն ի մի բերել առանձին գրքով: Վերահրատարակման ժամանակ խմբագրության կողմից կատարվել են մասնակի միջամտություններ և որոշ ճշգրտումներ: Բնագրին կցվել են հեղինակի այցելած վայրերին առնչվող լուսանկարներ, ինչպես նաև անցած երթուղին լուսաբանող քարտեզ<ref name="raa-am Ուղեգնացական ակնարկներ"/>:
 
«Ուղեգնացական ակնարկներ» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[ՀՀ մշակույթի նախարարություն|մշակույթի նախարարությունը]], իսկ տպագրության հովանավորն է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Արցախի Հանրապետության կառավարություն|կառավարությանն]] առընթեր զբոսաշրջության վարչությունը: Գիրքը նվիրվում է Եղիշե ավագ քահանա Գեղամյանցի (Հայկունի) հիշատակին նրա ծննդյան 166-ամյակի և մահվան 90-րդ տարելիցի կապակցությամբ<ref name="raa-am Ուղեգնացական ակնարկներ"/>: