«Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

բարեգործական կազմակերպություն ԱՄՆ֊ում
Content deleted Content added
Նոր էջի ստեղծում՝ հիմնական տեղեկատվությամբ և աղբյուրներով։
(Տարբերություն չկա)

10:57, 18 փետրվարի 2019-ի տարբերակ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) (Անգլերեն՝ Children of Armenia Charitable Fund (COAF)) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ[1]: Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության[2], առողջապահության[3], սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում[4]:

Հիմնադրամը նաև հանձն է առել բարելավելու գյուղական ավելի քան 100 ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցների, բուժկետերի, մանկապարտեզների[5], համայնքային կենտրոնների, դպրոցական ճաշարանների, ստեղծագործարանների, ճանապարհների և ոռոգման համակարգի նորոգումը։

Իր գործունեությունն սկսելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից[6]` ՔՈԱՖ-ը հետզհետե ընդլայնել է իր աշխարհագրությունն ու այսօր աշխատում է Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ անուղղակիորեն ներազդելով 75,000 տեղացիների կյանքի վրա[7]:

Ամփոփելով գործունեության 10-ամյակը՝ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն[8]: Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին և առաջարկում է կրթություն հաղորդակցության, տեխնոլոգիայի, արվեստի, գյուղատնտեսության ու ձեռներեցության[9] ոլորտներում։ ՔՈԱՖ-ը դիտարկում է ՍՄԱՐԹ կենտրոնը որպես գյուղական զարգացման և մի ամբողջ սերնդի մտածելակերպի փոփոխության օրինակելի մոդել[10]: ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ[11]:


  1. Կարիերայի կենտրոն, Երևանի պետական համալսարան (2016). «Ձեռնարկությունների հետ համագործակցություն». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  2. Նորություններ և իրադարձություններ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն (Նոյեմբերի 13, 2015). «ԱՄՆ դեսպանատունը և COAF-ը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  3. Առողջապահական ծառայության հետազոտության և զարգացման կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան (Հունիս, 2016). «Գյուղական դպրոցներում առողջ սննդի ապահովման ծրագիր». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  4. ««Հայաստանի մանուկներ հիմնադրամն» այս տարի եւս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի մի շարք համայնքներում». Ապրիլի 3, 2009. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  5. «Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանորոգեցին Շենիկ համայնքի մանկապարտեզը և կառուցեցին խաղահրապարակ». Նոյեմբերի 26, 2014. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  6. ««Հայաստանի մանուկներ հիմնադրամ»». Հոկտեմբերի 15, 2010. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  7. «4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին, Հայաստանի երեխաների համար». Դեկտեմբերի 21, 2018. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  8. «Cutting Edge COAF SMART Center Set to Transform Lori Region of Armenia». Մայիսի 17, 2018. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  9. «Children of Armenia Fund (COAF) SMART Center opened its doors in the Lori region». Մայիսի 27, 2018. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  10. «20 սմարթ-կենտրոնները կարող են գյուղերի հայության փրկությունը լինել. Գարո Արմեն». Սեպտեմբերի 22, 2017. {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); |first= missing |last= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)
  11. Անի Հովհաննիսյան, «Հետք» օնլայն (Մայիսի 27, 2018). «Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը». {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); External link in |access-date= (օգնություն)